Գլխավոր տեղեկություն
Номер
N 592
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.01.1998-01.01.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.12.25/29
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.12.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.12.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.12.1997
Дата вступления в силу
04.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2006

040.0592.18.12.97

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 1997 թվականի N 592
քաղ. Երևան

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում առևտրի կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում առևտրի կանոնները (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հանրային սննդի կազմակերպման, գյուղատնտեսական արտադրանքի և սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կանոնների մասին» N 300 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը.

բ) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում առևտրի կանոնների, սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կանոնների, կենցաղային սպասարկման հիմնական կանոնների, հանրային սննդի կազմակերպման կանոնների, մեծածախ առևտրի հիմնական կանոնների հաստատումից հետո ապահովել դրանց լուսաբանումը»:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
դեկտեմբերի 18-ի N 592 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ

 

1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից գյուղատնտեսական արտադրանքի (մթերքի) շուկա կազմակերպողների (այսուհետև` շուկայի կազմակերպիչ) և այդ շուկաներում վաճառողների կողմից առևտրի կազմակերպման և իրականացման կանոնները:

2. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացությունները`

գյուղատնտեսական արտադրանքի շուկա (այսուհետև` շուկա)` վաճառողների և գնորդների համար որոշակի կահավորանք ունեցող վայր (շենք, շինություն կամ առանձնացված ցանկապատված տարածք), որտեղ իրականացվում է գյուղատնտեսական արտադրանքի առուծախ.

շուկայի վաճառող` գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող կամ նրանց կողմից լիազորված անձ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավաբանական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն կամ անհատ ձեռներեց:

3. Շուկան կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Շուկայի կազմակերպիչն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոններով:

5. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում թույլատրվում է գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը` համաձայն սույն կանոնների N 1 հավելվածի:

6. Շուկայի կազմակերպիչը պարտավոր է`

ա) շուկայում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի համար վաճառատեղ հատկացնելիս առաջնությունը տալ գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսության, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող կամ նրանց կողմից լիազորված անձանց.

բ) շուկայի մուտքի մոտ փակցնել ցուցանակ, որտեղ նշվում են շուկայի կազմակերպչի ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն և աշխատանքային ռեժիմը.

գ) ապահովել շուկայի տարածքի հատակածածկված լինելը.

դ) շուկայի վաճառողներին ապահովել վաճառք կատարելու համար անհրաժեշտ պայմաններով, պարտադիր նվազագույն առևտրատեխնոլոգիական սարքավորումներով և գույքով` համաձայն սույն կանոնների N 2 հավելվածի.

ե) պահպանել շուկայի և դրան հարող տարածքի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության կանոնները.

զ) շուկայի գործունեության ընթացքում իր իրավասության սահմաններում ապահովել վաճառողների և սպառողների իրավունքների պաշտպանությունը.

է) ապահովել մսի ու մսի ենթամթերքի, կաթի ու կաթնամթերքի և ձվի որակի նախնական ստուգումն անասնաբույժի կողմից, իսկ դրանց վաճառքը թույլատրել համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում.

ը) ապահովել շուկայի պահեստ հանձնված գյուղատնտեսական արտադրանքի որակի և քանակի պահպանումը` համաձայն պայմանագրի.

թ) վաճառողներին տեսանելի տեղում փակցնել սույն կանոնները, իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկն ու դրանց գնացուցակները:

7. Շուկայի վաճառողը պարտավոր է ունենալ`

ա) գյուղատնտեսական արտադրանքն իրեն պատկանելու փաստը հիմնավորող` համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք, իսկ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ չզբաղվող շուկայի վաճառողը (տնտեսավարող սուբյեկտ)` պետական գրանցման վկայական.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների համապատասխանության սերտիֆիկատներ:

8. Շուկայի վաճառողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր կողմից վաճառվող գյուղատնտեսական արտադրանքի որակի համար:

9. Շուկայի վաճառողը շուկայի կազմակերպչի հետ կնքվող պայմանագրին համապատասխան կարող է օգտվել շուկայում մատուցվող այլ ծառայություններից:

10. Գյուղատնտեսական արտադրանքի առևտրի այն նորմերը, որոնք չեն սահմանված սույն կանոններով, կարգավորվում են մանրածախ և մեծածախ առևտրի հիմնական կանոններով ու ապրանքային հիմնական խմբերի մանրածախ և մեծածախ առևտրի կանոններով:

11. Շուկայի կազմակերպչի և շուկայի վաճառողի կողմից սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Սույն կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական կառավարման համապատասխան լիազորված մարմինը:

 

Հավելված N 1
Գյուղատնտեսական արտադրանքի
շուկաներում առևտրի կանոնների

 

Ց Ա Ն Կ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՔԸ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ*

 

Ծածկագիրը

Անվանումը, նկարագիրը

Ծածկագիրը

Անվանումը, նկարագիրը

1

2

3

4

0201

տավարի թարմ և պաղեցրած միս

0202

տավարի սառեցրած միս

0203

խոզի թարմ և պաղեցրած միս

0203 21

խոզի սառեցրած միս

0204

ոչխարի, գառան ու այծի թարմ և պաղեցրած միս

0204 30

ոչխարի և գառան սառեցրած միս
   

0204 50

այծի սառեցրած միս
   

0205

ձիու (նժույգ), էշի ու ջորու թարմ, պաղեցրած և սառեցրած միս և սննդային ենթամթերք

0206

խոշոր եղջերավոր անասունների, խոզի, ոչխարի, այծի թարմ և պաղեցրած սննդային ենթամթերք

0206

խոշոր եղջերավոր անասունների, խոզի, ոչխարի, այծի սառեցրած սննդային ենթամթերք
0207 ընտանի թռչնի թարմ ու պաղեցրած միս և սննդային ենթամթերք (ընտանի հավ, բադ, սագ, հնդուհավ, խայտահավ) 0207 ընտանի թռչնի սառեցրած միս և սննդային ենթամթերք (ընտանի հավ, բադ, սագ, հնդուհավ, խայտահավ)
0208 ճագարի, նապաստակի, աղավնու թարմ և պաղեցրած միս 0208 ճագարի, նապաստակի, աղավնու սառեցրած միս ու սննդային ենթամթերք
0209 խոզի ու ընտանի թռչնի թարմ և պաղեցրած ճարպ 0209 խոզի և ընտանի թռչնի սառեցրած ճարպ
      0210 միս և մսի ենթամթերք` աղացած, աղը դրած, աղաջրում, չորացրած (բաստուրմա, սուջուխ), ապխտած, կիսաապխտած,
երշիկեղեն ամեն տեսակի (ապխտած կամ կիսաապխտած մսամթերք): Սննդային ալյուր` մսից կամ մսի ենթամթերքից
0301 ձուկ` կենդանի    
0302 ձուկ` թարմ և պաղեցրած    
    0303 ձուկ` սառեցրած
0304 ձկան ֆիլե` թարմ և պաղեցրած 0304 ձկան ֆիլե` սառեցրած
  0305 ձուկ` չորացրած, աղը դրած կամ աղաջրում, ապխտած, ձկան ալյուր
0306 խեցգետնազգիներ` կենդանի 0306 խեցգետնազգիներ` մասնատված կամ չմասնատված, պաղեցրած, սառեցրած, չորացրած, աղը դրած կամ աղաջրում, ալյուր` խեցգետնազգիներից
0307 փափկամորթ (մոլյուսկ)` կենդանի 0307 փափկամորթ (մոլյուսկ)` մասնատված կամ չմասնատված, պաղեցրած, սառեցրած, չորացրած, աղը դրած կամ աղաջրում, և այլ ջրային անողնաշարավորներ
0401 կաթ` թարմ (չխտացրած, առանց շաքարի ու քաղցրացնող նյութերի)    
    0402 կաթ` խտացրած, շաքար ու քաղցրացնող նյութեր ավելացրած կամ առանց դրանց
0403 մածուն, յոգուրտ, կեֆիր, թթվասեր` թարմ, սերուցք, թան 0403 թթվասեր` խտացրած, շաքար ու քաղցրացնող նյութեր ավելացրած կամ առանց դրանց
    0404 կաթի շիճուկ` խտացրած, չխտացրած, շաքարով կամ առանց շաքարի
0405 տնական կարագ 0405 գործարանային արտադրության կարագ և այլ կաթնային ճարպեր
0406 շոռ 0406 20 պանիր` մանրեցրած (փոշով)
0406 10 պանիր` շիճուկային (աղաջրային), թերհաս, թերեփ 0406 30 պանիր` հալեցրած, չմանրեցրած և առանց փոշու
    0406 40 պանիր` երկնագույն
    0406 90 պանրի այլ տեսակներ
0407 թռչնի թարմ ձու` կճեպով 0407 թռչնի պահածոյացրած կամ եփած ձու
    0408 թռչնի ձու` առանց կճեպի, դեղնուցի, չորացրած, սառեցրած
0409 բնական մեղր 0409 բնական մեղր` պահածոյացրած
0701 կարտոֆիլ` թարմ 0701 կարտոֆիլ` սառեցրած
0702 տոմատ (լոլիկ)` թարմ 0702 տոմատ (լոլիկ)` սառեցրած
0703 սխտոր, սոխ` շաղգամային, սոխ` կանաչ, և այլ սոխազգի բանջարեղեն` թարմ 0703 սխտոր, սոխ` շաղգամային, սոխ` կանաչ, և այլ սոխազգի բանջարեղեն` սառեցրած
0704 ծաղկակաղամբ, գլուխ կաղամբ` թարմ 0704 ծաղկակաղամբ, գլուխ կաղամբ` սառեցրած
0705 սալաթազգիներ` թարմ 0705 սալաթազգիներ` սառեցրած
0706 գազար, շաղգամ, կարմիր ճակնդեղ, բողկ, քոշմորուք և ուտելի այլ արմատապտուղներ` թարմ 0706 գազար, շաղգամ, կարմիր ճակնդեղ, բողկ, քոշմորուք և ուտելի այլ արմատապտուղներ` սառեցրած
0707 վարունգ` թարմ 0707 վարունգ` սառեցրած
0708 լոբազգի բանջարեղեն` կճպած կամ չկճպած, թարմ 0708 լոբազգի բանջարեղեն` կճպած կամ չկճպած, սառեցրած
0709 սմբուկ, արտիճուկ, ծնեբեկ, սունկ, նեխուր, գետնասունկ` թարմ 0709 սմբուկ, արտիճուկ, ծնեբեկ, սունկ, նեխուր, գետնասունկ` սառեցրած
    0710 բանջարեղեն` սառեցրած
0711 բանջարեղեն` պահածոյացրած` ոչ երկար պահպանման համար (թթվեցրած, աղաջրով և այլն) 0711 բանջարեղեն` պահածոյացրած` սննդի մեջ անմիջապես օգտագործելու համար ոչ պիտանի
0712 բանջարեղեն` չորացրած, ամբողջական, կտրտված, բլթակներով, մանրեցրած, փոշիացրած, բայց հետագա վերամշակման չենթարկված    
0709,
0710,
0711,
0712
այս ապրանքային դասակարգիչում
«բանջարեղեն» բառը պետք է հասկանալ  նաև ուտելի սունկ, դդում, դդմիկ, շաքարային եգիպտացորեն, պղպեղ, մաղադանոս, թարխուն, համեմ,
ռեհան և այլ ուտելի բանջարեղեն` թարմ և չորացրած
   
0713 լոբազգիներ` չորացրած, սերմնակեղևից մաքրած, ծեծած կամ չծեծած    
0802 ընկուզազգիներ` թարմ և չորացրած, մաքրած կամ չմաքրած (անտառային, շագանակ, նուշ, ընկույզ և այլն) ընկույզ, պիստակ և 0802 ընկուզազգիներ` թարմ և չորացրած, մաքրած կամ չմաքրած (կոկոսյան, բրազիլական, անտառային, նուշ, շագանակ, ընկույզ, պիստակ և այլն)
    0803 բանան (ադամաթուզ)` թարմ և չորացրած
0804 արմավ (խուրմա), թուզ, նուռ` թարմ և չորացրած 0804 անանաս (արքայախնձոր), կիվի, մանգո, ավոկադո` թարմ և չորացրած, մերձարևադարձային և մերձարևադարձային այլ պտուղներ
    0805 ցիտրուսային մրգեր (նարինջ, կիտրոն, մանդարին, գրեյպֆրուտ և այլն)` թարմ և չորացրած
0806 խաղող` թարմ և չորացրած (չամիչ)    
0807 ձմերուկ, սեխ` թարմ 0807 պապայա` թարմ
0808 խնձոր, տանձ, սերկևիլ` թարմ    
0809 ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր, դամբուլ, շլոր` թարմ    
0810 ելակ, մոշ, թութ, ազնվամորի, հաղարջ (կարմիր, սև, սպիտակ), լոռամիրգ, չիչխան, հապալաս` թարմ, և վայրի պտուղներ ու հատապտուղներ    
    0811 պտուղներ և ընկուզազգիներ` սառեցրած, շաքարով կամ առանց դրա
    0812 պտուղներ և ընկուզազգիներ` պահածոյացրած` ոչ երկար պահպանման համար, բայց սննդի մեջ անմիջապես օգտագործելու համար ոչ պիտանի
0813 պտուղներ` չորացրած, ընկուզազգիների և չորացրած պտուղների խառնուրդ (բացի` 0801-0806-ը ներառյալ)    
0814 բոստանային մշակաբույսերի կեղևներ` թարմ, չորացրած, պահածոյացրած` կարճատև պահպանման համար, թթվեցրած, աղը դրած (ներառյալ ձմերուկի կեղևը) 0814 ցիտրուսային մրգերի կճեպներ, բոստանային մշակաբույսերի կեղևներ` սառեցրած (ներառյալ ձմերուկի կեղևը)
     0901 սուրճ չբոված կամ բոված
0904 պղպեղ, չաման` չորացրած, աղացած, մանրեցրած    
0907 մեխակ (ամբողջական պտուղը, ծաղիկը կամ ծաղկեոտիկը)    
0910 դափնետերև` թարմ, չոր    
1001 ցորեն    
1002 աշորա    
1003 գարի    
1004 վարսակ    
1005 եգիպտացորեն    
1008 հնդկացորեն, հաճար, կորեկ, սերինոսահատիկ    
1103 ձավար և հատիկավոր ցորեն    
1206 արևածաղկի սերմ` մանրատված կամ չմանրատված    
1905 լավաշ    
1204,
1205,
1206,
1207,
1209,
1212 10
սերմեր    
  ծաղիկներ բնական    

*) N 1 հավելվածի 3-րդ և 4-րդ սյունակներում նշված գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը թույլատրվում է միայն տնտեսավարող սուբյեկտներին:

 

Հավելված N 2
Գյուղատնտեսական արտադրանքի
շուկաներում առևտրի կանոնների

 

Ց Ա Ն Կ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՇՈՒԿԱՅԻ ՎԱՃԱՌՈՂԻՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՌԵՎՏՐԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

 

Ստանդարտ չափերի առևտրական վաճառասեղաններ (շենքից դուրս առևտրի պայմաններում`

կոշտ կամ փափուկ ծածկով)

Պահեստասենյակներ` ապրանքների պահպանման համար

Ձեռքի բեռնասայլակներ

Առևտրական կշեռքներ (թաթավոր կշեռքներ` ստանդարտ տարայի լրակազմով (կոմպլեկտ)

Կշռաքարեր` տարբեր քաշերի

Ստանդարտ չափերի սկուտեղներ, վաճառարկղեր (լոտոկներ)` հատով պարենային ապրանքների համար

Սանիտարահիգիենիկ գույք (աղբարկղեր, աղբանոթներ, լվացարաններ և այլն)

Առանձին հսկիչ սլաքավոր կշեռքներ` գնորդների համար

Սառնարանային սարքավորումներ

Հակահրդեհային սարքավորումներ (կրակմարիչներ, հրդեհային դույլեր, հրդեհը ջրով հանգցնելու սարքավորում և այլն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.05.2005, N 577-Ն 01.01.2006, N 592
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան