Գլխավոր տեղեկություն
Номер
N 609
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.01.1998-25.06.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.12.31/33
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.12.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.12.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.12.1997
Дата вступления в силу
10.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.06.2000

040.0609.26.12.97

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 1997 թվականի N 609
քաղ. Երևան

 

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԵՋ ՈՐՈՇ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 և «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել ֆիրմային անվանումների և ապրանքային նշանների մեջ որոշ անունների և անվանումների օգտագործման կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
դեկտեմբերի 26-ի N 609 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԵՋ ՈՐՈՇ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստան», «հայ», «հայկական», «Հանրապետություն», «հանրապետական» բառերի և դրանց թարգմանությունների, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումների, պատմական կամ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը` տվյալ անձի մահվան և ժառանգներ չունենալու դեպքում իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության (այսուհետև` ձեռնարկություն) ֆիրմային անվանման մեջ օգտագործելու, ինչպես նաև հռչակավոր անձանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանց ածանցյալները, դիմանկարներն ու ֆաքսիմիլեն ապրանքային նշանների մեջ օգտագործելու հետ առնչվող հարցերը:

2. «Հայաստան», «հայ», «հայկական», «Հանրապետություն», «հանրապետական» բառերը և դրանց թարգմանություններն առանց թույլտվության կարող են օգտագործվել ֆիրմային անվանումների մեջ, եթե դրանք տվյալ ֆիրմային անվանումով ձեռնարկությունը չեն բնորոշում որպես համահայկական, համահայաստանյան կամ հանրապետական նշանակության սուբյեկտ:

3. Եթե «Հայաստան», «հայ», «հայկական», «Հանրապետություն», «հանրապետական» բառերի օգտագործմամբ ֆիրմային անվանումը տվյալ ձեռնարկությունը բնորոշում է որպես համահայկական, համահայաստանյան կամ հանրապետական նշանակության սուբյեկտ, կամ եթե նշված բառերը ֆիրմային անվանման մեջ տարբերակող անուն են, ապա դրանք կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

4. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումներն առանց թույլտվության կարող են օգտագործվել ֆիրմային անվանումների մեջ, եթե դրանք տվյալ ֆիրմային անվանումով ձեռնարկությունը չեն բնորոշում որպես տվյալ վարչատարածքային նշանակության սուբյեկտ:

5. Եթե Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորի անվանման օգտագործմամբ ֆիրմային անվանումը ձեռնարկությունը բնորոշում է որպես տվյալ վարչատարածքային նշանակության սուբյեկտ, կամ եթե վարչատարածքային միավորի անվանումն օգտագործվում է որպես ֆիրմային անվանումը տարբերակող նշանակության անուն, ապա մարզի, քաղաքի և գյուղի անվանման համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան մարզպետի թույլտվությունը:

6. Պատմական կամ այլ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը` այդ անձի մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, առանց թույլտվության կարող է օգտագործվել ֆիրմային անվանման մեջ այն դեպքում, երբ այդ անձի համբավը ձեռք է բերվել տվյալ ձեռնարկության գործունեության հիմնական ոլորտում:

7. Հռչակավոր անձանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանց ածանցյալները, ղեկավարներն ու ֆաքսիմիլեն ձեռնարկությունների ապրանքային նշանների մեջ կարող են օգտագործվել միայն այդ անձանց կամ նրանց ժառանգների թույլտվությամբ:

Նշված անձանց մահվան և ժառանգներ չունենալու դեպքում նրանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանց ածանցյալները, դիմանկարներն ու ֆաքսիմիլեն ապրանքային նշանների մեջ կարող են օգտագործվել առանց թույլտվության, եթե նշանի գրանցումը կատարվում է այն ոլորտին բնորոշ ապրանքների համար, որտեղ հռչակ է ձեռք բերել տվյալ անձը: