Գլխավոր տեղեկություն
Номер
N 89
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.02.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.03.24/5(103)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.02.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.02.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
16.02.1998
Дата вступления в силу
16.02.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
16 փետրվարի 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 1998 թվականի N 89
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 331 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 331 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ) մի կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և մյուս կողմից` դիմողի կամ որպես գրավատու հանդես եկող երրորդ անձի միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված շարժական և (կամ) անշարժ գույքի (այդ թվում` դիմողի կողմից վերակառուցվելիք կամ կառուցվելիք բնակարանի) գրավի պայմանագիրը».

բ) կարգի 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Վերակառուցվելիք կամ կառուցվելիք բնակարանը որպես գրավի առարկա անշարժ գույքի գրավի պայմանագրում հանդես գալու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վարկային պայմանագիրն ուժի մեջ մտցնելուց հետո 5 բանկային օրվա ընթացքում վարկի գումարի 20 տոկոսը փոխանցում է վարկառուի վարկային հաշվին: Վարկի գումարի հաջորդ 20 տոկոսը վարկառուի հաշվին է փոխանցվում նախորդ 20 տոկոսի օգտագործման վերաբերյալ վարկառուի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն հաշվետվություն ներկայացնելուց հետո` 10 բանկային օրվա ընթացքում: Նշված հաշվետվությունը վարկառուն ստանում է շինարարությունն իրականացնող կազմակերպությունից կամ անհատ ձեռներեցից, որը հաստատվում է շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության կամ մասնագետի կողմից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 16-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան