Գլխավոր տեղեկություն
Номер
N 800
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (31.12.1999-19.03.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1999.12.31/32(98)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.12.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.12.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.12.1999
Дата вступления в силу
31.12.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.03.2005

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
31 դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 դեկտեմբերի 1999 թվականի N 800
քաղ. Երևան

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի N 855, 1999 թվականի փետրվարի 25-ի N 97 և 1999 թվականի օգոստոսի 27-ի N 547 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի`

 

4-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) կրպակների (տաղավարների) վրանների և որոշակիորեն առանձնացված

համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական

գործունեություն

1 ապրիլի 2000 թ.».

6-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) կրպակների (տաղավարների) վրանների և որոշակիորեն առանձնացված

համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական

գործունեություն

1 ապրիլի 2000 թ.».

9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հայաստանի Հանրապետության գյուղերում կրպակների (տաղավարների)

վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների

միջոցով իրականացվող առևտրական գործունեություն

 1 հունվարի 2001 թ.».

10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Հիվանդանոցների և ամբուլատոր բուժհիմնարկների կողմից բնակչությանը

բժշկական օգնության ու բուժսպասարկման (այդ թվում` կանխարգելիչ և

ախտորոշման) ծառայությունների մատուցման կազմակերպում

1 ապրիլի 2000 թ.».

11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Հիվանդանոցների և ամբուլատոր բուժհիմնարկների կողմից բնակչությանը

ստոմատոլոգիական (ատամնաբուժական պրակտիկա) ծառայությունների

մատուցման կազմակերպում

1 ապրիլի 2000 թ.».

13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

13. Վարսավիրական ծառայությունների մատուցման կազմակերպում

 1 ապրիլի 2000 թ.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան