Գլխավոր տեղեկություն
Номер
N 354
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.10.1997-10.05.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.12.23/80(452)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.08.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.08.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.08.1997
Дата вступления в силу
03.10.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.05.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊեՏՐՈՍՅԱՆ

26 ՕԳՈՍՏՈՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 1997 թվականի N 354
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի վճարման կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» N 278 և 1995 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 26-ի N 278 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 9 որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի n 354 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների (արտադրանքի) և այլ առարկաների (այսուհետև` ապրանքներ) համար Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի վճարման կարգը:

2. Հայաստանի հանրապետություն ներմուծվող ապրանքների համար Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների (այսուհետև` ներմուծող) կողմից ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ապրանքների ներմուծման օրվանից տասը օրվա ընթացքում:

3. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը վճարվում է ներմուծողի ընտրությամբ հետևյալ կարգով`

ա) մինչև ներմուծումը` կանխավճարի ձևով.

բ) անմիջապես ներմուծման պահին (մաքսային ձևակերպումների ժամանակ).

գ) ներմուծման օրվանից տասը օրվա ընթացքում, եթե մաքսային ձևակերպման ժամանակ ակցիզային հարկի և (կամ) ավելացված արժեքի հարկի վճարման համար ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած չափանիշները բավարարող բանկի կողմից տրված երաշխիքային նամակ:

4. «Ժամանակավոր ներմուծում», «Մաքսային պահեստ», «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկ և ավելացված արժեքի հարկ չի հաշվարկվում: Նշված մաքսային ռեժիմներով նախկինում հայտարարագրված ապրանքները «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով վերահայտարարագրման դեպքում ներմուծողը պարտավոր է ակցիզային հարկ և ավելացված արժեքի հարկ վճարել սույն կարգի 3-րդ կետի համաձայն` վերահայտարարագրման ժամանակ կամ դրա մասին հայտնի դառնալու օրվանից տասը օրվա ընթացքում:

5. Ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ներմուծողից գանձվում է տույժ` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և չափով: