Գլխավոր տեղեկություն
Номер
N 145
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.03.1998-11.11.1998)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.03.14/6(39)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.03.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
05.03.1998
Дата вступления в силу
05.03.1998

040.0145.05.03.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
5 մարտի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 1998 թվականի N 145
քաղ. Երևան

 

«ՇԻՐԱԿՇԻՆ» ՊՁ-Ի, «ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԻՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-Ի, «ԳՅՈՒՄՐԻԻ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊՁ-Ի ԿԱԶՄԻՑ ԳՈՒՅՔ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 261 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Շիրակշին» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել մարզահամալիրը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Շիրակի մարզպետարանի տնօրինությանը` մարզական կենտրոնին տրամադրելու համար:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության Ախուրյանի գյուղշինտրեստի «Երկաթբետոնե իրերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել վարչական մասնաշենքը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Շիրակի մարզպետարանի տնօրինությանը` հակատուբերկուլյոզային դիսպանսերին տրամադրելու համար:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Գյումրիի հյուրանոցային տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Կումայրի» հյուրանոցը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Շիրակի մարզպետարանի տնօրինությանը` քաղաքային և սոցիալական ապահովության ծառայություններին տրամադրելու համար:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 10-ի «Գյումրիի տեքստիլ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 261 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.

«3. «Գյումրիի տեքստիլ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել մանկապարտեզը (Գարեգին Նժդեհի 12 ա) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Շիրակի մարզպետարանի տնօրինությանը` Գյումրիի N 2 դպրոցին տրամադրելու համար»:

Այդ կապակցությամբ որոշման 3-15-րդ կետերը համապատասխանաբար համարել 4-16-րդ կետեր:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 5-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան