Գլխավոր տեղեկություն
Номер
N 64
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.02.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.02.24/4(37)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.02.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.02.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
06.02.1998
Дата вступления в силу
06.02.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
6 փետրվարի 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 1998 թվականի N 64
քաղ. Երևան

 

1998 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐՈՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին» N 551 որոշման 6-րդ կետի «զ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 1998 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով մատակարարվող էլեկտրական էներգիա սպառողների ցանկը (կցվում է):

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից էլեկտրամատակարարող ձեռնարկություններին էլեկտրական էներգիայի արժեքի վճարման համար երաշխիքները տրամադրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` էլեկտրական էներգիա սպառող ձեռնարկությունների հետ կնքած պայմանագրերի հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) էլեկտրական էներգիայի արժեքի վճարման համար Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներ տրամադրել համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հոդվածներով նախատեսված միջոցների չափով.

բ) 10-օրյա ժամկետում հաստատել էլեկտրական էներգիայի սպառողների հետ կնքվող երաշխիքների տրամադրման մասին պայմանագրի ձևը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն էլեկտրամատակարարող ձեռնարկություններին Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներ տրամադրելու կարգի վերաբերյալ.

գ) էլեկտրական էներգիա սպառողների կողմից անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացվելուց հետո 10-օրյա ժամկետում նրանց հետ կնքել երաշխիքների տրամադրման մասին պայմանագրեր և էլեկտրամատակարարող ձեռնարկություններին տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներ.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով մատակարարվող էլեկտրական էներգիա սպառող ձեռնարկությունների կողմից պայմանագրային պարտականությունները չկատարվելու դեպքում լուծել նրանց հետ կնքված երաշխիքների տրամադրման մասին պայմանագրերը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Երևանի քաղաքապետին`

ա) սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ տեղեկությունը 10-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն.

բ) ապահովել էլեկտրական էներգիայի սպառումը` էլեկտրաէներգիայի մատակարարման մասին պայմանագրով սահմանված չափաքանակներին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և մարզային էլեկտրական ցանցերի փակ բաժնետիրական ընկերություններին` Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով մատակարարվող էլեկտրական էներգիա սպառող ձեռնարկությունների հետ կնքել էլեկտրաէներգիայի մատակարարման մասին պայմանագրեր Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով սահմանված չափաքանակներին համապատասխան:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 27-ի «Հանրապետության տնտեսության համար առավել կարևոր նշանակություն ունեցող ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունն ապահովելու համար դրանց էներգամատակարարման մասին» N 362 որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 6-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
փետրվարի 6-ի N 64 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

1998 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐՈՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ

Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» ՓԲԸ