Գլխավոր տեղեկություն
Номер
N 475
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.07.1999-21.01.2000)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.08.26/43(709)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.07.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.07.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.07.1999
Дата вступления в силу
21.07.1999

040.0475.21.07.99

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հուլիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հուլիսի 1999 թվականի N 475
քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի ոսկերչական գործարան» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Երևանի Մ. Խորենացու փողոցի N 16 հուշարձան շենքը` (նախկին Սպանդարյանի շրջխորհրդի) և այն հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Երևանի քաղաքապետին` մեկշաբաթյա ժամկետում`

ա) ապահովել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

բ) ճշտել նշված շենքի տակ գտնվող ու դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանները և կատարել համապատասխան ձևակերպում:

3. Թույլատրել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ռենկո» ֆիրմային (Իտալիա) օտարել Երևանի Մ. Խորենացու փողոցի N 16 հուշարձան շենքը` վաճառքի գինը սահմանելով 400 հազ. ԱՄՆ-ի դոլար, և օտարումից ստացված միջոցները տրամադրել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով Երևան քաղաքի համար նախատեսված ծախսերի իրականացմանը:

4. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում «Ռենկո» ֆիրմայի հետ սահմանված կարգով կնքել առք ու վաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով`

ա) նշված շենքի շինարարական աշխատանքների հետ կապված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման ժամկետը` 3 ամիս, իսկ այդ փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքների կատարման ժամկետը` 10 ամիս.

բ) նշված շենքի շինարարական աշխատանքների հետ կապված 4-5 մլն ԱՄՆ-ի դոլարի ներդրում:

5. Նշված հուշարձան շենքի վերակառուցման նախագծային և շինարարական աշխատանքներն իրականացնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, իսկ շենքի նպատակային օգտագործումը համապատասխանեցնել քաղաքի տվյալ պատմական միջավայրի պահանջներին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 21-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան