Գլխավոր տեղեկություն
Номер
N 518
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.11.1994-30.12.1997)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.11.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
03.11.1994
Дата вступления в силу
03.11.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.12.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 1994 թվականի N 518

քաղ. Երևան

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի հունիսի 1-ի «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության կառավարության մշտական ներկայացուցչության մասին» հրամանագրի կատարման միջոցառումների մասին» N 361 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի պաշտոնային դրույքաչափը սահմանել 630 ԱՄՆ-ի դոլարի համարժեքով:

2. Սահմանել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության աշխատողների թվաքանակը և նրանց պաշտոնային դրույքաչափերը, համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության 1994 թվականի պահպանման համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել միջոցներ, 30,0 հազ. ԱՄՆ-ի դոլարի համարժեքով, 1994 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ