«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
5 փետրվարի 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 1998 թվականի N 54
քաղ. Երևան
ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի տեղական նշանակության հուշարձաններ` Շիրակի մարզի Լանջիկ և Ազատան գյուղերի հայ կաթողիկե եկեղեցիները սեփականության իրավունքով անհատույց հանձնել Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի համայնքին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը մեկամսյա ժամկետում Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի համայնքի հետ համատեղ ավարտել նշված եկեղեցիների սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանն ու Շիրակի մարզպետին երկամսյա ժամկետում Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի համայնքի հետ համատեղ ապահովել նշված եկեղեցիների հողատարածքների սահմանների ճշտումը և սահմանված կարգով ձևակերպումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 5-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|