Գլխավոր տեղեկություն
Номер
N 117
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.04.1998-17.05.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.04.20/8(41)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.02.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.02.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
26.02.1998
Дата вступления в силу
30.04.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.05.2001

040.0117.26.02.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
26 փետրվարի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 1998 թվականի N 117

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ «ՈՌՈԳՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգում բարեփոխումներ իրականացնելու, ոռոգման արդյունավետությունը բարձրացնելու և «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի բարեփոխումների ծրագրին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

ա) ապահովել Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը և Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման յուրաքանչյուր տարվա ծրագրում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կատարել համապատասխան ճշգրտում.

բ) մինչև 1998 թվականի մարտի 10-ը ավարտել Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի բարեփոխումների ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրատնտեսական համակարգերի կառուցվածքային ստորաբաժանումների վերակազմավորումը և դրանց գործառույթների տարանջատումը:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքներում ստեղծվող ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունների կողմից 1998 թվականին մատակարարվող մեկ խոր.մետր ոռոգման ջրի միասնական սակագինը, ներառյալ ավելացված արժեքի հարկը` 3 դրամ 80 լումա:

4. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերությունները և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվները ներտնտեսային (ներհամայնքային) ոռոգման համակարգերի պահպանության, շահագործման, տեխնիկական վերազինման և նշված ընկերությունների (կոոպերատիվների) մյուս տնտեսական ծախսերը կատարում են իրենց անդամագրված ջրօգտագործողների փայավճարների և այլ մուտքերի հաշվին.

բ) Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերությունները և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներն իրենց սպասարկման տարածքում գտնվող, բայց իրենց չանդամագրված ջրօգտագործողներին կարող են ոռոգման ջուր մատակարարել «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունների նկատմամբ պարտքեր չունենալու դեպքում:

Այդ ջրօգտագործողներին ոռոգման ջուրն իրացվում է պայմանագրային գներով:

գ) «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունները 1998 թվականին ոռոգման ջուրը սույն որոշման 3-րդ կետում և 4-րդ կետի «բ» ենթակետում չնշված մյուս ջրօգտագործողներին (ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը) են մատակարարում ծախսածածկումն ապահովող պայմանագրային գներով, բայց մեկ խոր. մետրը` առնվազն 6 դրամով.

դ) «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի կողմից Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին մատակարարվող ոռոգման ջրի միասնական սակագին 1998-2000 թվականներին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ հաստատում են հաշվարկային վնասով:

ե) Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի բարեփոխումների ծրագրի իրականացման ժամանակաշրջանում` 1998-2000 թվականներին, ջրի հաստատված միասնական սակագնի և «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունների` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից համատեղ հաստատված ծախսածածկման տարբերությամբ գոյացող հասույթի մի մասը կենտրոնացվում է «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությունում և նրա խորհրդի որոշմամբ անվերադարձ հատկացվում հաշվարկային վնասով աշխատող ընկերությունների սպառած էլեկտրաէներգիայի արժեքի վճարման համար.

զ) «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության խորհրդում պարտադիր ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության հավասար թվով լիազոր ներկայացուցիչներ:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

ա) միջոցներ ձեռնարկել մինչև 1998 թվականի ոռոգման սեզոնի սկիզբը Հայաստանի Հանրապետության` ոռոգում իրականացնող բոլոր համայնքներում Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերությունների և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների ստեղծման ուղղությամբ.

բ) մինչև 1998 թվականի ոռոգման սեզոնի սկիզբը ապահովել «Ոռոգում« պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունների և Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերությունների և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների միջև պայմանագրերի կնքումը և միջոցներ ձեռնարկել պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովման ուղղությամբ.

գ) կազմակերպել և մինչև 1998 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության համայնքներում ավարտել ոռոգելի տարածքների հաշվառումն ու ճշգրտումը:

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության համայնքներում ստեղծվող ջրօգտագործողների սպառողական ընկերությունների և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների պետական գրանցումը:

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

ա) ապահովել ոռոգման ջրի ստացման և հատկացման բոլոր կետերում ջրաչափական դիտակետերի վերանորոգումն ու նորերի կառուցումը.

բ) մինչև 1998 թվականի ապրիլի 1-ը ապահովել «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգում համակարգչային տեղեկատվական ցանցի ներդրումը.

գ) մինչև 1998 թվականի ապրիլի 1-ը մշակել և, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, սահմանված կարգով հաստատել`

Հայաստանի Հանրապետությունում ոռոգման ջուրն օգտագործելու կանոնները.

ներտնտեսային (ներհամայնքային) ջրատնտեսական համակարգերում ստացված ոռոգման ջրի հաշվառման, ոռոգման ջուրը հողօգտագործողների միջև բաշխման, ոռոգման ջրի վարձի գանձման և տնօրինման կարգը.

դ) յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ քննության առնելու սույն որոշման կատարման ընթացքը և արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին` մինչև 1998 թվականի ոռոգման սեզոնի սկիզբը պայմանագրային հիմունքներով ապահովել Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին ոռոգման ներտնտեսային ցանցերի և մյուս ջրատնտեսական օբյեկտների անհատույց օգտագործման հանձնումը:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին» N 551 որոշման, էներգամատակարարների նկատմամբ «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունների և լուծարվող ներտնտեսային ջրատնտեսային համակարգերի դուստր ձեռնարկությունների 1997 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ունեցած 7388,1 մլն դրամի պարտքը ճշգրտել 1997 թվականի տարեկան հաշվետվություններին ու փոխադարձ հաշիվների ստուգման ակտերին համապատասխան և հաշվեգրել «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվին ու ձևակերպել որպես Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված բյուջետային վարկ` մարումն սկսելով 2003 թվականից` 5 տարվա ընթացքում` հավասար մասերով: 

10. Սահմանել, որ, համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի, «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունները և լուծարվող ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկությունները (ցանկը կցվում է) 1997 թվականի 4-րդ եռամսյակում համարվում են տարեկան հաշվարկով կենտրոնացված կարգով ավելացված արժեքի հարկ վճարողներ` «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցով, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Այդ նպատակով «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունները և լուծարվող ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկությունները`

ա) հաշվապահական հաշվեկշիռներից համապատասխան հաշվապահական ձևակերպմամբ «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության 1997 թվականի տարեկան հաշվապահական հաշվեկշռին են փոխանցում (հաշվեգրում) 1997 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գծով պարտավորությունները` համաձայնեցված տարածքային տեսչությունների հետ.

բ) 1997 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեցած, մատակարարներին վճարում չկատարելու հետևանքով` սահմանված կարգով չհաշվանցված (համապատասխան ենթահաշիվներում արտացոլված) հարկային հաշիվների ակտիվային պարտավորություններն իրենց հաշվապահական հաշվեկշիռներից փոխանցվում են «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվին և արտացոլվում 1997 թվականի տարեկան հաշվապահական հաշվեկշռում:

11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

ա) 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվին հաշվեգրված և չմարված տույժերի վերաբերյալ.

բ) մեկամսյա ժամկետում քննության առնել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սպառված էլեկտրաէներգիայի դիմաց պարտքերի մարման նպատակով «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 1995-1996 թվականներին այլ կազմակերպություններից վերցված փոխառու 309,0 մլն դրամի պարտքերի վերաբերյալ:

12. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունների կողմից` 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին ունեցած պարտքերի վճարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը հետաձգելու, ինչպես նաև տույժերից ու տուգանքներից ազատելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Ց Ա Ն Կ

 

1997 ԹՎԱԿԱՆԻ 4-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ «ՈՌՈԳՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒՍՏՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՈՒԾԱՐՎՈՂ ՆԵՐՏՆՏԵՍԱՅԻՆ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 


NN
ը/կ

Անվանումը


1 2

1. Արտաշատի ջրանցքի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերություն
2. Արմավիրի ջրանցքի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերություն
3. Արզնի-Շամիրամի ջրանցքի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերություն
4. Արփայի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերություն
5. Աղստև-Տավուշի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերություն
6. Լոռու ջրանցքի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերություն
7. Թալինի ջրանցքի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերություն
8. Կոտայքի ջրանցքի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերություն
9. Նալբանդի ջրանցքի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերություն
10. Շիրակի ջրանցքի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերություն
11. Որոտան-Ողջիի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերություն
12. Ստորին Հրազդանի ջրանցքի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերություն
13. Սևանի ավազանի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերություն
14. Նոյեմբերյանի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերություն
15. «Ջուր» պետական փակ բաժնետիրական դուստր ընկերություն
16. Երևանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն
17. Անիի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
18. Ապարանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
19. Ախուրյանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
20. Աշտարակի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
21. Արարատի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
22. Արթիկի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
23. Արտաշատի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
24. Արմավիրի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
25. Բաղրամյանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
26. Գորիսի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
27. Գուգարքի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
28. Եղեգնաձորի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
29. Էջմիածնի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
30. Թալինի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
31. Թումանյանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
32. Իջևանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
33. Տաշիրի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
34. Կապանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
35. Կրասնոսելսկի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
36. Կոտայքի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
37. Գավառի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
38. Հրազդանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
39. Մասիսի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
40. Մարտունու ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
41. Մեղրու ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
42. Նաիրիի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
43. Նոյեմբերյանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
44. Սիսիանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
45. Սպիտակի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
46. Ստեփանավանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
47. Սևանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
48. Վայքի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
49. Վարդենիսի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)
50.

Տավուշի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություն (լուծարվող)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

 

ԵՐԵՎԱՆ-1998

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ
4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1. Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի կառուցվածքային բարեփոխումների իրականացումը և գործառույթների հստակեցումը
4.2. Սակագնային նոր քաղաքականության իրականացումը
4.3. Ոռոգման համակարգերի տեխնիկական վիճակի բարելավումը և օգտակար գործողության գործակցի բարձրացումը
4.4. Համաշխարհային բանկի վարկի հաշվին ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի վերականգնման ծրագրի» արդյունավետ իրագործումը
5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
5.1. Ոռոգման համակարգերի բաժնետիրական ընկերությունների ֆինանսական առողջացմանն ուղղված միջոցառումները
5.2. Պահանջվող ներդրումների ծավալները և դրանց ֆինանսավորման աղբյուրները
6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման, գյուղացիական ու գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների ամրապնդման ու սպասարկումների բարելավման գործում ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային առումով վճռորոշ դեր ունի հանրապետության ոռոգման համակարգի հնարավորությունների արդյունավետ օգտագործումը:

Ոռոգելի երկրագործությանը բաժին է ընկնում բուսաբուծության համախառն արտադրանքի ավելի քան 70 տոկոսը: Վերլուծությունները ցույց են տալիս, որ Հանրապետության բնակլիմայական պայմաններում վարելահողերի շուրջ 80 տոկոսի վրա գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման արդյունավետությունը հնարավոր է ապահովել միայն ոռոգման հիման վրա:

Հանրապետությունում վերջին հինգ տարիների ընթացքում ոռոգման նպատակով տարեկան միջին հաշվով օգտագործվել է 1,3 մլրդ խ.մ. ջուր, որից 260 մլն խ.մ.-ը` Սևանա լճի ջրային պաշարների հաշվին (1997թ. ոռոգման նպատակով լճից բաց է թողնվել վերջին տարիների նվազագույն քանակը` 210 մլն խ.մ. ջուր):

Նախորդ տասնամյակների ընթացքում, ելնելով էներգառեսուրսների բավարար քանակի առկայությունից և դրանց ցածր գներից, հանրապետությունում զարգացել է հողի մեխանիկական ոռոգումը` հզոր պոմպակայանների միջոցով, որոնց միջոցով տարեկան օգտագործվել է 600-800 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Հանրապետության տևական շրջափակումները, վառելիքաէներգետիկ ռեսուրսների սղությունը, սպառվող էլեկտրաէներգիայի կտրուկ թանկացումը լուրջ հիմնախնդիրներ են առաջացրել ոռոգելի հողերի օգտագործման բնագավառում, հատկապես մեխանիկական ոռոգման կազմակերպման գործում: Հանրապետության ոռոգման համակարգում ընդհանուր ծախսերի մեջ էլեկտրաէներգիայի բաժինն այսօր անցնում է 65 տոկոսից և հողերի մեխանիկական ոռոգումը փաստորեն դառնում է վնասաբեր:

Ոռոգման բնագավառում, ի տարբերություն ագրոպարենային համակարգի մյուս ոլորտների, դանդաղ են ընթանում բարեփոխումները, դեռևս ցածր է ջրօգտագործման արդյունավետությունը, չեն ստեղծվել ջրամատակարար-ջրօգտագգործող սուբյեկտների փոխհարաբերությունների կարգավորման, ոռոգման ջրի հատկացման և ջրավարձի գանձման հիմնավորված ու գործուն մեխանիզմներ: Ներտնտեսային և միջտնտեսային 125 պոմպակայաններ թալանված են և չեն գործում: Նշված և այլ պատճառներով հանրապետությունում յուրաքանչյուր տարի չեն ոռոգվում ավելի քան 70 հազար հա ոռոգելի հողեր: Հատկացված ոռոգման ջրի վարձի անբավարար գանձման հետևանքով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության (այսուհետև` «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերություն) համակարգը հայտնվել է ֆինանսական դժվարին վիճակում` գոյացել են խոշոր ապառքներ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ, չի կարողանում վճարել օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը և մարել մատակարարների ու աշխատավարձի գծով առաջացած պարտքերը: Հրատապ խնդիր է դարձել ոռոգման համակարգերի ձեռնարկությունների ֆինանսական վիճակի առողջացմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Ստեղծված վիճակը պահանջում է մշակել և իրականացնել հանրապետության ոռոգման համակարգում վերջին տարիներին կուտակված հիմնախնդիրների լուծման նպատակային ծրագիր:

 

2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Սույն ծրագրի նպատակն է բարձրացնել հանրապետության ոռոգման համակարգի գործունեության արդյունավետությունը: Արմատական բարեփոխումներ իրականացնելու հիման վրա վերափոխել համակարգի կառավարման կառուցվածքը, մշակել ու ներդնել ոռոգման ջրի վաճառքի հիմնավորված սակագներ, նոր մեխանիզմների կիրառմամբ հստակեցնել ջրամատակարարման ու ջրօգտագործող սուբյեկտների միջև փոխհարաբերությունները, ծախսածածկման մեխանիզմների մշակմամբ և կիրառմամբ ապահովել ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունների տնտեսական անկախությունը, անհրաժեշտ ներդրումների կատարմամբ բարելավել ոռոգման համակարգի տեխնիկական վիճակը, համապատասխան իրավական ու տնտեսական մեխանիզմների կիրառմամբ այն դարձնել կառավարելի և արդյունավետ:

Նշված նպատակի իրագործման համար ոռոգման համակարգում նախատեսվում է լուծել հետևյալ անհետաձգելի հիմնախնդիրները.

վերակառուցման ճանապարհով կառավարելի դարձնել հանրապետության ոռոգման համակարգը: Ոռոգման ջրի մատակարարումը և տրված ջրի դիմաց վարձի գանձումն ապահովելու նպատակով տարանջատել ոռոգման ջուր ռեսուրսը ոռոգման ջուր ապրանքից, հանրապետությունում ոռոգման ջուր օգտագործող բոլոր համայնքներում ջրսպառողական ընկերությունների միությունների, կոոպերատիվների և ջրօգտագործող այլ կառույցների ստեղծման, պայմանագրային սկզբունքների արմատավորման հիման վրա կարգավորել ջրամատակարար ու ջրօգտագործող սուբյեկտների տնտեսական փոխհարաբերությունները` ջրաղբյուրներից ջրառն իրականացնելու, ոռոգման ջուր տեղափոխելու և կանոնավոր մատակարարելու, դրա նկատմամբ գյուղացիական տնտեսությունների պահանջները բավարարելու և հատկացված ոռոգման ջրի դիմաց վարձերի գանձումն ապահովելու միջոցով,

մայր, միջտնտեսային, ներտնտեսային ջրանցքների, ոռոգման, ցամաքեցման, ջրարբիացման համակարգերի, ջրահան կայանների ու հիդրոտեխնիկական մյուս կառուցվածքների անխափան շահագործման, վերականգնման, ջրանցքների վրա գտնվող կարգավորիչ ու չափիչ կառուցվածքների տեղադրման, դրանց տեխնիկական վիճակի բարելավման միջոցով ապահովել ոռոգման ջրի կորուստների նվազեցումը և հանրապետության ոռոգման համակարգերի օգտակար գործողության գործակցի (ՕԳԳ) բարձրացումը, արդյունավետ վերահսկողություն ապահովել ոռոգման ջրի օգտագործման նկատմամբ,

ապահովել մելիորատիվ նշանակության ջրամբարների կայունությունը և տեխնիկական նորմերին համապատասխան դրանց անվտանգ շահագործումը, հանրապետության մակերեսային ջրերի հոսքի կարգավորումը և դրանց կուտակումը գործող ջրամբարներում,

մշակել և կիրառել ոռոգման ջրի սակագնային նոր քաղաքականություն` ներդնելով հիմնավորված մեծածախ և մանրածախ սակագներ,

մեխանիկական ոռոգումը աստիճանաբար ինքնահոսով փոխարինելու միջոցով հանրապետության ոռոգման համակարգում ապահովել էներգակիրների ծախսի կրճատումը,

ավարտել Արփա-Սևան թունելի հիմնական վերանորոգումը, շահագործման հանձնել Որոտանի հիդրոտեխնիկական համալիր կառույցները և ապահովել Որոտան-Արփա-Սևան թունելով տարեկան 415մլն խմ ջրի անխափան տեղափոխումը Սևանա լիճ,

շարունակել Համաշխարհային Բանկի վարկի հաշվին ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի վերականգնման ծրագիրը» և ապահովել դրա արդյունավետության բարձրացումը,

ապահովել Արարատյան հարթավայրի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման միջոցառումների իրականացումը: Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի բարեփոխումների վերաբերյալ նշված հիմնախնդիրների լուծումը ծրագրում նախատեսվում է իրականացնել 1998-2000թթ. ընկած ժամանակահատվածում:

 

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետությունում մակերեսային և ստորերկրյա ջրերի տարեկան պաշարները կազմում են 7.3 մլրդ. խ.մ: Ստորերկրյա ջրերից խորքային և շատրվանող հորերի միջոցով տարեկան հնարավոր է օգտագործել մինչև 600 մլն խ.մ. ջուր: Մակերեսային ջրերի հոսքի առավելագույն քանակը (50-70 տոկոս) անցնում է գարնանը` հիմնականում հեղեղային հոսքերի տեսքով, իսկ ամռանը և աշնանը (երբ ոռոգման ջրի նկատմամբ պահանջարկը հասնում է առավելագույնի) գետերով անցնում է տարեկան հոսքի ընդամենը 20-25 տոկոսը, իսկ ձմռանն այն կազմում է ընդամենը 10-15 տոկոս:

 

1. Նշվածից ակնհայտ է, որ մակերեսային ջրերի հոսքի կարգավորումը հանդիսանում է հրատապ լուծում պահանջող հիմնախնդիր: Այդ հիմնախնդրի լուծման նպատակով հանրապետությունում տարիների ընթացքում կառուցվել և ներկայումս գործում են մելիորատիվ նշանակության 74 մեծ ու փոքր ջրամբարներ, որոնցում տարեկան միջին հաշվով կուտակվում է շուրջ 1.0 մլրդ խ.մ. ջուր: Գործող ջրամբարներից 26-ը գտնվում են անբավարար տեխնիկական վիճակում և վերականգնման կարիք ունեն: Անհրաժեշտ ֆինանսական և նյութատեխնիկական միջոցների առկայության դեպքում հեռանկարում հնարավորություն կլինի կառուցելու ևս 1.2 մլրդ խ.մ. տարողությամբ ջրամբարներ և ամբողջությամբ վերցրած դրանցում կուտակելու 2.2 մլրդ խ.մ. ջուր: Արդյունքում հանրապետությունում հնարավոր կլինի ոռոգելի հողատարածությունները հասցնել 400-450 հազ. հեկտարի և էներգատար մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգմամբ (հանրապետության 284.5 հազ. հա ոռոգելի հողատարածություններից 162.4 հազ. հա ոռոգվում է ինքնահոս և 122.1 հազ.հա` մեխանիկական եղանակով):

Ջրամբարների շահագործման ընթացքում ինչպես հրատապ, այնպես էլ հեռանկարային առումով կարևոր նշանակություն է ստանում հետևյալ խնդիրների լուծումը`
ջրամբարների տեխնիկական վիճակի ուսումնասիրումը և բարելավումը, անվտանգության ապահովման համալիր միջոցառումների իրականացումը, դրանցում կուտակվող ջրերի արդյունավետ օգտագործումը և որպես ռեսուրս ոռոգման ջրի ռեսուրսավճարի ներդրումը և գանձումը,
Կառնուտի, Ապարանի, Մանթաշի, Սառնաղբյուրի ջրամբարների վերանորոգումը և վերականգնումը,
ջրամբարներում կուտակվող ջրային պաշարների կառավարման միասնական մասնագիտացված համակարգի ստեղծումը, ինչպես նաև ջրամբարների պահպանության, վերանորոգման ու վերականգնման համար հատկացված միջոցների արդյունավետ օգտագործումը:

 

2. Հանրապետության ոռոգման համակարգում և բնապահպանական նշանակության տեսակետից վճռորոշ դեր է ստանում Սևանա լճի բնական պաշարների պահպանման, վերարտադրության և արդյունավետ օգտագործման խնդրի լուծումը: Այս առումով կարևոր նշանակություն է ստանում Որոտան-Արփա թունելի շինարարությունը և Արփա-Սևան թունելի վերանորոգումն ու անխափան շահագործումը, որի շնորհիվ հնարավոր կլինի Որոտան-Արփա-Սևան թունելներով Սևանա լիճ փոխադրել տարեկան ավելի քան 415 մլն.խ.մ. ջուր (այդ թվում` Արփա և Եղեգիս գետերի հոսքից 250 և Որոտանից 165 մլն.խ.մ.) և ապահովել Սևանա լճի մակարդակի պահպանումն ու աստիճանական բարձրացումը: Որոտան գետից Սևանա լիճ փոխադրվող 165 մլն.խ.մ. ջրերի հաշվին 100 մլն խ.մ-ով ավելացնելով Սևանա լճից ջրթողքը և դրա հաշվին Արարատյան հարթավայրում մեխանիկական ոռոգումը ինքնահոսով փոխարինելու միջոցով Մխչյանի I և II աստիճանի պոմպակայաններում պոմպերի անջատման շնորհիվ Էլեկտրաէներգիայի օգտագործումը տարեկան կկրճատվի 43,8 մլն կՎտ/ժամով:

 

3. Ոռոգման համար խոշորագույն ջրաղբյուր է հանդիսանում Ախուրյան-Արաքս համակարգը, որը Ախուրյան ջրամբարի հետ միասին միջին հաշվով տարեկան տալիս է 550 մլն խ.մ. ջուր: Չնայած Ախուրյան-Արաքս ոռոգման համակարգից օգտվող պետությունների (Հայաստան, Թուրքիա) ջրառի ծավալների հավասարությանը, ներկայումս հրատապ է դարձել Արմավիրի գլխամասային հիդրոհանգույցի և ջրանցքի վերակառուցումը, որը հանրապետությանը հնարավորություն կընձեռի գարնան ամիսներին ներկայիս 27 խ.մ./վրկ փոխարեն իրականացնել մինչև 53 խ.մ./վրկ ջրառ և նշված ժամանակահատվածում դադարեցնել էներգատար խորքային հորերի ու մի շարք պոմպակայանների աշխատանքները:

 

4. Ջրաղբյուրների մյուս համակարգերից (Դեբեդ-Փամբակ, Արփա-Եղեգիս, Որոտան- Ողջի, Աղստև և այլն) ամբողջությամբ վերցրած տարեկան միջին հաշվով իրականացվում է 50 մլն խ.մ. ջրառ: Սակայն, մինչև այժմ կարգավորված չեն ջրառի հստակ կազմակերպման հետ կապված հարցերը, որը հանգեցնում է մի շարք բացասական հետևանքների: Այստեղ անհրաժեշտ է ապահովել ջրային ռեսուրսների հաշվառման, ջրառի և ջրի մատակարարման նկատմամբ հսկողության իրականացումը:

 

5. Հանրապետությունում ստորերկրյա ջրերից ոռոգման նպատակով տարեկան միջին հաշվով օգտագործվում է շուրջ 300 մլն խ.մ. ջուր: Այդ նպատակով գործող խորքային և շատրվանող հորերը ներկայումս հանձնված են համայնքների տնօրինությանը, սակայն առկա է դրանց վերանորոգման և շահագործման կազմակերպման, ինչպես նաև ջրի հաշվառման և ջրառի նկատմամբ հսկողության իրականացման խնդիրը: Այդ տեսակետից կարևոր նշանակություն է ստանում նշված հորերի վերանորոգման համար նյութատեխնիկական մատակարարման, սպասարկման ու արդյունավետ շահագործման կազմակերպումը: Անհրաժեշտություն է առաջացել փակել ոչ պիտանի շատրվանող հորերը, իսկ մնացածը բերել փականային ռեժիմի, քանի որ դրանք ոռոգելի հողերի ճահճացման պատճառ են դարձել:

 

6. Համաշխարհային բանկի վարկի հաշվին ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի վերականգնման» ծրագրի իրականացումը դանդաղ է ընթանում: Ծրագրով նախատեսված 57.0 մլն. ԱՄՆ-ի դոլարի աշխատանքներից 1995-1997թթ. իրացվել է ընդամենը 15.5 մլն դոլարը, ուստի լուծում պահանջող հիմնահարցերից մեկն էլ սահմանված ժամկետներում (2000թ-ին) ծրագրի ամբողջական իրագործումն է, մյուս կողմից հանրապետության ոռոգման համակարգի զարգացման նոր ծրագրի նախապատրաստումն է` հաշվի առնելով մնացած տարածաշրջանների ջրատնտեսական համակարգերի տեխնիկական վիճակը և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ու ամրապնդման անհրաժեշտությունը:

 

7. Հանրապետությունում ներկայումս գործում են շուրջ 21.0 հազ.կմ երկարությամբ մայր, միջտնտեսային և ներտնտեսային նշանակության ջրանցքներ` իրենց հիդրոտեխնիկական կառուցվածքներով: Գործող ջրանցքների շուրջ 60 տոկոսը ենթակա է այս կամ այն աստիճանի նորոգման, վերականգնման ու վերակառուցման: Այդ ջրանցքների ՕԳԳ-ն չի գերազանցում 0.5-ից, որի պատճառով ջրաղբյուրներից ջրառի ծավալները հասնում են մեծ չափերի:

 

8. Անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չլինելու հետևանքով վերջին տարիներին անբավարար են կատարվում հողերի բարելավման միջոցառումները, որի պատճառով խիստ վատթարացել է դրանց մելիորատիվ վիճակը, հատկապես Արարատյան հարթավայրում: Այստեղ ոռոգելի հողատարածությունները կազմում են 83 հազար հեկտար, որից շուրջ 33 հազ. հեկտարը` գերխոնավացած: Կան նաև 27 հազար հեկտար աղուտներ: Նկատվում են ստորերկրյա ջրերի մակարդակի բարձրացման, երկրորդական աղակալման ու գերխոնավացման երևույթներ: Ստեղծված անբարենպաստ մելիորատիվ վիճակի պատճառները բազմազան են` կոլեկտորադրենաժային ոչ լրիվ հզորությունը և տեխնիկական անբավարար վիճակը, ոռոգման համակարգերից մեծ ֆիլտրացիոն կորուստները, ինչպես նաև անսարք արտեզյան հորերից արտահոսող ու շատրվանող ջրերը և այլն: Հետևապես, առաջնահերթ է դառնում Արարատյան հարթավայրի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման ծրագրի մշակումը և իրագործումը և այդ նպատակի համար ՀՀ պետական բյուջեից անհրաժեշտ հատկացումների կատարումը, դրանց նպատակային և արդյունավետ օգտագործման ապահովումը:

 

9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության համակարգից 1997թ. տարանջատվել և համայնքների տնօրինությանն են հանձնվել 15250 կմ ընդհանուր երկարությամբ ներտնտեսային ջրանցքներ, 197 պոմպակայաններ, 682 խորքային հորեր, 1119 կմ ընդհանուր երկարությամբ ջրարբիացման համակարգեր, որոնց 40-50 տոկոսը գտնվում են անսարք վիճակում և վերականգնման կարիք ունեն: Միաժամանակ «Ոռոգում« պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգը չի կարողանում ծածկել ոռոգման ջրի մատակարարման վրա կատարվող ծախսերը (հատկապես` էլեկտրաէներգիայի գծով), գործել ինքնածախսածածկման սկզբունքով: Ուստի անհրաժեշտ է ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունների նկատմամբ ցուցաբերել տարբերակված մոտեցումներ, դրանց կողմից ոռոգման ջրի վրա կատարվող ծախսերի և միասնական մեծածախ սակագնով ստացվող հասույթների տարբերությամբ առաջացած վնասների ծածկման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացնել վարկային ռեսուրսներ:

 

4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության ոռոգման բնագավառում բարեփոխումներ իրականացնելու, ոռոգման արդյունավետությունը բարձրացնելու և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ոռոգման» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի ֆինանսական վիճակն ապահովելու նպատակով ծրագրում նախատեսվում են ոռոգման համակարգերի կառուցվածքային և գործառութային բարեփոխումների, սակագնային նոր քաղաքականության մշակման ու իրականացման, իրավական, կազմակերպական, տնտեսական հետևյալ կոնկրետ միջոցառումները:

 

4.1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՀՍՏԱԿԵՑՈՒՄԸ

 

1. Համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ու ապապետականացման մասին» ՀՀ օրենքի, 1998թ. համար սահմանված ծրագրին համապատասխան, սեփականաշնորհել`

- «Հորատում» պետական փակ բաժնետիրական ընկերությունը,

- N 2 շինարարական պետական փակ բաժնետիրական ընկերությունը,

- առևտրա-արտադրական պետական փակ բաժնետիրական ընկերությունը:

 

2. Մինչև 1998թ. ապրիլի 1-ը միավորել`

- Նալբանդի և Լոռու ջրանցքների պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունները` ստեղծելով Լոռիի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունը,

- Նոյեմբերյանի և Աղստև-Տավուշի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունները` ստեղծելով Տավուշի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունը,

- Երևանի ներտնտեսային ոռոգման համակարգի և Արտաշատի ջրանցքի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունները` ստեղծելով Արտաշատի ջրանցքի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունը:

 

3. Ջրամբարներում կուտակվող ջրային պաշարների կառավարման միասնական մասնագիտացված համակարգի ստեղծման, ջրամբարների անվտանգ շահագործման ու պահպանության նպատակով երկամսյա ժամկետում «Ոռոգում» ՊՓԲԸ-ի հաշվեկշռից «Ջրամբար» ՊՓԲԸ-ի հաշվեկշռին հանձնել բոլոր 56 ջրամբարները («Ջրամբար» ՊՓԲԸ-ի հաշվեկշռում ունենալով հանրապետությունում մելիորատիվ նշանակության բոլոր 74 ջրամբարները):

 

4. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հողային կադաստրի մեջ ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի դիտարկումների (մոնիտորինգի) վարման, հանրապետության կոլեկտորադրենաժային համակարգերի գործունեության ու Արարատյան հարթավայրի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման միջոցառումների մշակման, դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հույժ կարևորությունը սահմանել, որ «Դրենաժ» պետական ձեռնարկությունը 1998թ. հունվարի 1-ից վերածվում է ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի մոնիտորինգի վերահսկողության վարչության և գործում է որպես բյուջետային կազմակերպություն, դրա պահպանության ծախսերը կատարվում են ՀՀ պետական բյուջեի հաշվին և այն հանձնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության անմիջական ենթակայությանը:

 

5. Մարզպետարանների ու համայնքների հետ համատեղ, մինչև 1998թ. ոռոգման սեզոնի սկիզբը, միջոցներ ձեռնարկել և հանրապետության ոռոգում իրականացնող բոլոր համայնքներում ավարտել ջրօգտագործողների սպառողական ընկերությունների, կոոպերատիվների և ջրօգտագործող այլ կառույցների ձևավորման աշխատանքները:

 

6. Համաշխարհային Բանկի վարկի հաշվին ֆինանսավորվող «Հանրապետության ոռոգման համակարգերի վերականգնման» և Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային հիմնադրամի (IFAD) «Հանրապետության հյուսիս-արևմտյան շրջանների գյուղատնտեսության զարգացման» ծրագրերի շրջանակներում, մինչև 1998թ. ոռոգման սեզոնի սկիզբը, հանրապետության 110 համայնքներում ստեղծել ջրօգտագործողների սպառողական ընկերություններ, վարկային միջոցներն օգտագործել ոչ թե ներտնտեսային ցանցի, այլ հիմնականում առաջին, երկրորդ և երրորդ կարգի ջրանցքների տեխնիկական վիճակի բարելավման համար:
Ծրագրում սահմանվում են նաև հանրապետության ոռոգման համակարգում գործող կառուցվածքային ստորաբաժանումները և հստակորեն տարանջատվում են դրանց կողմից իրականացվող գործառույթները:

 

1. ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ`

 

մշակում և իրականացնում է հանրապետության ջրային տնտեսության և մելիորացիայի ոլորտում տարվող պետական քաղաքականությունը, կազմում և իրագործում է ընթացիկ ու ռազմավարական ծրագրեր, ՀՀ «Ջրային օրենսգրքից» բխող նորմատիվային փաստաթղթեր,

 

իր իրավասության սահմաններում իրականացնում է.

- ջրի օգտագործման ու պահպանման պետական կառավարումը և վերահսկողությունը,

- միջպետական, միջմարզային ու միջհամայնքային ջրաբաշխման իրականացումը,

- ջրօգտագործման թույլտվություն տալը,

- ջրօգտագործողների միջև ջրի բաշխումը, և ջրօգտագործման նկատմամբ վերահսկողությունը,

- հանրապետության ոռոգման, ցամաքեցման, ջրարբիացման համակարգերի, ջրամբարների ու դրանց վրա գտնվող կառուցվածքների շահագործման կազմակերպումը,

- ոռոգելի հողերի մելիորատիվ միջոցառումների մշակումն ու իրականացումը, ջրային կադաստրի վարումը,

- գետերի ափապաշտպան կառուցվածքների պահպանումն ու նորոգումը, ինչպես նաև մերձափնյա ոռոգելի հողերը ողողումից պաշտպանելու միջոցառումները,

- ոռոգման ջուրը մատակարարելու և ջրավարձը գանձելու աշխատանքների կազմակերպումը:

 

ՀՀ կառավարության առջև պատասխանատվություն է կրում հանրապետության ոռոգման համակարգի գործունեության ներդաշնակ կազմակերպման, գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրի անխափան մատակարարման, ոռոգելի երկրագործության արդյունավետ վարման գործում պետական քաղաքականություն իրականացնելու համար,

 

կազմակերպում, կոորդինացնում և վերահսկում է նախարարության համակարգի ջրատնտեսական ընկերությունների ու կազմակերպությունների գործունեությունը` ջրատնտեսական կառուցվածքների շահագործման, ջրառի իրականացման, ոռոգման ջրի տեղափոխման, մատակարարման և վարձերի գանձման ապահովման գործում,

 

ճշգրտում է ոռոգման ջրի մատակարարման ծախսերն ըստ ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունների, մշակում է ոռոգման ջրի միասնական մեծածախ սակագինը և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված ներկայացնում է ՀՀ կառավարության հաստատմանը,

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ քննարկում և լուծում է ոռոգման նպատակով ծախսվող էլեկտրաէներգիայի արժեքի վճարման գործում պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցերը:

- Նշված խնդիրների լուծման առումով ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրատնտեսական համակարգում 1998 թ. մարտի 1-ից կձևավորվի կառավարման հետևյալ կառուցվածքը (սխեմա 1):

 

Սխեմա 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_17482

 

2. «ՈՌՈԳՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

 

համակարգում է ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունների գործունեությունը,

մարզպետների հետ համատեղ կազմակերպում, կոորդինացնում և վերահսկում է ոռոգման, չորացման և ջրարբիացման համակարգերի պահպանման և ոռոգման շրջանին նախապատրաստելու աշխատանքները, ապահովում ոռոգման ջրի կանոնավոր մատակարարումը ջրօգտագործողներին,

կազմում և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հաստատմանն է ներկայացնում միջհամակարգային ջրօգտագործման պլանները և վերահսկում դրանց կատարումը, մշակում և վարում է ոռոգման ու ջրարբիացման համակարգերի կադաստրը,

● ձեռնարկում է միջոցներ մարզպետների ու համայնքների հետ համագործակցված հանրապետության բոլոր համայնքներում ջրօգտագործողների սպառողական ընկերությունների, կոոպերատիվների և ջրօգտագործող այլ կառույցների ստեղծման ուղղությամբ,

սահմանում է ջրի և էլեկտրաէներգիայի չափաքանակները ոռոգման համակարգերի ՊՓԲԴԸ-երի համար,

ջրօգտագործման պլաններին ու ժամանակացույցին համապատասխան պատասխանատվություն է կրում ոռոգման համակարգերի ՊՓԲԴԸ-ների միջոցով ոռոգման ջուրը ջրսպառողական ընկերություններին ու մյուս ջրօգտագործողներին ՀՀ կառավարության կողմից հաստատված միասնական մեծածախ սակագնով վաճառելու, ոռոգման ջրի վարձը գանձելու, ոռոգման համակարգի առանձին դուստր ընկերություններում ծախսածածկումից դուրս գոյացած հասույթը կենտրոնացնելու և օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների նպատակով վերաբաշխելու համար,

կազմում և ՀՀ գյուղատնտեսության ու ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների հաստատմանն է ներկայացնում նախատեսվող բյուջետային վարկի և հատկացված ոռոգման ջրի վարձից գոյացած հասույթների հաշվին օգտագործվող էլեկտրաէներգիայի արժեքի երաշխավորված վճարումների ժամանակացանկը,

«Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի կառուցվածքը ներկայացվում է սխեմա 2-ում:

 

Սխեմա 2

 

«ՈՌՈԳՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_17484

 

3. ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԴՈՒՍՏՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`

 

կազմակերպում և իրականացնում են ոռոգման, չորացման և ջրարբիացման համակարգերի, դրանց հիդրոտեխնիկական կառուցվածքների ու սարքավորումների պահպանման և ոռոգման շրջանին նախապատրաստելու աշխատանքները, ապահովում դրանց անխափան և արդյունավետ շահագործումը, ինչպես նաև ոռոգման ջրի և էլեկտրաէներգիայի խնայողաբար օգտագործումը,

սահմանված ժամանակացանկի համաձայն կազմակերպում են ջրաչափական ու սարքավորումներով կահավորելու, դրանք չափաբերելու և կարգաբերելու աշխատանքները,

ջրօգտագործման կարգին համապատասխան ՋՍԸ-ների, ՋՍԿ-ների և մյուս ջրօգտագործողների հետ կնքված պայմանագրային պարտավորությունների համաձայն ստանում են ոռոգման ջուրը և մատակարարում դրանց, հաշվարկում են ոռոգման ջրի համար գանձվող հասույթները և իրենց կողմից սպասարկվող համակարգի առումով ապահովում ոռոգման ջրի վարձի գանձումը,

«Ոռոգում» ՊՓԲԸ-ի հաստատմանն են ներկայացնում համակարգերի ջրօգտագործման պլանները, դրանց համաձայն ապահովում են ոռոգման ջրի մատակարարումը և այդ մասին համապատասխան տեղեկատվություն ներկայացնում մարզպետներին,

ոռոգման շրջանում վարում են մատակարարվող ջրի մոնիտորինգ, որոշում են ջրանցքներում ջրի մեծ կորուստներ ունեցող հատվածները և ձեռնարկում միջոցներ դրանք նվազագույնի հասցնելու ուղղությամբ,

ջրօգտագործման կարգին և պայմանագրային պայմաններին համապատասխան կազմակերպում են ջրառը, ջրի տեղափոխումը և մատակարարումը ջրսպառողական ընկերություններին, կոոպերատիվներին և ջրօգտագործող այլ կառույցներին, մեծածախ միջին սակագնով հաշվարկում հասույթները և ապահովում ոռոգման ջրի վարձի գանձումը,

հասույթը օգտագործվում է համամասնորեն` սակագնով նախատեսված ծախսերի ու ավելացված հասույթի համամասնությանը համապատասխան, վերջինս փոխանցելով «Ոռոգում» ՊՓԲԸ-ի հաշվին,

սահմանված ժամանակացանկի համապատասխան էներգամատակարարներից ստանում են էլեկտրաէներգիան և ապահովում են ծախսված էլեկտրաէներգիայի վճարումը` այդ նպատակով նախատեսված վարկի և ոռոգման ջրի վարձի հասույթի հաշվին համամասնորեն:

իրականացնում են հակահեղեղային միջոցառումներ` գետերի և հեղեղատարների ափապաշտպան կառուցվածքներն ու ափամերձ հողատարածքները ողողումից պաշտպանելու համար:

 

4. ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ իր իրավասության սահմաններում կատարում է ջրաղբյուրներից ոռոգման ջրի բաշխում և վերաբաշխում, իրականացնում է վերահսկողություն ոռոգման միջհամակարգային ջրառի իրականացման ու ջրօգտագործման հաշվառման, ջրատնտեսական համակարգերի տեխնիկապես ճիշտ շահագործման, ոռոգման հետ կապված բնապահպանական միջոցառումների իրականացման նկատմամբ, ՀՀ բնության պահպանության նախարարության կառույցների հետ վարում է ջրային կադաստրը, տալիս է ջրօգտագործման թույլտվություն (արտոնագրում):

 

5. ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ (ՈԱՍԹՇՎ) ապահովում է Կեչուտի ջրամբարի, Արփա-Սևան թունելի, դրա մուտքի ու ելքի ջրընդունիչ հիդրոտեխնիկական կառուցվածքների պահպանումը, ընթացիկ և հիմնական վերանորոգումները և շահագործումը, կազմակերպում է Արփա, Եղեգիս, Կարա-Կայա գետերի ջրերի մի մասը (տարեկան ոչ պակաս 250 մլն խ.մ. ընդհանուր ծավալով) Արփա-Սևան թունելով Սևանա լիճ տեղափոխելու աշխատանքները:

 

6. ՈՌՈԳԵԼԻ ՀՈՂԵՐԻ ՄԵԼԻՈՐԱՏԻՎ ՎԻՃԱԿԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ անցկացնում է հանրապետության ոռոգելի և չորացած հողերի մելիորատիվ վիճակի, կոլեկտորադրենաժային ցանցերի տեխնիկական շահագործման մոնիտորինգ, մշակում նշված հողերի և կոլեկտորադրենաժային ցանցերի տեխնիկական վիճակի բարելավման միջոցառումներ և դրանք ներկայացնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հաստատմանը: Հանդիսանում է կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման ու նորոգման, ինչպես նաև ինքնաշատրվանող հորերի տեխնիկական վիճակի բարելավման աշխատանքների պատվիրատուն և վերահսկողություն է իրականացնում կոլեկտորադրենաժային ցանցերի տեխնիկապես ճիշտ շահագործման նկատմամբ: Հողերի մելիորատիվ վիճակի մասով մասնակցում է հողային կադաստրի կազմման աշխատանքներին:

 

7. «ՀԱՅՋՐՆԱԽԱԳԻԾ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ կատարում է ուսումնասիրություններ, հետազոտություններ և դրանց հիման վրա կազմում է ջրի հաշվեկշիռներ, սխեմաներ` հանրապետությունում ջրատնտեսական օբյեկտների կառուցման համար: «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի վերականգնման» ծրագրի շրջանակներում մասնակցում է հայտարարված մրցույթներին և կատարում ջրատնտեսական տարբեր բնույթի նախագծա- հետազոտական աշխատանքներ:

 

8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ`

 

Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թ. մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի համաձայն իրականացնում են մարզային նշանակության ոռոգման համակարգերի կառուցումը, պահպանումը և շահագործումը, միջոցներ են ձեռնարկում դրանց նպատակային շահագործման ուղղությամբ,

համակարգում են մարզի տարածքում գտնվող ջրատնտեսական կառուցվածքների, ոռոգման համակարգերի ՊՓԲԴԸ-ների, ՋՍԸ-ների, ՋՍԿ-ների և ջրօգտագործող այլ կառույցների գործունեությունը, վերահսկողություն են իրականացնում դրանց կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման, ոռոգման ջրի անխափան մատակարարման և հատկացված ոռոգման ջրի դիմաց վարձերի գանձման ապահովման նկատմամբ:

 

9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ`

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի իրականացնում են համայնքային նշանակության ոռոգման ցանցերի կառուցումը, վերանորոգումը և շահագործումը,

Համաձայն նույն օրենքի 40 հոդվածի նրանք կարող են`

- ստեղծել ջրօգտագործողների սպառողական ընկերություններ, ջրսպառողական կոոպերատիվներ և ջրօգտագործման այլ կառույցներ, և ներտնտեսային նշանակության ոռոգման ցանցերը և մյուս ջրատնտեսական օբյեկտները պայմանագրային հիմունքներով հանձնել դրանց տնօրինությանը,

համայնքի ավագանու համաձայնությամբ ստեղծել շահույթի նպատակ չհետապնդող ջրօգտագործման ձեռնարկություններ,

 

10. ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ`

 

- Հանրապետության ոռոգում իրականացնող բոլոր համայնքներում ներտնտեսային ջրօգտագործման խնդիրները լուծելու նպատակով ստեղծվում են ջրօգտագործողների սպառողական ընկերություններ, կոոպերատիվներ և ջրօգտագործող այլ կառույցներ:

ոռոգման շրջանն ավարտելուց հետո դրանք կազմակերպում են ներտնտեսային ոռոգման համակարգերը ոռոգման շրջանին նախապատրաստելու աշխատանքները, որոշում ընկերության անդամների փայավճարի չափը, և ներկայացնում համայնքի ավագանու կամ խորհրդի հաստատմանը,

ճշտում են ընկերության անդամներին պատկանող ոռոգվող տարածքներն ըստ մշակաբույսերի, կազմում են ջրօգտագործման տարեկան պլանները և սահմանված կարգով ներկայացնում ոռոգման համակարգերի ՊՓԲԴԸ-ը,

ոռոգման ջուրը ջրօգտագործման պլաններին ու ժամանակացույցին համապատասխան ստանալու և պայմանագրով սահմանված ժամկետներում ջրավարձը վճարելու համար, կնքում են պայմանագրեր ոռոգման համակարգերի ՊՓԲԴԸ-ների հետ.

ոռոգման համակարգերի ՊՓԲԴԸ-ներից ստանում են ոռոգման ջուր, այն փոխադրում և բաշխում գյուղացիական տնտեսությունների միջև ու հետևում դրա արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև որոշում են տվյալ գյուղացիական տնտեսության կողմից վճարվելիք ոռոգման ջրի վարձը և ապահովում դրա գանձումը,

 

11.1998 թ. համար նախատեսվում է ոռոգման նպատակով ջրաղբյուրներից իրականացնել 1332 մլն խմ ջրառ, ոռոգման ջուրը մայր և միջտնտեսային ջրանցքներով 0.71 միջին ՕԳԳ-ով փոխադրել և 946 մլն խմ ծավալով, միասնական մեծածախ սակագնով մատակարարել համայնքների ու մյուս ջրօգտագործողների ջրառի կետերին: Համայնքների կողմից ստեղծված ջրօգտագործողների սպառողական ընկերությունները, կոոպերատիվները և ջրօգտագործող այլ կառույցները ներտնտեսային ջրանցքների միջոցով, 0.7 միջին ՕԳԳ-ով, 662 մլն խմ ջուրը հասցնում են դաշտին (սխեմա 3): Հաջորդ տարիների ջրառն ու ջրամատակարարումը սահմանվում են մինչև նախորդ տարվա ավարտը:

 

Սխեմա 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՋՐԱՌԻ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԽԵՄԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_17483
*) Ջրաղբյուրներ`

Գետեր

ա) պատվարային ջրընդունիչով

բ) փականային ջրընդունիչով


Ստորերկրյա ջրեր

ա) շատրվանող հորերով

բ) խորքային հորերով


Ջրամբարներ
Սևանա լիճ

 

  4.2. ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Հանրապետության 284.4 հազար հա ոռոգելի հողատարածություններից ներկայումս փաստացի ոռոգվում է 215.4 հազար հա, այդ թվում 68.3 հազար հա վրա ոռոգումն իրականացվում է համայնքների կողմից` օգտագործելով տեղական նշանակության բնական ջրաղբյուրները: Տարբեր պատճառներով չեն ոռոգվում 69 հազ. հա ոռոգելի հողեր, այդ թվում մեխանիկական բարձրացմամբ` 45.5 հազ. հա:

«Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի կողմից 1998 թ. նախատեսվում է ոռոգում իրականացնել 147.0 հազար հա վրա, որից 99.3 հազ. հա ինքնահոս ջրամատակարարմամբ և 47.7 հազ. հա մեխանիկական բարձրացմամբ: Սպառողներին կմատակարարվի 946.0 մլն. խ.մ. ոռոգման ջուր, այդ թվում ինքնահոս եղանակով 558.0 և մեխանիկականով 388.0 մլն. խ.մ.` պոմպակայանների միջոցով, որի համար պահանջվում է տարեկան օգտագործել 202 մլն. կՎտ/ժամ էլեկտրաէներգիա` 3305 մլն. դրամ ընդհանուր արժեքով: Ոռոգման ջրի վրա կատարվող ընդհանուր ծախսերի մեջ էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը կազմում է 65.0 տոկոս:

Տարիների ընթացքում, ելնելով ջրաղբյուրների նկատմամբ ոռոգելի հողատարածությունների ունեցած աշխարհագրական դիրքից, կառուցվել և շահագործվում են ոռոգման երկու տիպի համակարգեր` ինքնահոս և մեխանիկական ջրամատակարարմամբ: Առաջին դեպքում ոռոգման նպատակով ջրառն ուղղակի իրականացվում է բնական ջրաղբյուրներից կամ գործող մելիորատիվ նշանակության մեծ ու փոքր տարողության ջրամբարներից և ոռոգման ջուրը ինքնահոս եղանակով հասցվում է մշակվող հողատարածություններին: Մեխանիկական ոռոգման համակարգերում բնական ջրաղբյուրների նիշերից բարձր տարածքների վրա տեղաբաշխված հողերը ոռոգման ջրով ապահովելու նպատակով գործում են ոռոգման մեխանիկական համակարգերը` օգտագործելով տարբեր հզորության պոմպակայաններ: Բացի այդ, Սևանա լճի մակարդակի պահպանության նպատակով կառուցվել և գործում են Արարատի մարզի Մխչյանի, Արմավիրի մարզի Արևաշատի և Ռանչպարի երկաստիճան հզոր պոմպակայանները, որոնք միասին վերցրած ներկայումս ծախսում են հանրապետությունում ոռոգման նպատակով օգտագործվող էլեկտրաէներգիայի 41.5 տոկոսը (83.8 մլն. կՎտ/ժամ):

Տարածաշրջանային առումով, կախված ոռոգման ջրի մատակարարման վրա կատարվող ծախսերի մեջ օգտագործվող էլեկտրաէներգիայի փաստացի ծախսերի տեսակարար կշռից, հանրապետությունում փաստորեն գոյություն ունեն երկու խումբ ոռոգման համակարգեր: Առաջին խմբի համակարգերի (Արզնի-Շամիրամի, Արմավիրի, Շիրակի, Կոտայքի և Թալինի ջրանցքների ՈՀՊՓԲԴԸ-ների) կողմից ոռոգվում է 85.6 հազ. հա և ծախսվում է օգտագործվող ամբողջ էլեկտրաէներգիայի ընդամենը 13.6 տոկոսը: Երկրորդ խմբի համակարգերի (Տավուշի, Սևանի ավազանի, Արտաշատի, Ստորին Հրազդանի և Լոռու ջրանցքների, Որոտան-Ողջիի և Արփայի ՈՀՊՓԲԴԸ-ների) միջոցով ոռոգվում է 61.4 հազ. հա և ծախսվում է ամբողջ էլեկտրաէներգիայի 86.4 տոկոսը` ընդհանուր ջրօգտագործման գրեթե հավասար պայմաններում: Նշված պատճառներով 1 խ.մ. ոռոգման ջրի հաշվով էլեկտրաէներգիայի ծախսը ըստ հանրապետության տարածաշրջանների խիստ տարբեր է: Այսպես, 1998 թ. հաշվարկային գնահատումներով 1 հա ոռոգելու համար Վայոց Ձորի մարզում ծախսվում է 10333 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, Արարատում` 4944, Սյունիքում` 4000, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում` 3515, Լոռու մարզում` 2028 կՎտ/ժամ, մինչդեռ հիմնականում ինքնահոս ջրամատակարարմամբ ոռոգում իրականացնող Արմավիրի և Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում ծախսվում է համապատասխանաբար 303, 1368 և 1128 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա:

Այսպիսով, կախված ջրառի պայմաններից և ոռոգման համակարգերի տիպերից, հանրապետության տարբեր տարածաշրջաններում գործող ոռոգման համակարգերում I խ.մ. ոռոգման ջրի վրա կատարվող ծախսերը խիստ տարբերվում են և ծախսածածկում ապահովելու համար պահանջվում է «Ոռոգում» ՊՓԲԸ-ի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունների նկատմամբ ցուցաբերել տարբերակված մոտեցումներ:

Ստեղծված իրավիճակում, սակագնային ճիշտ քաղաքականություն իրականացնելու և ոռոգման համակարգերի բաժնետիրական ընկերությունների ծախսածածկումն ապահովելու նպատակով, նախատեսվում է լուծել հետևյալ հիմնահարցերը:

 

1. «Ոռոգում» ՊՓԲԸ-ի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունների ծախսածածկումն ապահովելու նպատակով նկատի ունենալ ոռոգման ջրի վրա դրանց կողմից կատարվող փաստացի ծախսերի չափը` հաշվի առնելով համակարգերի կողմից կատարվող շահագործման ծախսերը, էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները, Սևանա լճից վերցվող ջրի ռեսուրսավճարը, ջրամբարներից ստացվող ջրի դիմաց վճարվող վարձը և այլն (համաձայն աղյուսակ 1-ի հաշվարկների):

 

 

Աղյուսակ 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՈՌՈԳՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՍՏ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԴՈՒՍՏՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ 1 Խ.Մ. ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՍԱԿԱԳՆԻ ՀԱՇՎԱՐԿԻ

Ցուցանիշների անվանումը Չափ. միավ. Արզնի Շամիրամ Արմավիր Շիրակ Կոտայք Թալին Տավուշ
/Աղստև-Տավուշ,  Նոյեմ-
բերյան
Սևան Արտաշատ Ստ. Հրազդան Լոռի
/Լոռի Նալ-
բանդ
Որո-
տան
Ողջի 
Արփա ԸՆԴ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
1. Ոռոգելի հողատարածություններն ըստ հողային հաշվեկշռի առ 01.01.97թ. դրությամբ 1000 հա 35.2 23.9 29.1 16.4 20.2 23.9 23.4 47.9 19.8 16.6 16.5 11.5 284.4
2. Այդ թվում սպասարկվում են «Ոռոգում» ՊՓԲԸ ոռոգման համակարգերի ՊՓԲԴԸ-ների կողմից 1000 հա 30.4 20.3 27.3 13.7 18.59 22.3 11.7 33.72 14.26 10.15 7.93 5.7 216.05
որից - ինքնահոս եղանակով 1000 հա 26.8 17.0 22.1 11.5 12.34 2.9 6.95 7.98 4.04 6.7 3.68 0.9 122.89
- մեխանիկական եղանակով 1000 հա 3.6 3.3 5.2 2.2 6.25 19.4 4.75 25.74 10.22 3.45 4.25 4.8 93.16
3. Նախատեսվել է 1998թ. իրականացնել ոռոգում 1000 հա 26.27 20.3 13.2 10.1 15.76 5.3 5.22 25.01 14.24 4.33 4.0 3.3 147.03
որից - ինքնահոս եղանակով 1000 հա 24.94 17.0 12.6 9.4 12.34 1.9 3.6 6.2 4.04 2.9 3.5 0.9 99 32
- մեխանիկական եղանակով 1000 հա 1.33 3.3 0.6 0.7 3.42 3.4 1.62 18.81 10.20 1.43 0.5 2.4 47.71
4. Ոռոգման ջրի տրման կետերում համայնքներին մատակարարվող ջրի ծավալը մլն խմ 110.6 151.1 43.6 47.0 146.3 30.5 16.9 220.2 131.5 16.13 10.8 21.2 945.83
որից ինքնահոս եղանակով մլն խմ 103.6 118.1 41.3 42.8 117.7 10.1 11.8 49.15 37.1 10.99 9.05 5.8 557.49
- մեխանիկական եղանակով մլն խմ 7.0 33.0 2.3 4.2 28.6 20.4 5.1 171.05 94.4 5.14 1.75 15.4 388.34
5. Օգտագործվող Էլեկտրաէներգիայի չափաքանակը մլն կՎտ ժամ 1.5 10.0 0.8 2.6 12.5 11.9 4.0 93.0 36.0 2.9 2.0 24.8 202.0
6. Մատակարարվող 1 խ.մ. ջրի վրա ծախսվող Էլ. Էներգայի միջին չափաքանակը կՎտ ժամ 0.214 0.303 0.348 0.619 0.437 0.583 0.787 0.544 0.381 0.564 1.142 1.61 0.52
7. 1 հա ոռոգվող հողատարածության հաշվով ծախսվող էլ. էներգիայի միջին չափաքանակը կՎտ ժամ 1127.8 2998 1368 3591 3655 3500 2468 4944 3529 2028 4000 10333 4234
Շահագործման ուղղակի ծախսերը
8. Հաստիքային աշխատողների ախատավարձը
մլն դրամ 32.0 22.8 19.0 18.0 23.3 22.0 15.0 60.0 43.0 14.7 14.0 16.2 300.0
9. Հատկացումներ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին 32% -,,- 10.24 7.30 6.08 5.76 7.46 7.04 4.80 19.2 13.76 4.70 4.48 5.18 96.0
10. Վառելիքի ծախսը -,,- 8.4 7.2 7.0 6.2 9.6 6.6 4.0 15.0 10.0 6.0 5.0 5.0 90.0
11. Համակարգերի մաքրում և նորոգում. -,,- 75.0 74.0 53.0 29.0 100.0 14.0 8.0 67.0 60.0 5.0 5.0 10.0 500.0
12. Ջրամբարներից վերցված ջրի արժեքը (500.0 x 0.2) -,,- 11.0 30.0 9.0 - 35.0 - - 15.0 - - - - 100.0
13. Սևանա լճից վերցվող ջրի* ռեսուրսավճարը (250.0 x 0.2) -,,- 12.0 - - 4.0 - - 3.0 6.0 - - - 25.0*
14. Ամորտիզացիոն հատկացումներ հիմնական միջոցների նորացման և վերազինման համար -,,- 14.0 5.5 4.0 3.5 3.0 1.0 1.0 31.0 13.0 10.0 3.0 1.0 90.0
15. Այլ ծախսեր -,,- 5.0 4.0 2.4 2.4 3.0 2.0 2.0 5.0 4.2 2.0 2.0 2.0 36.0
16.Ընդամենը ուղղակի ծախսերը -,,- 167.64 150.8 100.4Տ 68.86 181.36 52.64 34.8 215.2 149,96 42.4 33.48 39.3Տ 1237.0
17. «Ոռոգում» ՊՓԲԸ-ն պահպանության ծախսերը մատուցված ծառայությունների դիմաց -,,- 10.0 11.0 4.0 3.0 10.0 0.1 0.1 10.0 6.0 0.1 0.1 0.1 54.5
18. Ուղղակի ծախսերը «Ոռոգում» ՊՓԲԸ-ն ծախսերով -,,- 177.64 161.8 104.48 71.86 191.36 52.74 34.9 225.2 155.96 42.5 33.58 39.48 1291.5
19. ԱԱՀ-ը–20% -,,- 35.33 32.36 20.90 14.37 38.26 10.55 6.98 45.04 31.19 8.5 6.72 7,90 258.3
20. Ծախսերը ԱԱՀ-ով -,,- 213.17 194.16 125.38 86.23 229.62 63.29 41.88 270.24 187.15 51.0 40.3 47,38 1549.8
էլ. էներգիայի արժեքը գործող, գներ.
21. Ծախսվող էլ. էներգիայի չափաքանակը
                           
- 35 կվ րնդամենը մլնկվժ 0.85 7.63     - 6.19 1.92 34.72 33.06 - 0.69 8.96 94.02
այդ թվում գիշերային ժամերին -,,- 0.28 2.54 - - - 2.06 0.64 11.57 11.02 - 0.23 2.99 31.34
ցերեկային ժամերին -,,- 0.56 5.09 - - - 4.13 1.28 23.15 22.04 - 0.46 5.97 62.68
- 6.10 կվ ուղիղ ֆիդեր րնդամենը -,,- 0.66 2.37 0.80 . 11.26 5.45 1.57 55.68 2.76 2.9 1.19 12.18 96.81
այդ. թվում գիշերային ժամերին -,,- 0.22 0.79 0.27   3.75 1.82 0.52 18.56 0.92 0.97 0.40 4.06 32.27
ցերեկային ժամերին -,,- 0.44 1.58 0.53 - 7.51 3.63 1.05 37.12 1.84 1.93 0.79 8.12 64.54
- 6.10 կվ ընդամենը -,,- - - - - - 0.27 0.51 2.6 0.18 - 0.12 3.66 7.34
այդ թվում գիշերային ժամերին -,,- - -   - - 0.09 0.17 0.87 0.06 - 0.04 1.22 2.45
ցերեկային ժամերին -,,- - -     - 0.18 0.34 1.73 0.12 - 0.08 2.44 4.89
- 0.4 կվ ընդամենը   - - - 2.62 1.24 - - - - - - - 3.86
22. էլեկտրաէներգիայի արժեքը ընդամենը ԱԱՀ-ով մլն դրամ 23.8 153.0 13.9 65.6 226.1 190.7 65.9 1528.1 536.4 50.3 33.2 418.2 3305.2
23. Շահագործման ծախսերի հանրագումարը ԱԱՀ-ով -,,- 237,0 347.2 139.3 151.8 455.7 254.0 107.8 1798.3 723.5 101.3 73.5 465.6

4855.0

24. Մատակարարվող 1խմ ջրի արժեքր դրամ/ խ.մ 2.14 2.30 3.19 3.23 3.11 8.33 638 8.17 5.50 6.28 6.81 21.96 5.13
25.Հաշվարկային սակագնի պլանային վնասը մլն դրամ - - - - - 90.9 38.6 643.4 258.8 36.2 26.3 166.6 1260.8
26. Ոռոգման ջրի մատակարարման վրա կատարվող ծախսերը հաշվի առած պլանային վնասը (տող 23 -տող25) -,,- 237.0 347.2 139.3 151.8 455.7 163.1 69.2 1154.9 464.7 65.1 47.2 299.0 3594.2
27. Մատակարարվող 1 խ.մ ջրի ծախսածածկմամբ սակագինը դրամ/ խ.մ 2.14 2.30 3.19 3.23 3.11 5.35 4.09 5.24 3.53 4.04 4.37 14.10 3.80
28. Մատակարարվող ջրի իրացումից գոյացող հասույթը 1 խ.մ. 3.80 դրամ միասնական սակագնով մլն դրամ 420.3 574.2 165.7 178.6 555.9 115.9 64.2 836.8 499.7 61.3 41.0 80.6 3594.2
29. Հաշվարկային անհուսալի դեբիտորական պարտքերը -,,- 63.0 86.1 24.9 26.8 83.4 17.4 9.6 125.5 75.0 9.2 6.2 12.1 539.2
30. Ջրի վարձի գոյացած հասույթից սպասվելիք մուտքերը (տ28- տ.29) -,,- 357.3 488.1 140.8 151.8 472.5 98.5 54.6     711.3 424.7 52.1 34.8 68.5 3055.0
31. Ոռոգման համակարգերի ՊՓԲԴԸ-ների ջրի վարձից սպասվելիք մուտքերի ծախսման ուղղությունները՝ - կատարվում են շահագործման ուղղակի ծախսերը ներառյալ հարկային, սոց. ապահովագրության և «Ոռոգում» ՊՓԲԸ-ն վճարումները -,,- 213.2 194.2 125.4 86,2 229.6 63.3 41.9 270.2 187.1 51.0 34.8 47.4 1544.3
- վճարում են ծախսված էլ. էներգիայի դիմաց -,,- 23.8 153.0 13.9 65.6 226.1 35.2 12.7 441.1 237.6 1.1 - 21.1 1231.2
- կատարում են հատկացումներ ծախսերին գերազանցող եկամուտներից «Ոռոգում» ՊՓԲԸ-ին էլ. էներգիայի արժեքի վճարմանն ուղղելու համար -,,- 120.3 140.9 1.5   11.3 - - - - - - - 274.0
32. ՀՀ պետական բյուջեով նախատեսված օգտագործվող էլ.էներգիայի երաշխավորված վճարման վարկի հաշվին վճարվում է օգտագործված էներգիայի համար -,,- - - - - - 155.5 53.2 813.0 298.8 49.2 33.2 397.1 1800.0
*) Սևանա լճից վերցվող 250 մլն խ.մ. ջրի ռեսուրսավճարը կազմում է 50 մլն դրամ առանց ԱԱՀ-ի, որից 50% վճարվում է ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից

2. Ծրագրվող ժամանակաշրջանում (1998-2000 թթ.) «Ոռոգում» ՊՓԲԸ-ի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունների կողմից ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին ոռոգման ջուրը վաճառել պայմանագրային հիմունքներով, միասնական սակագնով` մասնակիորեն պահպանելով խաչաձև սուբսիդավորման սկզբունքը (միայն էլեկտրաէներգիայի արժեքի վճարման մասով):

 

3. Ջրօգտագործողների սպառողական ընկերությունները (կոոպերատիվները) գնված ոռոգման ջրի արժեքը փայատերերից գանձում են որպես ջրավարձ, իսկ ներտնտեսային (ներհամայնքային) ոռոգման համակարգերի պահպանության, շահագործման, տեխնիկական վերազինման և ընկերության (կոոպերատիվի) մյուս ծախսերը կատարում են անդամագրված ջրօգտագործողների փայավճարների հաշվին:

 

4. Ջրօգտագործողների սպառողական ընկերությունների և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների մեջ չընդգրկված համայնքների անդամներին և մյուս ջրօգտագործողներին ոռոգման ջուրը վաճառվում է պայմանագրային գներով, բայց ոչ պակաս 6 դրամից:

 

5. «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի կողմից մատակարարվող ոռոգման ջրի վրա կատարվող ծախսերը, ավելացված արժեքի հարկը միասին վերցրած 1998 թ. կկազմեն 4855.0 մլն. դրամ կամ 1 խ.մ. հաշվով` 5.13 դրամ, որը 1.74 անգամ կգերազանցի ոռոգման ջրի 1997 թ. մեծածախ սակագնի մակարդակը:

 

6. Հաշվի առնելով, որ ոռոգման ջրի սակագնի կտրուկ բարձրացումը բացասական ազդեցություն կունենա ոռոգելի երկրագործության վարման արդյունավետության վրա և կխոչընդոտի ոռոգման ջրի վարձի գանձմանը, ինչպես նաև նկատի ունենալով ոռոգման ջրի վարձի առկա չվճարումները, «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի կողմից Հայաստանի Հանրապետության համայնքների, ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին մատակարարվող ոռոգման ջրի միասնական սակագինը 1998-2000 թվականներին հաստատել հաշվարկային վնասով և այն ծածկելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսել համապատասխան բյուջետային ֆինանսավորում:

 

7. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքներում ստեղծվող ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունների կողմից 1998 թ. մատակարարվող 1 խ.մ. ոռոգման ջրի միասնական սակագինը, ավելացված արժեքի հարկի հետ միասին` 3 դրամ 80 լումա, հաջորդող տարիներին այն որոշել, ելնելով ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունների կողմից տվյալ տարում կատարվող շահագործման ծախսերից, էլեկտրաէներգիայի արժեքից և այլն:

 

8. «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցով Արտաշատի, Ստորին Հրազդանի ջրանցքների, Արփայի, Տավուշի, Որոտան-Ողջիի, Լոռիի և Սևանի ավազանի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունների կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքի երաշխավորված վճարման համար ՀՀ կառավարության որոշումով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 1998 թվականին դրանց հատկացվել է 1800.0 մլն. դրամ բյուջետային վարկ` տարեկան 1 տոկոս դրույքաչափով: Վարկերը տրամադրել ՀՀ կառավարության 1998 թ. փետրվարի 6-ի «1998 թվականի ՀՀ կառավարության երաշխիքներով մատակարարվող էլեկտրաէներգիա սպառողների ցանկը հաստատելու և երաշխիքներ տրամադրելու մասին» N 64 որոշմամբ` համաձայն ստորև ներկայացված ժամանակացույցի:

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

«Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի կողմից օգտագործած էլեկտրաէներգիայի ծախսի մի մասը մարելու նպատակով բյուջետային վարկի տրամադրման

 

   II եռամսյակ III եռամսյակ    III եռամսյակ  Ամ-
բողջը
Ընդ. մայիս  հունիս  Ընդ. հուլիս օգոստ. սեպտ.  Ընդ. հոկտ. նոյեմ.
Գումարը
մլն. դրամ
 
250 50 200 1000 300 300 400 550 300 250  1800

 

1999 և 2000 թվականների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով էլեկտրաէներգիայի արժեքի երաշխավորված վճարման համար նախատեսել համապատասխան բյուջետային ֆինանսավորում:

Վարկի մարումը սկսել 2001 թվականից` 8 տարիների ընթացքում, հավասար մասերով` ոռոգման ջրի սակագնի մեջ այն արտացոլելով տվյալ տարվա մարվող վարկի գումարների չափով: Համանման մոտեցում ցուցաբերել էներգամատակարարների պարտքերի դիմաց հաշվեգրված բյուջետային վարկի նկատմամբ` 2003 թվականից այն արտացոլելով ոռոգման ջրի մեծածախ սակագնի մեջ` վերադարձվող վարկի գումարի չափով:

 

9. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի բարեփոխումների ծրագրի» իրականացման ժամանակահատվածում (1998-2000 թթ.) համաձայն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45 հոդվածի «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի դուստր ընկերությունները և լուծարվող ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկությունները համարվում են կենտրոնացված կարգով շահութահարկ վճարողներ «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցով սահմանված կարգով և ժամկետում:

«ՀՀ ոռոգման համակարգերի բարեփոխումների ծրագրի իրականացման ժամանակաշրջանում (1998-2000 թթ.) ոռոգման ջրի հաստատված սակագնի և ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունների ծախսածածկման տարբերությամբ առաջացող հասույթը կենտրոնացվում է «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությունում և հատկացվում օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման համար:

10. Հայաստանի Հանրապետության «Ոռոգման համակարգի բարեփոխումների» սույն ծրագրով, ինչպես նաև Համաշխարհային բանկի վարկի հաշվին իրականացվող «Հանրապետության ոռոգման համակարգի վերականգման» ծրագրի շրջանակներում նախատեսվում է լուծել քառմիասնական հետևյալ հիմնախնդիրները.

 

●  Ծրագրվող ժամանակահատվածում իրականացնել կազմակերպական, տնտեսական և տեխնիկական միջոցառումներ` հանրապետությունում դեռևս չոռոգվող 24 հազ. հա ինքնահոս ոռոգվող հողատարածությունները ոռոգելու և գյուղատնտեսական ակտիվ շրջանառության մեջ դնելու համար:

 

●  Հանրապետության ոռոգման համակարգում մեխանիկական բարձրացմամբ ջրամատակարարումը աստիճանաբար փոխարինել ինքնահոս ոռոգումով:

 

●  Միջոցներ ձեռնարկել և ապահովել ոռոգման ջրի կորուստների նվազեցումը և ոռոգման համակարգերի օգտակար գործողության գործակցի բարձրացումը: 

 

●  Ոռոգման համակարգի ջրատնտեսական օբյեկտների վրա չափիչ և կարգավորիչ սարքավորումների տեղադրմամբ բարելավել ոռոգման ջրի հաշվառումը, մատակարարման և սահմանված կարգով ձևակերպման միջոցառումների իրականացումը:

 

11. Նշված միջոցառումները` որպես բարեփոխումների ընդհանուր ուղղություններ, ծրագրով նախատեսվում է իրականացնել հանրապետության բոլոր մարզերում, դրա հետ մեկտեղ առանձին մարզերում կիրականացվեն հետևյալ կոնկրետ միջոցառումները.

 

●  Արարատի մարզում`

 

- Որոտան-Արփա թունելի շինարարության ավարտման և 2001 թ. Սևանա լիճ տեղափոխվող 165 մլն. խ.մ. ջրերի հաշվին լճի ջրթողքը 100 մլն. խ.մ.-ով ավելացնելու հիման վրա մարզում հնարավոր կլինի մեխանիկական ջրառը փոխարինել ինքնահոսով, կանգնեցնել Մխչյանի I և II պոմպակայանների պոմպային ագրեգատները և խնայել տարեկան 43.8 մլն. կՎտ/ժամ էլեկտրաէներգիա (որի արժեքը ներկայիս գներով կազմում է 1095 մլն. դրամ),

- Արտաշատի ջրանցքի ոռոգման համակարգի 9 պոմպակայանների տակ գտնվող հողատարածքների մեխանիկական ոռոգումը ինքնահոսով փոխարինելու միջոցով կխնայվի տարեկան 4.34 մլն. կՎտ/ժամ էլեկտրաէներգիա` 109.0 մլն. դրամ արժեքով,

- Այսպիսով, մարզում դեռևս չոռոգվող 1800 հա հողատարածությունները ոռոգելու և վերը նշված միջոցառումներն իրականացնելով կխնայվի տարեկան 48.2 մլն. կՎտ/ժամ էլեկտրաէներգիա` 1204 մլն. դրամ արժեքով, այսինքն` նշված գումարի չափով կնվազեն Արտաշատի ջրանցքի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերության ծախսերը, և այն կկարողանա, առանց վարկերի օգտագործման, գործել լրիվ ինքնածախսածածկումով:

 

●  Արմավիրի մարզում`

 

- Էջմիածնի տարածաշրջանում 3 պոմպակայանների տակ գտնվող հողատարածքների մեխանիկական ոռոգումը ինքնահոսով փոխարինելու միջոցով կխնայվի տարեկան 3.3 մլն. կՎտ/ժամ էլեկտրաէներգիա` 130.0 մլն. դրամ արժեքով,

- Արմավիրի տարածաշրջանի 2 պոմպակայանների տակ գտնվող հողերի մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինելով կխնայվի տարեկան 4.5 մլն. կՎտ/ժամ էլեկտրաէներգիա` 111.5 մլն. դրամ արժեքով,

- նախատեսվում է 2001 թ. միավորել Արմավիրի մարզի 3 ոռոգման համակարգերը, որը հնարավորություն կտա մարզի համար սահմանել միասնական մեծածախ սակագին և Արմավիրի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունը, առանց վարկերի, կաշխատի լրիվ ինքնածախսածածկումով:

 

●  Լոռու մարզում`

 

- Նալբանդի ջրանցքի վրա տեղադրված 3 պոմպակայանների տակ եղած հողերի մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինելով տարեկան կխնայվի 1.2 մլն. կՎտ/ժամ էլեկտրաէներգիա` 31.0 մլն. դրամ արժեքով և շուրջ 2000 հա ներկայումս չոռոգվող հողատարածությունները ոռոգման տակ ու գյուղատնտեսական ակտիվ շրջանառության մեջ ներգրավելով կավելանան ոռոգման ջրի վարձից ստացվող հասույթները, և համակարգը կաշխատի լրիվ ինքնածախսածածկումով:

 

●  Սյունիքի մարզում`

 

- Որոտանի և Սպանդարյանի ջրանցքները 1998 թ. վերակառուցելու հիման վրա գյուղատնտեսական արտադրության մեջ կընդգրկվեն ներկայումս չոռոգվող 4.0 հազ. հա հողատարածքներ, որի հաշվին կավելանան ոռոգման ջրի վարձից ստացվող հասույթները և Որոտան-Ողջիի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունը կաշխատի լրիվ ինքնածախսածածկումով:

 

●  Կոտայքի մարզում`

 

- Նաիրիի տարածաշրջանում 12 պոմպակայանների տակ գտնվող հողերի մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինելու միջոցով տարեկան կխնայվի 5.0 մլն. կՎտ/ժամ էլեկտրաէներգիա` 125.0 մլն. դրամ արժեքով, որը շուրջ 2000 հա ներկայումս չոռոգվող հողատարածությունները ոռոգելու հետ մեկտեղ, հնարավորություն կտա ավելացնել ոռոգման ջրից ստացվող հասույթներն ու ամրապնդել Կոտայքի ջրանցքի ՈՀՊՓԴԸ-ի տնտեսական վիճակը և այն աշխատացնել բարձր արդյունավետությամբ:

 

  Գեղարքունիքի մարզում`

 

- ներկայումս մարզի 3000 հա չոռոգվող հողատարածությունները ոռոգելու և գյուղատնտեսական ակտիվ շրջանառության մեջ ներգրավելով կավելանան ոռոգման ջրի վարձից ստացվող հասույթները, և Սևանի ավազանի ոռոգման համակարգի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունը կաշխատի լրիվ ինքնածախսածածկումով:

 

●  Վայոց Ձորի մարզում`

 

Վայոց Ձորի մարզը ոռոգման ջրի մատակարարման վրա կատարվող ծախսերի առումով գտնվում է ամենածանր վիճակում: Այստեղ հնարավոր չէ ոռոգման ջրի վրա կատարվող ծախսերը փոխհատուցել հասույթներով: Ոռոգման ջրի մատակարարման վրա կատարվող ծախսերը տարեկան կազմում են 478.0 մլն. դրամ, իսկ հասույթները` ընդամենը 73.0 մլն. դրամ: Չնայած Մալիշկայի-2, Եղեգնաձորի-1, Ազատեկի-2 և Խնձորուտի պոմպակայանների տակ գտնվող հողերի մեխանիկական ոռոգումը ինքնահոսով փոխարինելով տարեկան կխնայվի 9.0 մլն. կՎտ/ժամ էլեկտրաէներգիա` 225.0 մլն. դրամ արժեքով, սակայն ինչպես ծրագրվող ժամանակահատվածում, այնպես էլ հաջորդող տարիներին մարզում հնարավոր չի լինի ապահովել ինքնածախսածածկումը` ոռոգման ջրի վրա էլեկտրաէներգիայի խոշոր ծախսումների և արդյունքում ձևավորվող 1 խ.մ. ոռոգման ջրի բարձր ինքնարժեքի հետևանքով: Հաշվարկները ցույց են տալիս, որ Վայոց Ձորի մարզում մեխանիկական ոռոգումը ինքնահոսով փոխարինելու համար պահանջվում են հսկայական կապիտալ ներդրումներ, որոնք չեն կարող ապահովել համապատասխան փոխհատուցում և տնտեսապես ձեռնտու չէ նման խոշոր չափերի կապիտալ ներդրումների կատարումը: Այսպես, Եղեգնաձորի տարածաշրջանում մեխանիկական ջրամատակարարումը ինքնահոսով փոխարինելու համար այդ նպատակով կատարվող կառույցների շինարարության համար, համաձայն կատարված հաշվարկների, պահանջվում է շուրջ 50.0 մլն. ԱՄՆ-ի դոլար:

●  Տավուշի մարզում`

 

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում ևս ստեղծվել է ծանր վիճակ: Այստեղ ոռոգումը խիստ էներգատար է, որի հետևանքով ոռոգման ջրի 1 խ.մ.-ի ինքնարժեքն ստացվում է շատ բարձր. արդյունքում ծախսերը էապես գերազանցում են հասույթներին և հողատարածքների զգալի մասը չի օգտագործվում: Մարզում հնարավոր է ինքնահոս եղանակով լրացուցիչ ոռոգել 1000 հա հողատարածք:

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի ոռոգման համար Լալվարից հոսող գետերի ջրերի տեղափոխման և Կարմիր սարի տակ ջրամբարի կառուցմամբ հնարավոր է մեխանիկական ոռոգումը 80 տոկոսով փոխարինել ինքնահոսով: Սակայն այդ աշխատանքների իրականացումը խիստ կապիտալատար է և ներդրումներն անհրաժեշտ փոխհատուցում չեն կարող ապահովել:

12. Այսպիսով, ծրագրի իրականացումը 1998-2000 թվականներին հնարավորություն կտա ունենալ հետևյալ արդյունքները.

●  «Ոռոգում» ՊՓԲԸ-ն ոռոգման համակարգերի 12 պետական փակ բաժնետիրական դուստր ընկերություններից ներկայումս լրիվ ինքնածախսածածկումն ապահովվում է 5-ում (Արմավիրի, Արզնի-Շամիրամի, Կոտայքի, Թալինի և Շիրակի ջրանցքների ՈՀՊՓԲԴԸ-ներում):

●  Ծրագրով նախատեսվող միջոցառումների իրականացման շնորհիվ լրիվ ինքնածախսածածկումով կաշխատեն ևս 5-ը (Արտաշատի և Ստորին Հրազդանի ջրանցքների, Որոտան-Ողջիի, Լոռու և Սևանի ավազանի ՈՀՊՓԲԴԸ-ները):

●  Սկսած 2001 թվականից 10 բաժնետիրական դուստր ընկերություններ կաշխատեն լրիվ ինքնածախսածածկումով: Ինքնահոս եղանակով ոռոգելի հողատարածությունները աստիճանաբար գյուղատնտեսական ակտիվ շրջանառության մեջ ներգրավելով, ինչպես նաև մեխանիկական ջրամատակարարումն ինքնահոսով փոխարինելու միջոցով հնարավոր կլինի 2001 թ. ոռոգում իրականացնել 170.8 հազ. հա հողատարածության (1997 թ. 147.05 հազ. հա դիմաց) այդ թվում ինքնահոս եղանակով` 135.8 հազ. հա (1998 թ. 99.3 հազ. հա դիմաց), ինչպես նաև ընդհանուր հաշվով էլեկտրաէներգիայի ծախսը տարեկան կրճատելով 57.2 մլն. Կվտ/ժ-ով պայմաններ կստեղծվեն հանրապետությունում ոռոգման ջրի շերտավորված մեծածախ սակագների ներդրման (համաձայն աղյուսակ 2-ի հաշվարկների) և խաչաձև սուբսիդավորման բացասման համար:

●  Ծրագրվող ժամանակահատվածում և մոտակա հեռանկարում Սյունիքի և Տավուշի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունները չեն կարող աշխատել ինքնածախսածածկումով: Հաշվի առնելով Վայոց Ձորի և Տավուշի մարզերի ռազմավարական նշանակությունը և ոռոգում իրականացնելու սոցիալ տնտեսական խիստ կարևորությունը, ոռոգման կազմակերպման նպատակով Արփայի և Տավուշի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունների համար, որպես բացառություն, անհրաժեշտ է ՀՀ պետական բյուջեից ամեն տարի հատկացնել համապատասխանաբար 405 մլն. և 168 մլն. դրամի սուբսիդավորում:

 

Աղյուսակ 2

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ 1998-2000 ԹԹ. ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԴՈՒՍՏՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՔՆԱԾԱԽՍԱԾԱԾԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԻ

 

2001 թ.

Ցուցանիշների անվանումը Չափի միավ. Արզնի Շամիրամի ՈՀՊՓԲԴԸ Արմավիրի ՈՀՊՓ ԲԴԸ Շիրակի ջրանցքի ՈՀՊՓ ԲԴԸ Կոտայքի ջրանցքի ՈՀՊՓ ԲԴԸ Սևանի ավազանի ՈՀՊՓ ԲԴԸ Արտաշատի ջրանցքի ՈՀՊՓ ԲԴԸ Լոռիի ՈՀՊՓ ԲԴԸ Որոտան- Ողջիի ՈՀՊՓ ԲԴԸ Աղստև Տավուշի ՈՀՊՓ ԲԴԸ* Արփայի ՈՀՊՓ ԲԴԸ* Ընդամենը
1. Ոռոգելի հողատարածքներ, որոնք սպասարկում եմ «Ոռոգում» ՊՓԲԸ-ն ՈՀՊՓԲԴԸ-ների կողմից հաց. հա 37.8 45. 75 27.3 13.7 11.7 33.7 10.15 7.93 22.3 5.7 216.05
- Որից ինքնահոս եղանակով -,,- 31.1 31.55 22.1 11.5 6.95 17.8 7.3 3.68 2.9 0.9 135.8
- Մեխանիկական եղանակով -,,- 6.7 14.2 5.2 2.2 4.75 15.9 2.85 4.25 19.4 4.8 80.25
2. Նախատեսվում է 2001թ. իրականացնել ոռոգում -,,- 32.95 45.55 22.7 12.2 8.57 26.86 8.14 4.18 6.3 3.3 170.77
- Որից ինքնահոս եղանակով -,,- 31.1 31.55 22.1 11.5 6.95 17.8 7.3 3.68 2.9 0.9 135.8
- Մեխանիկական եղանակով -,,- 1.85 14.0 0.6 0.7 1.62 9.06 0.84 0.5 3.4 2.4 34.97
3. Մատակարարվող ջրի ծավալը մլն խ.մ 159.4 387 1 70.6 60.4 28.3 260.5 30.7 20.05 35.8 21.2 1074.05
- Որից ինքնահոս եղանակով -,,- 148.6 268.1 68.3 56.2 23.2 178.1 27.7 18.3 15.4 5.8 809.7
- Մեխանիկական եղանակով -,,- 10.8 119.0 2.3 4.2 5.1 82.4 3.0 1.75 20.4 15.4 264.35
4. Օգտագործվող էլ. էներգիայի չափաքանակը մլն Կվտ/ժ 6.0 46.2 0.8 2.6 4.0 44.8 1.7 2.0 11.9 24.8 144.8
5. Օգտագործվող էլ. էներգիայի արժեքը 1998 թ գործող գներով, ԱԱՀ-ով մլն դր. 105.2 716.1 13.9 65.6 65.9 736.1 29.5 33.2 190.7 418.2 2374.4
6. Շահագործման ուղղակի ծախսերը ԱԱՀ-ով թողնվում Է 1998թ. մակարդակով -,,- 294.6 529.5 125.4 86.2 41.9 270.2 51.0 40.3 63.3 47.4 1549.8
7. Շահագործման ծախսերի հանրագումարը -,,- 399.8 1245.6 139.3 151.8 107.8 1006.3 80.5 73.5 254.0 465.6 3924.2
8. Մատակարարվող 1 խ. մ. ոռոգման ջրի ծախսածածկմամբ սակագները դրամ 2.51 3.22 1.97 2.51 3.80 3.86 2.62 3.66 7.09 21.96 3.65
* Աղստև-Տավուշի և Արփայի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունների համար ինչպես ծրագրի իրականացման ժամանակաշրջանում, այնպես էլ մոտակա հեռանկարում նախատեսվում Է բյուջետային ֆինանսավորում։

 

4.3. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿՑԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ

 

Հանրապետության ոռոգման համակարգերի ու հիդրոտեխնիկական կառուցվածքների տեխնիկական վիճակը բարելավելու և մեխանիկական ու ֆիլտրացիոն կորուստները կանխարգելելու, համակարգի օգտակար գործողության գործակիցը բարձրացնելու նպատակով նախատեսվում է.

1. Հանրապետության բոլոր ոռոգելի հողատարածությունների ոռոգումն ապահովելու, միջտնտեսային ոռոգման համակարգերով և տեղական նշանակության ջրաղբյուրներով ոռոգվող հողատարածքները ճշգրտելու և այդ ուղղությամբ առաջացած տարաձայնությունները բացառելու նպատակով, մարզպետարանների և համայնքների հետ համագործակցելով, մինչև 1998 թ. մայիսի 30-ը իրականացնել ոռոգելի հողերի հաշվառում և այդ տարածքների վերջնական ճշգրտում:

2. Նկատի ունենալով, որ հանրապետությունում շուրջ 68 հազ. հա հողատարածքների վրա ոռոգումն իրականացվում է համայնքների կողմից տեղական նշանակության ջրաղբյուրների միջոցով, նշված տարածքների համար իրականացնել ոռոգման ջրի օգտագործման առանձին հաշվառում, վերահսկում և սկսած 1999 թ. ոռոգման ջրի համար սահմանված ռեսուրսավճարի ներդրում և գանձում:

3. Համաշխարհային Բանկի վարկի հաշվին իրականացվող «Հանրապետության ոռոգման համակարգի վերականգնման» ծրագրին համապատասխան ապահովել մայր ջրանցքների և խոշոր հիդրոտեխնիկական կառուցվածքների, ինչպես նաև առանձին ջրամբարների ու պոմպակայանների վերականգնումն ու վերանորոգումը:

4. Հանրապետության ոռոգման համակարգը ոռոգման շրջանին նախապատրաստելիս համալիր կերպով ուսումնասիրել և գնահատել դրա տեխնիկական վիճակը, մշակել և ոռոգման ջրի սակագների մեջ արտացոլել ոռոգման համակարգերի բարելավման միջոցառումներն ու դրանց վրա կատարվող ծախսերը:

5. Ջրանցքների երկարությամբ վարել ոռոգման ջրի դիտարկումներ (մոնիտորինգ), հայտնաբերել ոռոգման ջրի մեծ կորուստներ ունեցող հատվածները և համապատասխան միջոցառումներ իրականացնել դրանց վերականգնման ուղղությամբ:

6. Համաձայն ՀՀ վարչապետի 1997 թ. դեկտեմբերի 22-ի N 604 որոշումով հաստատված «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի բարեփոխումների» ծրագրի միջոցառումների ժամանակացանկի, հանրապետության ոռոգման համակարգերի գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն, ոռոգման ջրի արդյունավետ օգտագործման կատարելագործված մեխանիզմներ մշակելուն և ներդնելուն, ջրօգտագործողների կողմից ոռոգման ջրի վարձի գանձման աշխատանքները բարելավելուն ուղղված համապատասխան իրավական դաշտի ստեղծման նպատակով մինչև 1998 թ. ոռոգման սեզոնի սկիզբը մշակել և համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, սահմանված կարգով հաստատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոռոգման համակարգերի կողմից կիրառվող ջրօգտագործման հարցերին վերաբերվող համապատասխան նորմատիվային փաստաթղթերը:

 

4.4. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ՀՀ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ» ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (IFAD) ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՍԵԿՏՈՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

1. ՀՀ կառավարության և Համաշխարհային Բանկի ու Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի (IFAD) միջև կնքված վարկային համաձայնագրով հաստատված «ՀՀ ոռոգման համակարգի վերականգնման ծրագրի» իրականացման համար որոշված է հատկացնել 57.0 մլն. ԱՄՆ դոլար:

Ծրագրով նախատեսվում է իրականացնել.

●  մայր և միջտնտեսային ջրանցքների վթարային հատվածների ու կառուցվածքների, 4 ջրամբարների վթարային հիդրոհանգույցների, 4 խոշոր պոմպակայանների, 160 խորքային հորերի վերականգնում և նորերի հորատում, ինչպես նաև 15 հազ. հա տարածության վրա փորձնական ջրօգտագործողների սպառողական ընկերությունների (ՋՍԸ) հիմնում և ներտնտեսային ցանցերի վերականգնում,

●  Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգերի շահագործման և պահպանության ծախսերի մասնակի ֆինանսավորում, 

●  ջրային սեկտորի զարգացման նոր ծրագրի նախապատրաստում:

●  «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի վերականգնման» ծրագրի իրագործման 3 տարիներին (1995-97 թթ.) աշխատանքներ են կատարվել 8 ոռոգման համակարգերում, վերականգնվել են 21 կմ. ընդհանուր երկարությամբ ջրանցքներ, 160 խորքային հորեր, մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել Մխչյանի, Վայքի և Արևաշատի պոմպակայաններում: Դրանց շնորհիվ հնարավոր է եղել վերացնել հիդրոտեխնիկական կառուցվածքների վթարայնությունը և ապահովել դրանց նորմալ շահագործումն ու ծրագրի սահմաններում նախատեսված տարածքների վրա բավարար ոռոգման իրականացումը: Արդյունքում վերականգնված հատվածներում շուրջ 10 տոկոսով կրճատվել են ջրանցքներից ջրի կորուստները, ինչպես նաև բարելավվել է ոռոգելի հողերի ջրապահովվածությունը:

 

2. Ծրագրով 1998-2000 թթ. նախատեսվում է Մխչյանի և Արևաշատի առաջին աստիճանի պոմպակայաններում կատարել 2.65 մլն. ԱՄՆ դոլարի վերականգնման աշխատանքներ, որի շնորհիվ հնարավոր կլինի տարեկան տնտեսել 4.5 մլն. կՎտ/ժամ էլեկտրաէներգիա և մինչև 30 տոկոսով բարձրացնել պոմպակայանների արտադրողականությունը, իսկ դա իր հերթին թույլ կտա դրանց տակ ընկած հողատարածությունների ջրապահովվածությունը 50 տոկոսից բարձրացնել և հասցնել մինչև 75 տոկոսի: Նախատեսվում է ապահովել Ապարանի, Մանթաշի, Կառնուտի, Սառնաղբյուրի ջրամբարների վթարային հիդրոհանգույցների վերականգնումը, ինչպես նաև Արտաշատի, Արզնի-Շամիրամի, Արմավիրի, Բաղրամյանի և Թալինի ոռոգման համակարգերում, Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում 17 հազ. հա ոռոգելի տարածքների վրա ջրօգտագործողների փորձնական ընկերությունների կազմակերպումը և ներտնտեսային ոռոգման համակարգերի վերանորոգումը:

 

3. Մեխանիկական եղանակով ոռոգման ջրի տրումից աստիճանաբար անցնել ինքնահոս ոռոգման: Այդ նպատակով Համաշխարհային բանկի վարկերի հաշվին ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի վերականգնման» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի (Մեղրիի և Կապանի տարածաշրջանում), Վայոց Ձորի (Եղեգնաձորի), Լոռու մարզի (Թումանյանի և Սպիտակի), Արագածոտնի մարզի (Նաիրիի և Աշտարակի) շուրջ 20.0 հազ. հա հողատարածությունների վրա ապահովել ինքնահոս ոռոգումը` տարեկան տնտեսելով 25.0 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա:

 

4. Նախապատրաստական աշխատանքներ են տարվում ջրային սեկտորի զարգացման նոր ծրագրի մշակման ու իրագործման ուղղությամբ, որը հնարավորություն կտա ապահովել ոռոգման ջրի կորուստների կրճատումը, կարգավորել ջրամատակարար-ջրօգտագործող սուբյեկտների փոխհարաբերությունները, բարձրացնել հանրապետության ոռոգման համակարգում ջրային ռեսուրսների օգտագործման կառավարման արդյունավետությունը, իրականացնել շահագործող ոռոգման համակարգերի ՊՓԲԴԸ-ների կառուցվածքային բարեփոխումներ, առողջացնել դրանց ֆինանսական վիճակը:

 

5. Ջրային սեկտորի զարգացման ծրագրի նախապատրաստական աշխատանքների 1-ին փուլում կիրականացվեն ջրամբարների պատվարների գեոդեզիական և երկրաբանահետախուզական աշխատանքներ, դրանց տեխնիկական վիճակի և ֆիլտրացիոն ռեժիմի հետազոտումներ, հեղեղային ջրհեռների ուսումնասիրություններ, ջրամբարների շահագործման կազմակերպման և բնապահպանական միջոցառումներ, իսկ 2-րդ փուլում` 22 վթարային ջրամբարների պատվարների վերականգնման աշխատանքներ:

Թվարկված նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո կճշգրտվի ծրագրի երկրորդ փուլում ընդգրկվող կառույցների ու հիդրոհանգույցների ցանկը:

 

6. Ջրային սեկտորի զարգացման ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է`

●  ջրանցքների օգտակար գործողության գործակցի բարձրացմանն ուղղված հակաֆիլտրացիոն միջոցառումների իրականացում, 

 

●  հողերի բերրիության բարձրացմանն ու մելիորատիվ վիճակի բարելավմանն ուղղված Արարատյան հարթավայրի ցամաքուրդային համակարգի վերականգնում մոտ 20 հազ. հա վրա, 

 

●  տարեկան մինչև 90 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա տնտեսելու նպատակով 40 պոմպակայանների տակ ընկած հողատարածքների մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոս ոռոգմամբ:

 

7. Արմավիրի մարզում ինքնահոս եղանակով 5.7 հազ. հա հողատարածության ջրապահովվածությունը բարձրացնելու, 3500 հա նոր հողերի ոռոգումն ապահովելու, տարեկան շուրջ 10 մլն. կՎտ/ժամ էլեկտրաէներգիա խնայելու նպատակով Արաքս գետից իրականացնել լրացուցիչ ջրառ,

 

8. Ծրագրով հատկացված վարկերի վերադարձելիությունը և տոկոսադրույքների վճարումներն ապահովելու նպատակով սահմանել, որ սկսած վարկի վերադարձման տարվանից (2008 թ.) ոռոգման ջրի մեծածախ սակագնի մեջ կհաշվարկվեն տվյալ տարում վերադարձվող վարկերի և վճարվող տոկոսադրույքների գումարները:

 

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՖԻՆԱՆՍԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

5.1. ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունները տարբեր պատճառներով, և առաջին հերթին ջրօգտագործողների կողմից փաստացի օգտագործած ոռոգման ջրի վարձը մասնակիորեն (45-50 %) վճարելու հետևանքով, հայտնվել են ֆինանսական դժվարին կացության մեջ: Դրանք չեն կարողանում կատարել ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները, ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները և մյուս պարտադիր վճարումներն ու մուծումները` առաջացնելով խոշոր չափերի հասնող կրեդիտորական պարտքեր (աղյուսակ 3).

 

Աղյուսակ 3

 

 «ՈՌՈԳՈՒՄ» ՊՓԲԸ-Ն ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԴՈՒՍՏՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԸ

 

(մլն. դրամ)

N
ը/կ
Պարտքերի տեսակները 1997 թ. հունվարի 1-ի դրությամբ 1997 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ*
ընդամենը այդ թվում
միջտնտեսա-
յին ՈՀՊՓԲԴԸ-ները
ներտնտ.
ՋՀԴՁ-ներ
1 Էլեկտրաէներգիայի դիմաց (ներառյալ ԱԱՀ-ը) 4610.5 7388.1 6566.9 821.2
2 Պետական բյուջեի վճարումներ 796.0 4523.1 716.2 806.9

այդ թվում մայր պարտքը

591.0 833.9 410.9 423.0
3 Կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի վճարումներ 327.0 1062.1 270.9 791.2

այդ թվում մայր պարտքը

316.5 362.8 227.8 135.0
4 Աշխատավարձի գծով վճարումներ 258.0 314.8 197.5 117.3
5 Փոխառու միջոցների գծով պարտքեր 310.0 309.0 251.8 57.2
6 Այլ մատակարարների ու կապալառուների գծով վճարումներ 253.0 468.0 407.6 60.4
 

ԸՆԴԱՄԵՆԸ

6554.5 11065.1 8410.9 2654.2


* Տվյալները վերջնականապես կճշգրտվեն 1997 թ. տարեկան հաշվետվությունների և փոխադարձ հաշիվների ստուգման ակտերի տվյալներով

 

Ակնհայտ է, որ ընկերությունները հայտնվել են դժվարագույն ֆինանսական վիճակում և դրանց կրեդիտորական պարտքերը գրեթե 6.5 անգամ գերազանցելու են սպասվող իրական վճարումներին (11858:1748 մլն. դրամ):

Նշված վիճակը կարգավորելու, «Ոռոգում» ՊՓԲԸ-ի ոռոգման համակարգերի ՊՓԲԴԸ-ների գործունեությունը բարելավելու և ֆինանսական վիճակն առողջացնելու, դրանց գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, ոռոգման ջրի նկատմամբ գյուղացիական տնտեսությունների պահանջները բավարարելու նպատակով նախատեսվում է.

1. «Ոռոգում» ՊՓԲԸ-ն համակարգի կողմից էներգամատակարարների նկատմամբ 1997 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ունեցած պարտքերի մարման ժամկետը հետաձգել մինչև 2003 թ. և ՀՀ կառավարության 1997 թ. դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին» N 551 որոշման համաձայն էներգամատակարարների նկատմամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության ոռոգման համակարգի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունների և լուծարվող ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկությունների 1998 թ. հունվարի 1-ի դրությամբ ունեցած 7388.1 մլն. դրամ պարտքերը (աղյուսակ 3) ճշգրտել 1997 թ. տարեկան հաշվետվությունների և փոխադարձ հաշիվների ստուգման տվյալներով և հաշվեգրել «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության վրա ու ձևակերպել որպես ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից դրան տրամադրված անտոկոս բյուջետային վարկ, մարումը սկսելով 2003 թվականից, 5 տարիների ընթացքում, հավասարաչափ:

2. «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունների, «Ջրամբար» պետական փակ բաժնետիրական ընկերություն 1998 թ. հունվարի 1-ի դրությամբ և լուծարվող ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկությունների լուծարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ունեցած 1561.2 մլն. դրամ ապառքները հաշվեգրել «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության վրա: Մարել հաշվեգրված մայր պարտքերը ամբողջությամբ և հաշվարկված տույժ ու տուգանքները` էներգամատակարարների պարտքերի մարման հետևանքով առաջացած ավելացված արժեքի հարկի գերավճարումների գումարների չափով:

3. «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության վրա հաշվեգրված տույժ ու տուգանքների չմարված մասով նրան տալ հարկային արտոնություն:

4. «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերությունների կողմից 1998 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին ունեցած մայր պարտքերի վճարումը հետաձգել մինչև 1998 թ. դեկտեմբերի 1-ը և նրանց ազատել հաշվարկված և չվճարված տույժերից (տուգանքներից), ինչպես նաև ազատել լուծարված ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություններին` դրանց կողմից Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին ունեցած պարտքերը ժամանակին չվճարելու համար հաշվարկված և չվճարված տույժերից (տուգանքներից):

 

5.2. ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

Հանրապետության ոռոգման համակարգի նյութատեխնիկական բազայի ամրապնդման, ջրատնտեսական օբյեկտների կառուցման, վերականգնման ու վերանորոգման, շահագործման, հողերի մելիորատիվ վիճակի բարելավման ու բերրիության բարձրացման և այլ միջոցառումների իրականացման համար «ՀՀ ոռոգման համակարգի բարեփոխումների» ծրագրով 1998-2000 թթ. համար նախատեսվում է իրականացնել հետևյալ ծավալների ներդրումները (աղյուսակ 4):

 

Աղյուսակ 4

 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ (1998-2000 ԹԹ.)

 

(մլն. դրամ)

N Ներդրումների ուղղությունները և ֆինանսավորման աղբյուրները Ընդամենը ԱՅԴ ԹՎՈՒՄ
1998 1999 2000
1 Որոտան-Արփա թունելի հորատանցում (ՀՀ պետ. բյուջեի հաշվին) 5800.0 1200 2300 2300
 2  Ոռոգման համակարգի վերականգնում
այդ թվում`
ՀԲ-ի վարկի հաշվին*
18530.0 8230 6650 3650
ՀՀ պետ. բյուջեի հաշվին 1160.0 350 555 255
3 Խոշոր և փոքր ջրամբարների նորոգում և պահպանում (ՀՀ պետ. բյուջեի հաշվին) 551.6 170 190.8 190.8
4 Ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնում «ԻՖԱԴ»-ի «Հանրապետության հյուսիս-արևմտյան շրջանների գյուղատնտեսության զարգացման» ծրագրի հաշվին 3300.0 1100 1100 1100
5 Կոլեկտորադրենաժային ցանցերի և շատրվանող հորատանցքերի մաքրում, նորոգում (ՀՀ պետ. բյուջեի հաշվին) 1735.0 450 642.5 642.5
6 Հակահեղեղային միջոցառումներ (ՀՀ պետբյուջեի հաշվին) 1065.6 160 452.8 452.8
7 Արփա-Սևան թունելի շահագործում և հիմնական վերանորոգում (ՀՀ պետ. բյուջեի հաշվին) 1985.6 459.1 763.5 763.0
8 Էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարման նպատակով բյուջետային վարկ 5400.0 1800 1800 1800
 

ԸՆԴԱՄԵՆԸ

39527.8 13919.1 14454.6 11154.1

* 1997 թ. հոկտեմբերի փոխանակային արժեքով 1 ԱՄՆ-ի դոլարը` 500 դրամ:

 

1. Որոտան-Արփա հիդրոտեխնիկական կառուցվածքների շինարարությամբ նախատեսվում է 1.7 կմ-ի վրա կատարել հորատանցում և 2.9 կմ-ի վրա` բետոնապատման ու երեսպատման աշխատանքներ: Վերջին տարիներին թունելի շինարարության անավարտ լինելու պատճառով ջրահեռացման և սպասարկման այլ աշխատանքների կատարման համար միջին հաշվով տարեկան 200-250 մլն. դրամ է հատկացվել ՀՀ պետական բյուջեից: Թունելի վրա աննպատակ ծախսումներ չկատարելու, դրա հետագա քայքայումից խուսափելու և իր նպատակին ծառայեցնելու համար կշարունակվի թունելի շինարարությունը և այն կավարտվի 2000 թվականին, որի համար անհրաժեշտ է հատկացնել 5800 մլն. դրամ, այդ թվում Եվրոխորհրդի «Պարենային օգնության ծրագրով» 1998 թ. համար` 1200.0 մլն. դրամ:

2. ՀՀ վարչապետի 1995 թ. դեկտեմբերի 24-ի «Արփա-Սևան» թունելի անխափան ու անվտանգ շահագործման և նրա տեխնիկական վիճակի բարելավման միջոցառումների մասին» N 360 որոշմամբ հավանություն է տրվել Արփա-Սևան թունելի տեխնիկական վիճակի, առանձին հիդրոհանգույցների աշխատանքների բարելավման, անվտանգ շահագործման համալիր ծրագրին, որի համաձայն 1998-2000 թթ. կկատարվեն 1985.6 մլն. դրամի վերանորոգման աշխատանքներ, այդ թվում` Եվրոխորհրդի «Պարենային օգնության ծրագրով» 1998 թ. համար 459.1 մլն. դրամ:

 3. «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի վերականգնման» ծրագրի վերաբերյալ Համաշխարհային Բանկի և ՀՀ կառավարության միջև կնքված պայմանագրով նախատեսված վարկային միջոցների իրացումը և Հայաստանի Հանրապետության մասնակցությունը հնարավորություն կտան սահմանված ժամկետներում իրականացնել ծրագիրը և 150 հազ. հա վրա ապահովել ոռոգման համակարգերի անվթար շահագործումը, դրանց օգտակար գործողության գործակիցների բարձրացումը, ոռոգման ջրի կորուստների կրճատումը:

4. Արարատյան հարթավայրի հողերի մելիորատիվ վիճակի կայունացման նպատակով կառուցված 1540 կմ. ընդհանուր երկարության կոլեկտորադրենաժային համակարգերում մաքրման և նորոգման աշխատանքներն անբավարար կատարելու հետևանքով ավելանում են գերխոնավացած հողատարածքները, տեղի են ունենում հողերի կրկնակի աղակալման երևույթներ և արդյունքում ներկայումս 68 բնակավայրերի շուրջ 3500 հեկտար հողեր ջրակալված և կրկնակի աղակալված են, իսկ հարյուրավոր բնակելի տներ և կառույցներ գտնվում են վթարային ու հակասանիտարական վիճակում: Ստեղծված դրությունից վիճակը բարելավելու համար 1998-2000 թթ. կիրականացվեն 1735 մլն. դրամի կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման աշխատանքներ, այդ թվում Եվրոխորհրդի «Պարենային օգնության ծրագրով» 1998 թ. համար` 450.0 մլն. դրամ:

5. Հանրապետության գյուղատնտեսությանը ամեն տարի զգալի վնասներ են հասցնում հորդառատ տեղումներից առաջացած հեղեղումներն ու ջրածածկումները, որոնք առանձնակի մեծ չափերի են հասնում Սյունիքի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում: Հասցված վնասները որոշ չափով կանխելու նպատակով ծրագրում նախատեսվում է 1998-2000 թթ. իրականացնել 1065.6 մլն. դրամի հակահեղեղային և ափապաշտպան միջոցառումներ, այդ թվում «Պարենային օգնության ծրագրով» 1998 թ. համար` 160.0 մլն. դրամ:

6. ՀՀ կառավարության 1995 թ. հունվարի 20-ի «Մելիորատիվ նպատակներով օգտագործվող ջրամբարների տեխնիկական վիճակի բարելավման միջոցառումների մասին» N 29 որոշմամբ հաստատված ծրագրով նախատեսվում է 1998-2000 թթ. ջրամբարների նորոգման համար հատկացնել 551.6 մլն. դրամ, որից «Պարենային օգնության ծրագրով»` 1998 թ. համար 170.0 մլն. դրամ:

7. Այսպիսով, նշված ներդրումների կատարումը և ծրագրով նախատեսված բարեփոխումների միջոցառումների իրականացումը հնարավորություն կտա ապահովել հետևյալ արդյունքները` 

●  հանրապետությունում ներկայումս չոռոգվող 24.0 հազ. հեկտար հողատարածությունները ոռոգելու ինքնահոս եղանակով և դնելու գյուղատնտեսական ակտիվ շրջանառության մեջ, որը հնարավորություն կտա լրացուցիչ ստանալու տարեկան շուրջ 5.0 մլրդ. դրամի բուսաբուծության համախառն արտադրանք,

●  ինքնահոս եղանակով ոռոգվող հողատարածությունները ավելացնել 20.0 հազ. հեկտարով և տարեկան տնտեսել 67.8 մլն. կՎտ/ժամ էլեկտրաէներգիա` 1695 մլն. դրամ արժեքով, նվազեցնել 1 խ.մ. ոռոգման ջրի գինը 1.5-2.0 դրամով, 

հանրապետության 8 ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական դուստր ընկերություններ կաշխատեն լրիվ ինքնածախսածածկումով, որը հնարավորություն կտա ներդնել ոռոգման ջրի տարբերակված մեծածախ սակագները բացառել խաչաձև սուբսիդավորումը, 

Համաշխարհային Բանկի վարկի հաշվին իրականացվող «ՀՀ ոռոգման համակարգի վերականգնման ծրագրի» շրջանակներում կապահովվի 4 ջրամբարների (Կառնուտ, Սառնաղբյուր, Ապարան, Մանթաշ) և 4 խոշոր պոմպակայանների (Արևաշատի I և II աստիճան, Մխչյանի I և II աստիճան) և 8 ոռոգման համակարգերի, ինչպես նաև մելիորատիվ նշանակության մյուս ջրամբարների վերականգնումը և անվթար շահագործումը, 

կկրճատվեն ոռոգման ջրի կորուստները և տարեկան կխնայվի 50 մլն. խ.մ. ջուր և դրա շնորհիվ ոռոգման համակարգի օգտակար գործողության գործակիցը կհասցվի 0.52-ի, 

ոռոգման համակարգում ստեղծված ֆինանսական դժվարությունների հետևանքով, ջրամատակարարման տնտեսավարող սուբյեկտները ներկայումս հնարավորություն չունեն լիարժեք աշխատելու և ապահովելու ոռոգման ջրի մատակարարումը, որը շարունակվելու դեպքում վտանգի տակ է դրվում ոռոգելի հողերի գերակշռող մասի օգտագործումը: Բարեփոխումների ծրագրի իրագործման շնորհիվ հնարավոր կլինի ապահովել հանրապետության ոռոգելի հողերի օգտագործումը և ապահովելու տարեկան շուրջ 60 մլրդ. դրամի բուսաբուծության համախառն արտադրանքի կայուն ստացումը:

 

Այս բոլորի արդյունքում հնարավոր կլինի ամրապնդել գյուղատնտեսության արտադրության կայունացման ու աճի միտումները և 1994-1996 թթ. միջին ցուցանիշի համեմատությամբ (1996 թ. համադրելի գներով) 2000 թ. ապահովել գյուղատնտեսության համախառն արտադրանքի 9.2 տոկոսի աճ, այդ թվում բուսաբուծությունում 10.1, անասնապահությունում` 7.7 տոկոս: Ավելի նպաստավոր պայմաններ կստեղծվեն հացահատիկային մշակաբույսերի արտադրության համար, որոնց ծավալը նույն ժամանակաշրջանում կավելանա 14.0 տոկոսով, բանջարաբոստանային կուլտուրաներինը` 13.1 տոկոսով, կարտոֆիլինը` 6.5 տոկոսով և այլն: Կերարտադրության ծավալների ավելացման հաշվին կապահովվի անասունների գլխաքանակի աճն ու մթերատվության բարձրացումը:

 

6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հաշվի առնելով, որ ծրագրում նշված միջոցառումների իրագործումը մեծապես կախված է նախատեսվող միջոցառումների անվերապահ կատարումից, առանձնակի ուշադրություն կդարձվի դրա վերահսկողության իրականացմանը: Այդ նպատակով նախատեսվում է`

- մեկամսյա ժամկետում մշակել և ՀՀ գյուղատնտեսության նախարարության կոլեգիայում հաստատել ծրագրով նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակացանկը, կատարող և պատասխանատու անձանց ու վերահսկող մարմինների անվանացանկը,

- նախարարության կոլեգիայի աշխատանքային պլաններում նախատեսել ծրագրի իրականացման միջոցառումները և կիսամյակը մեկ անգամ քննության առնել ծրագրի կատարման ընթացքի մասին հաշվետվությունները,

- հաշվի առնելով իրավիճակից բխող փոփոխությունները, յուրաքանչյուր տարի կատարել ներդրումների ծավալների անհրաժեշտ ճշգրտումներ ու դրանք ներկայացնել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` տվյալ տարվա սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընդգրկելու համար,

- ծրագրով նախատեսնված տարածքային նշանակության միջոցառումների իրականացման նպատակով սերտորեն համագործակցել մարզպետարանների հետ, համատեղ նիստերում քննարկել ծրագրի հետ առնչվող առանձին խնդիրները,

- ծրագրի իրականացման վերաբերյալ կիսամյակը մեկ անգամ հաշվետվություններ ներկայացնել ՀՀ կառավարություն: