«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
27 oգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 1999 թվականի N 547
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի N 855 և 1999 թվականի փետրվարի 25-ի N 97 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշմամբ հաստատված գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի`
4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ե» ենթակետով` | ||
«ե) կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն |
1 հունվարի 2000 թ.». | |
6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով` | ||
«գ) կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն |
1 հունվարի 2000 թ.». | |
6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7, 8, 9, 10 11, 12 և 13-րդ կետերը` | ||
«7. Խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն |
1 հոկտեմբերի 1999 թ. | |
8. Հանրապետության մնացած վայրերում (բացառությամբ գյուղերի) կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն |
1 հուլիսի 2000 թ. | |
9. Հայաստանի Հանրապետության գյուղերում կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն |
1 նոյեմբերի 2000 թ. | |
10. Հիվանդանոցների և ամբուլատոր բուժհիմնարկների կողմից բնակչությանը բժշկական օգնության ու բուժսպասարկման (այդ թվում` կանխարգելիչ և ախտորոշման) ծառայությունների իրացման կազմակերպում |
1 հունվարի 2000 թ. | |
11. Հիվանդանոցների և ամբուլատոր բուժհիմնարկների կողմից բնակչությանն ստոմատոլոգիական (ատամնաբուժական պրակտիկա) ծառայությունների իրացման կազմակերպում |
1 հունվարի 2000 թ. | |
12. Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի, հեղուկ գազի մանրածախ վաճառքի կազմակերպում |
1 հոկտեմբերի 1999 թ. | |
13. Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության կազմակերպում |
1 հունվարի 2000 թ.». |
բ) որոշմամբ հաստատված ցանկի (այն ձեռնարկությունների, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը պարտադիր չէ) «ա» ենթակետը «կերոսինի» բառից հետո լրացնել «բենզինի և (կամ) դիզելային վառելիքի, հեղուկ գազի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|