Գլխավոր տեղեկություն
Номер
N 22
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.12.29/31(383)
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
17.11.2010
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
17.11.2010

Համաձայնեցված է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 կառավարությանն առընթեր պետական

   

ֆինանսների նախարարության հետ

 

__________________ Տ. Դավթյան


եկամուտների կոմիտեի նախագահ


__________________ Գ. Խաչատրյան

   

25 նոյեմբերի 2010 թ. 

             

 17 նոյեմբերի 2010 թ.  N 22
               

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Բ» ԵՆԹԱԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի համաձայն`

«Անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարում իրականացված` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը չի գերազանցել 58,35 միլիոն դրամը, տվյալ օրացուցային տարում ԱԱՀ վճարող են համարվում այդ գործարքների հարկվող շրջանառությունը 58,35 միլիոն դրամը գերազանցելու պահից` 58,35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) գերազանցող մասի համար»:

Նույն հոդվածի երրորդ մասի «բ» կետի համաձայն` օրենքի 3-րդ հոդվածի առաջին պարբերության դրույթները չեն տարածվում «լիցենզավորման ենթակա այն գործունեություն իրականացնող կամ լիցենզիա ունեցող անձի նկատմամբ, որի գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը սահմանված է 100 հազար դրամ կամ ավելի»:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով պաշտոնապես պարզաբանում եմ.

Օրենքի 3-րդ հոդվածի «բ» ենթակետի դրույթը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք իրականացնում են լիցենզավորման ենթակա այնպիսի գործունեության տեսակներ, որոնց համար օրենքով պետական տուրքի տարեկան գումարը կամ լիցենզիայի գործողության մեկ տարվան բաժին ընկնող գումարը սահմանված է կամ կազմում է 100 հազար դրամ կամ ավելի:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան