Գլխավոր տեղեկություն
Номер
N 28
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.02.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.02.14/3(36)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.01.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.01.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.01.1998
Дата вступления в силу
24.02.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
22 հունվարի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 1998 թվականի N 28
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 108 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության մասին» N 108 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում` համայնքների, իսկ Երևան քաղաքում` Երևանի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերը գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության և բնական կերահանդակների օգտագործման նպատակով իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց վարձակալության են հանձնվում մրցութային հիմունքներով:

Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` մարզի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերը վարձակալության են հանձնում մարզպետները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով».

բ) որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Առաջարկել համայնքների ղեկավարներին` 10-օրյա ժամկետում ստեղծել պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերը վարձակալության հանձնող մրցութային հանձնաժողովներ:

Երևանի քաղաքապետին` 10-օրյա ժամկետում ստեղծել պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերը վարձակալության հանձնող մրցութային հանձնաժողով».

գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 6-րդ և 7-րդ կետերը.

դ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության մրցույթի անցկացման կարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգը կանոնակարգում է համայնքների (Երևան քաղաքի) վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերը վարձակալության հանձնելու մրցույթի անցկացման հետ կապված իրավահարաբերությունները».

ե) կարգի`

3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Մրցույթն անցկացնում է համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի) ստեղծած մրցութային հանձնաժողովը».

6-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մրցութային հանձնաժողովը մրցույթի անցկացումից մեկ ամիս առաջ մարզի բնակչությանը մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով իրազեկում է մրցույթի անցկացման մասին, նշելով`».

8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Մրցույթին մասնակցել ցանկացողների դիմումներն ընդունում, հաշվառում և մրցութային հանձնաժողովին են ներկայացնում համայնքների ղեկավարները (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը):

Դիմումների ընդունումը դադարեցվում է մրցույթն սկսվելուց 10 օր առաջ».

11-րդ կետի վերջին պարբերությունում «պատգամավորների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը)» բառերով.

14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը) մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա մրցույթի հաղթողի հետ կնքում է հողը վարձակալության հանձնելու մասին պայմանագիր».

15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա հողը վարձակալության հանձնելու մասին կնքված պայմանագիրը հաշվառվում է մարզպետի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի) կողմից:

Հողը վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը ենթակա է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմիններում».

16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Համայնքների ղեկավարները (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը) մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը վերլուծում են պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերի վարձակալության արդյունքները, ամփոփելով`

ա) կնքված պայմանագրերի կատարման ընթացքը.

բ) վարձակալության չհանձնված հողատեսքերի չափերը և հիմնավորվածությունը.

գ) պայմանագրի պայմանների խախտման դեպքերի վերլուծությունը, այդ թվում` նաև հասցված վնասների չափը:

Համայնքի ղեկավարն ամփոփված արդյունքները ներկայացնում է համայնքի ավագանուն և համապատասխան մարզպետին».

17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Մարզպետները (Երևանի քաղաքապետը) ամփոփում են պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերի վարձակալության արդյունքները և ձեռնարկում միջոցներ` թույլ տրված խախտումները վերացնելու համար:

Մարզպետը (Երևանի քաղաքապետը) մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը ամփոփված արդյունքները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն».

զ) որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրից հանել`

«Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է


Պատգամավորների ______________ շրջխորհրդի գործկոմի գյուղվարչության կողմից

Վարչության պետ ___________________

Գրանցման N ___________» բառերը.

 

է) օրինակելի պայմանագրի`

վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օրինակելի պայմանագիր համայնքների (Երևան քաղաքի) վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերը վարձակալության հանձնելու մասին».

1-ին կետում «Պատգամավորների շրջանային (քաղաքային), գյուղական (ավանային) խորհրդի գործադիր կոմիտեն» բառերը փոխարինել «Համայնքի ղեկավարը (Երևանի քաղաքապետը)» բառերով.

7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Վարձակալը պատասխանատվություն է կրում միայն սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների մասով».

13-րդ կետից հանել «դատարանի կամ արբիտրաժի կողմից» բառերը.

ը) հողի վարձակալության հանձնման և ընդունման ակտում «(պատգամավորների տեղական խորհրդի գործկոմը)» և «նախագահի» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի (Երևանի քաղաքապետի)» բառերով:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան