Գլխավոր տեղեկություն
Номер
N 41
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.01.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.02.14/3(36)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.01.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.01.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.01.1998
Дата вступления в силу
30.01.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ

30 հունվարի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 1998 թվականի N 41

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը:

2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` ստեղծել լուծարքային հանձնաժողով և երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության լուծարման գործընթացը, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վարչության` աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար:

3. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման լուծարված վարչության գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության աճուրդի կենտրոնը հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության ենթակայությանը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեի մասին» N 60 որոշման 5-9-րդ կետերը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան