Գլխավոր տեղեկություն
Номер
N 6
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.02.1998-01.01.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.01.31/2
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.01.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.01.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.01.1998
Дата вступления в силу
10.02.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2001

040.0006.07.01.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

7 հունվարի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հունվարի 1998 թ. N 6

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու աղյուսակների ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության հետ:

3.Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 6-ի «Պետական հողային կադաստրի վարման կարգի և հողերի վիճակի պարբերաբար դիտարկումների (մոնիտորինգի) դրույթները հաստատելու մասին» N 179 որոշման 1-ին կետը.

բ) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի նոյեմբերի 21-ի «Պետական հողային կադաստրի վարման աշխատանքների հետագա կատարելագործման և հողերի պետական հաշվառման հաշվետվության ձևերի հաստատման մասին» N 645 որոշումը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

Հաստատված է

ՀՀ կառավարության

1998 թվականի հունվարի 7-ի N 6 որոշմամբ

 

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ԿԱԶՄԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը (այսուհետև` հողային հաշվեկշիռ) կազմելու կարգը:

2. Հողային հաշվեկշռում արտացոլվում է հողերի փաստացի օգտագործումն ըստ սեփականության ձևերի, նպատակային նշանակության և հողատեսքերի:

3. Համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի հողային հաշվեկշիռը կազմում են համայնքների ղեկավարները, Երևան քաղաքի թաղերում` թաղապետերը:

4. Համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող, մարզերի վարչական տարածքներում գտնվող հողերի, ինչպես նաև մարզերի ամփոփ հողային հաշվեկշիռները կազմում են Հայաստանի Հանրապետության մարզպետները, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը:

5. Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռն ամփոփում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:

6. Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշիռը կազմում է հողերի պետական հաշվառման տվյալ տարվա ընթացիկ տվյալների հիման վրա, հուլիսի 1-ի դրությամբ:

Համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` թաղապետը) կազմում է համայնքի (Երևան քաղաքում` թաղային համայնքի) հողային հաշվեկշիռը, այն համաձայնեցնում Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնի հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 5-ը ներկայացնում համապատասխան մարզպետին:

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը բնապահպանական և անտառային ֆոնդերի հողերի հաշվառման տվյալները, ըստ նշված հողերի տեղադրության, ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ մարզպետին:

Մարզպետը (Երևանի քաղաքապետը) ամփոփում է համայնքների (Երևան քաղաքում` թաղային համայնքների) ներկայացրած հողային հաշվեկշիռները, ընդգրկելով նաև համայնքների (Երևան քաղաքում թաղային համայնքների) վարչական սահմաններից դուրս գտնվող, մարզի վարչական սահմաններում գտնվող հողերը, կազմում մարզի (Երևան քաղաքի) հողային հաշվեկշիռը, համայնքների (Երևան քաղաքում` թաղային համայնքների) վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի մասով համաձայնեցնում Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնի հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն ամփոփում է մարզպետների (Երևանի քաղաքապետի) ներկայացրած հողային հաշվեկշիռները և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 30-ը Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն: