Գլխավոր տեղեկություն
Номер
N 127
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.03.1998-17.04.2010)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.03.14/6(39)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.03.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
02.03.1998
Дата вступления в силу
24.03.1998

040.0127.02.03.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
2 մարտի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 1998 թվականի N 127
քաղ. Երևան

 

ԳՅՈՒՄՐԻԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ «ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում 1998/99 ուսումնական տարվանից կատարել դիմորդների ընդունելություն «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» մասնագիտության գծով` 1998 թվականին բարձրագույն ուսումնական հաստատությունների համար հատկացված ընդունելության թվի և Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում:

2. Սահմանել, որ «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» մասնագիտության գծով ընդունելությանը կարող են մասնակցել միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռազմական ամբիոնների մասին» N 184 որոշման 2-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.03.2010, N 306-Ն 17.04.2010, N 127
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան