040.0014.14.01.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
14 հունվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 1999 թվականի N 14
քաղ. Երևան
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Փախստականների և Երևան քաղաքում բնակչության բնակարանային պայմանները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության նախարարությունների տնօրինության տակ գտնվող շենքերն ու շինությունները որպես բնակարանային ֆոնդ վերափոխելու նպատակով դրանք սեփականության իրավունքով հանձնել Երևանի համապատասխան թաղային համայնքներին` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող շենքերը հանձնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության տնօրինությանը` համաձայն N 2 հավելվածի` փախստականներին ժամանակավոր կացարաններով ապահովելու, նրանց բնակեցման հարցերը կանոնակարգելու և սպասարկման համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Երևանի քաղաքապետին և առաջարկել Երևանի Շենգավիթի ու Նոր Նորքի թաղային համայնքների ղեկավարներին երկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված շենքերի ու շինությունների սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
4. Առաջարկել Երևանի Շենգավիթի ու Նոր Նորքի թաղային համայնքների ղեկավարներին` ձեռնարկել համապատասխան միջոցներ` նշված օբյեկտների, որպես բնակարանային ֆոնդ, սահմանված կարգով մշակված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա վերակառուցման, հարմարեցման ու նպատակային օգտագործման համար և ընթացքի մասին յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Երևան քաղաքում բնակարանային պայմանները բարելավելու միջոցառումների մասին» N 152 որոշումը` բացառությամբ դրա հավելվածի 7-րդ կետի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 14-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի N 14 որոշման |
Ց Ա Ն Կ
ԵրԵՎանի թաղային համայնքներին սեփականության իրավունքով հանձնվող, որպես բնակարանային ֆոնդ վերափոխման ենթակա Հայաստանի Հանրապետության նախարարությունների տնօրինության տակ գտնվող շենքերի ԵՎ շինությունների
NN ը/կ |
Օբյեկտի անվանումը |
Տնօրինությունը |
Հասցեն |
Ընդունողը |
Հարկայնությունը, մակերեսը |
1. |
Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության հանրակացարան | ՀՀ տրանսպորտի նախարարություն | Երևան, Գարեգին Նժդեհի 9 ա | Երևանի Շենգավիթի թաղային համայնք | 4/1860 |
2. |
Երևանի N 4 պրոֆտեխուսումնարանի հանրակացարան | ՀՀ կրթության և գիտության նախարարություն | Երևան, Արշակունյաց 65 | Երևանի Շենգավիթի թաղային համայնք | 4/2800 |
3. |
Երևանի առևտրակենցաղային և կապի ուսումնարանի հանրակացարան | ՀՀ կրթության և գիտության նախարարություն | Երևան, Շիրակի 2 ա, շենք 2 |
Երևանի Շենգավիթի թաղային համայնք | 9/5200 |
4. |
Երևանի կապի ինստիտուտի հանրակացարան | ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն | Երևան, Նորքի 2-րդ զանգ., Մոլդովական 43/1 | Երևանի Նոր Նորքի թաղային համայնք | 6/3780 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Թադևոսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի N 14 որոշման |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը որպես փախստականների բնակության ժամանակավոր կացարաններ հանձնվող, Հայաստանի Հանրապետության կրթության ԵՎ գիտության նախարարության ու ԵրԵՎանի քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող շենքերի
NN ը/կ |
Հանրակացարանի անվանումը |
Տնօրինությունը |
Հասցեն |
Հարկայնությունը, մակերեսը |
Սենյակների թիվը |
Փախստականների թիվը (ընտանիք/մարդ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարան | ՀՀ կրթության և գիտության նախարարություն | Երևան, Նոր Նորք, 2-րդ զանգվ., Մոլդովական փող., ուսանողական ավան | 8/5760 | 206 | 122/238 |
2. |
Նոր Նորքի ուսանողական ավանի N 2 հանրակացարան | ՀՀ կրթության և գիտության նախարարություն | Երևան, Նոր Նորք, 2-րդ զանգվ., Մոլդովական փող., ուսանողական ավան | 8/5760 | 206 | 164/338 |
3. |
Նոր Նորքի ուսանողական ավանի N 7 հանրակացարան | ՀՀ կրթության և գիտության նախարարություն | Երևան, Շիրակի 2 ա, Երևանի Շենգավիթի թաղային համայնք | 8/5330 | 194 | 145/265 |
4. |
Նոր Նորքի ուսանողական ավանի N 10 հանրակացարան | ՀՀ կրթության և գիտության նախարարություն | Երևան, Սողոմոն Տարոնցու 5, Երևանի Շենգավիթի թաղային համայնք | 6/3240 | 155 | 104/230 |
5. |
Կիրառական արվեստի և դեկորատիվ իրերի Երևանի N 5 ՄՊՏՈՒ-ի հանրակացարան | Երևանի քաղաքապետարան | Երևան, Արցախի փող., 4-րդ նրբ., 10 շենք | 4/2640 | 120 | 93/148 |
6. |
Երևանի N 26 ուսումնարանի հանրակացարան | ՀՀ կրթության և գիտության նախարարություն | Երևան, Վարդաշեն, 6-րդ փող. 68, Երևանի Էրեբունու թաղային համայնք | 5/4350 | 116 | 45/115 |
7. |
Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարան | ՀՀ կրթության և գիտության նախարարություն | Աբովյան, Հատիսի փող. | 9/6900 | 152 | 110/332 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Թադևոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.02.2000, N 57 | 08.02.2000, N 14 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|