Գլխավոր տեղեկություն
Номер
N 511
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.08.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.08.30/23(89)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.08.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.08.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.08.1999
Дата вступления в силу
19.08.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
19 օգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 1999 թվականի N 511
քաղ. Երևան

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՉԿԱԼՈՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի առաջին մասի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Լոռու մարզի Չկալովի գյուղական համայնքի ղեկավար Յուրա Մխիթարյանի լիազորությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Լոռու մարզի Չկալովի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Լոռու մարզի Չկալովի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 46070 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին` Լոռու մարզի Չկալովի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 19-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
օգոստոսի 19-ի N 511 որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված Լոռու մարզի Չկալովի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ԵՎ անցկացման հետ

 

NN
ը/կ
Ծախսերը Գումարը
(դրամ)
1.

Աշխատանքի վարձատրության ֆոնդ

այդ թվում`

30000
  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ
 30000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 8400
3. Կապի ծառայության վճարներ 1000
4. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
5. Գրասենյակային ծախսեր 1000
 

ընդամենը

45400
  Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(128 ընտրող + 128 x 0,05) x 5 դրամ
670
  Ընդամենը 46070

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան