Գլխավոր տեղեկություն
Номер
N 547
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.09.1999-19.03.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1999.09.03/24(90)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.08.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.08.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.08.1999
Дата вступления в силу
03.09.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.03.2005

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
27 oգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 1999 թվականի N 547

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի N 855 և 1999 թվականի փետրվարի 25-ի N 97 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշմամբ հաստատված գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի`

 

4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ե» ենթակետով`

 

«ե) կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն

  1 հունվարի 2000 թ.».

 

6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով`

 

«գ) կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն

   1 հունվարի 2000 թ.».

 

6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7, 8, 9, 10 11, 12 և 13-րդ կետերը`

 

«7. Խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն

   1 հոկտեմբերի 1999 թ.

 

8. Հանրապետության մնացած վայրերում (բացառությամբ գյուղերի) կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն

   1 հուլիսի 2000 թ.

 

9. Հայաստանի Հանրապետության գյուղերում կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն

   1 նոյեմբերի 2000 թ.

 

10. Հիվանդանոցների և ամբուլատոր բուժհիմնարկների կողմից բնակչությանը բժշկական օգնության ու բուժսպասարկման (այդ թվում` կանխարգելիչ և ախտորոշման) ծառայությունների իրացման կազմակերպում

   1 հունվարի 2000 թ.

 

11. Հիվանդանոցների և ամբուլատոր բուժհիմնարկների կողմից բնակչությանն ստոմատոլոգիական (ատամնաբուժական պրակտիկա) ծառայությունների իրացման կազմակերպում

   1 հունվարի 2000 թ.

 

12. Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի, հեղուկ գազի մանրածախ վաճառքի կազմակերպում

  1 հոկտեմբերի 1999 թ. 

 

13. Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության կազմակերպում

  1 հունվարի 2000 թ.». 

 

բ) որոշմամբ հաստատված ցանկի (այն ձեռնարկությունների, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը պարտադիր չէ) «ա» ենթակետը «կերոսինի» բառից հետո լրացնել «բենզինի և (կամ) դիզելային վառելիքի, հեղուկ գազի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան