Գլխավոր տեղեկություն
Номер
N 28
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.12.29/31(383)
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
16.12.2010
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
16.12.2010

Համաձայնեցված է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 կառավարությանն առընթեր պետական 

   

ֆինանսների նախարար

 

__________________ Տ. Դավթյան

եկամուտների կոմիտեի նախագահ


__________________ Գ. Խաչատրյան

   

 

             

 16 դեկտեմբերի 2010 թ.  N 28
               

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՅՈՒՐՈՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԿՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (18.05.2010թ. ՀՕ-63-Ն, այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն (այսուհետ` ԱՊՊԱ) իրականացնող ընկերությունների բյուրոն (այսուհետ` Բյուրո)` իրավաբանական անձանց միության կազմակերպական-իրավական ձև ունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, ինքնակարգավորվող կազմակերպություն է, որին անդամակցում են Օրենքի համաձայն ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունները, իսկ Օրենքով նախատեսված դեպքերում` նաև ՀՀ կենտրոնական բանկը:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի համաձայն Երաշխավորման ֆոնդը Օրենքի համաձայն ստեղծված ֆոնդ է, որի կառավարիչն է Բյուրոն, և որի հաշվին Օրենքով սահմանված դեպքերում վճարվում են հատուցումներ: Երաշխավորման ֆոնդում միավորվում են Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ակտիվները: Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Երաշխավորման ֆոնդի միջոցները սեփականության իրավունքով պատկանում են Բյուրոյին: Դրանք կարող են օգտագործվել բացառապես Երաշխավորման ֆոնդի համար Օրենքով սահմանված նպատակներով և դեպքերում: Ֆոնդի կառավարման հետ կապված հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով (18.05.2010թ. ՀՕ-69-Ն):

Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Երաշխավորման ֆոնդում միավորվում են Բյուրոյի` Օրենքով նախատեսված կարգով հավաքագրված Բյուրոյի անդամների միանվագ, պարբերական և լրացուցիչ վճարները, Օրենքով սահմանված կամ օրենքով չարգելված այլ ձևերով ներդրված միջոցները, ինչպես նաև այն ակտիվները, որոնցում ներդրվել են դրանք, և դրանց կառավարման արդյունքում ստացված եկամուտները: ՀՀ տարածքում ԱՊՊԱ իրականացնող ապահովագրական ընկերությունները, իսկ Օրենքով նախատեսված դեպքերում` նաև ՀՀ կենտրոնական բանկը, պարտավոր են Երաշխավորման ֆոնդ կատարել օրենքով սահմանված բոլոր վճարները: Երաշխավորման ֆոնդ սահմանված չափով կատարվող բոլոր վճարներն անվերադարձ են:

Օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի համաձայն ՀՀ կենտրոնական բանկը Բյուրոյի գրանցման օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, Երաշխավորման ֆոնդի համար բացում է հատուկ հաշիվ և այդ հաշվին վճարում է 15,0 մլն դրամ գումարի չափով միանվագ վճար: ՀՀ կենտրոնական բանկից բացի, Բյուրոյին անդամակցել կարող են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված դասով ապահովագրություն իրականացնելու լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերությունները, որոնք ՀՀ յուրաքանչյուր մարզում ունեն մշտապես գործող առնվազն մեկ մասնաճյուղ կամ գործակալ և բավարարում են օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջները:

Օրենքի 45-րդ հոդվածի համաձայն ապահովագրական ընկերությունները Բյուրոյին անդամակցելու օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, Երաշխավորման ֆոնդ վճարում են միանվագ վճար` 15,0 մլն դրամի չափով:

Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունները Բյուրոյին անդամակցելու օրվանից հետո` յուրաքանչյուր եռամսյակը մեկ, Երաշխավորման ֆոնդ կատարում են պարբերաբար վճար` նախորդ 12 ամսում իրենց կնքած ԱԱՊԱ պայմանագրերից հավաքագրված և հավաքագրվելիք ապահովագրավճարների 0.5%-ի չափով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն Բյուրոյի խորհրդի առաջարկությամբ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի որոշում կայացնելու Երաշխավորման ֆոնդին պարբերական վճարների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին, եթե ըստ իր հիմնավոր կարծիքի` Երաշխավորման ֆոնդի միջոցները դադարեցման ողջ ժամանակահատվածում կբավարարեն Երաշխավորման ֆոնդի առջև դրված խնդիրներն իրականացնելու համար, և նման դադարեցումը չի վտանգի Երաշխավորման ֆոնդի ֆինանսական կայունությունը:

Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունները Երաշխավորման ֆոնդ լրացուցիչ վճարները կատարում են, եթե Երաշխավորման ֆոնդի միջոցները բավարար չեն (բավարար չեն լինի) Օրենքով սահմանված հատուցումները վճարելու կամ Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական օգնության հետ կապված ծախսերի վճարումները կատարելու համար: Միջոցների անբավարարության դեպքում 15 օրվա ընթացքում Բյուրոյի խորհուրդը որոշում է կայացնում լրացուցիչ վճարներ ներգրավելու վերաբերյալ, որով սահմանվում է հատուցումների վճարման (Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական օգնության հետ կապված ծախսերի վճարումների կատարման) համար անհրաժեշտ լրացուցիչ վճարների չափը: Երաշխավորման ֆոնդի միջոցների անբավարարության չափանիշները, դրա մասին որոշման կայացման կարգը սահմանվում են Բյուրոյի կանոններով:

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի (18.05.2010թ. ՀՕ-74-Ն` ուժի մեջ է մտնում 01.01.2011թ-ից) համաձայն Բյուրոն ազատվում է շահութահարկի վճարումից Բյուրոյի կազմում ստեղծված Երաշխավորման ֆոնդին կատարվող բոլոր վճարների, ինչպես նաև Երաշխավորման ֆոնդի օգտին ստացված բոլոր այլ գումարների մասով (ներառյալ` այն եկամուտների մասով, որոնք ստացվել են Երաշխավորման ֆոնդի միջոցներից կատարված ներդրումներից):

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (30.09.1997թ. ՀՕ-155) 8-րդ հոդվածի և 11-ր հոդվածի «ե» կետի համաձայն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում` անդամավճարները) և ծառայությունները, ծախս չեն համարվում ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացված ակտիվների (այդ թվում` անդամավճարների) գծով ծախսերը կամ դրանց հաշվին կատարված ծախսերը: Նույն օրենքի 23-րդ հոդվածի «ա» կետի համաձայն հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է ոչ առևտրային կազմակերպություններին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք, դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով (բայց ոչ ավելի, քան համախառն եկամտի 0.25%-ի չափով):

Նշված դրույթների կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների և ՀՀ կենտրոնական բանկի կողմից Բյուրոյի կազմում ստեղծված Երաշխավորման ֆոնդին` Օրենքով սահմանված չափով կատարվող բոլոր վճարները (միանվագ վճար, պարբերաբար վճար, լրացուցիչ վճար) Բյուրոյի մոտ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում` անգամ եթե այդ վճարումները կատարվել են մինչև 01.01.2011թ.:

2. Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների կողմից Բյուրոյի կազմում ստեղծված Երաշխավորման ֆոնդին` Օրենքով սահմանված չափով կատարվող բոլոր վճարները (միանվագ վճար, պարբերաբար վճար, լրացուցիչ վճար) ապահովագրական ընկերությունների մոտ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով համարվում են որպես համախառն եկամտից նվազեցվող ծախս (ամբողջությամբ)` անգամ եթե այդ վճարումները կատարվել են մինչև 01.01.2011թ.: