Գլխավոր տեղեկություն
Номер
N 15
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (28.10.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.11.15/27(379)
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
28.10.2010
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
28.10.2010

Համաձայնեցված է
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ֆինանսների նախարար

__________________ Տ. Դավթյան

կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի նախագահ

__________________ Գ. Խաչատրյան

 

20 հոկտեմբերի 2010 թ. N 697-Ն

28 հոկտեմբերի 2010 թ. N 15

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվական, ՀՕ-155, այսուհետ` Օրենք) 47-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում ռեզիդենտը ամսական կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն` շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետից ոչ ուշ` այդ մասին գրավոր հայտնելով հարկային տեսչության մարմիններին: Կանխավճարի տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 75%-ից պակաս լինելու դեպքում ռեզիդենտը վճարում է տույժ` փաստացի ստացված շահութահարկի 1/16-ի և տվյալ ամսվա փաստացի կատարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված oրվանից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) oրը:

«Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 9.7 կետի «ե» ենթակետի համաձայն շահութահարկի կանխավճարներ չի կատարում այն ռեզիդենտը, որը ընթացիկ տարում եկամուտներ չի նախատեսում (գործունեություն չի իրականացնելու)` այդ մասին նախoրոք (նախորդ տարվա շահութահարկի հաշվարկների oրենքով սահմանված ներկայացման ժամկետից ոչ ուշ) հարկային մարմնին գրավոր հայտնելուց հետո:

Նշված դրույթների կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Եթե ռեզիդենտը, շահութահարկի հաշվարկների` Օրենքով սահմանված ներկայացման ժամկետից ոչ ուշ, գրավոր հայտարարություն է ներկայացնում իր հաշվառման վայրի հարկային տեսչություն` անորոշ ժամկետով գործունեություն չիրականացնելու մասին, ապա գործունեություն չիրականացնելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնելուց հետո կանխավճարների համար Օրենքով սահմանված առաջիկա վճարման ժամկետից սկսած ռեզիդենտը շահութահարկի կանխավճարների ամսական վճարումներ չի կատարում` անգամ եթե հարկային տեսչության մարմին ներկայացրած գրավոր հայտարարության մեջ չի նշել շահութահարկի կանխավճարներ չկատարելու մասին:

Հարկային տեսչություն ներկայացրած գրավոր հայտարարություն ներկայացնելուց հետո գործունեություն իրականացնելու դեպքում տույժերը հաշվարկվում են Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով` ընթացիկ տարում եկամուտներ չնախատեսելու (գործունեություն չիրականացնելու) մասին գրավոր հայտարարությունը ներկայացնելուն հաջորդող առաջիկա կանխավճարային մուծման վճարման ժամկետից սկսած: