Գլխավոր տեղեկություն
Номер
N 67
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.02.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.02.24/4(37)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.02.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.02.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
09.02.1998
Дата вступления в силу
09.02.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
9 փետրվարի 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 1998 թվականի N 67
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի սահմանամերձ առևտրի շուկայում իրականացվող առևտուրը կանոնակարգելու և դրա նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 267 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման N 1 հավելվածում Բագրատաշեն գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «NN 1, 2 միջնակարգ դպրոցներ» տողից հետո լրացնել «սահմանամերձ առևտրի «Բագրատաշեն» պետական ձեռնարկություն» տողով:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը և Տավուշի մարզպետին` մեկամսյա ժամկետում ավարտել սահմանամերձ առևտրի «Բագրատաշեն» պետական ձեռնարկության գույքի հաշվեկշռից հաշվեկշիռ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի սահմանամերձ առևտրի շուկայում արգելել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ենթաակցիզային ապրանքների, ինչպես նաև սուրճի ու շոկոլադի վաճառքը:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ապահովել Բագրատաշեն գյուղի սահմանամերձ առևտրի շուկայի տարածքով փոխադրվող (Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող) ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության իրականացումը:

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` Բագրատաշեն գյուղի սահմանամերձ առևտրի շուկայի տարածքում ապահովել հասարակական կարգի պահպանումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 9-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան