Գլխավոր տեղեկություն
Номер
N 517
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.11.1994-02.04.1996)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.11.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
03.11.1994
Дата вступления в силу
03.11.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.04.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 1994 թվականի N 517

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 202 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքում արտադրական գործունեության հետ առնչվող գործուղումների ծախսերի առավելագույն չափի մասին» N 202 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման առաջին պարբերության մեջ «արտադրական» բառից հետո լրացնել «և այլ առևտրային» բառերը, «նախորդ հաշվետու ժամանակաշրջանում» բառերը փոխարինել «հաշվետու տարում» բառերով, իսկ «0,5 տոկոսը» բառերը` «մեկ տոկոսը» բառերով.

բ) որոշման առաջին և երկրորդ պարբերությունները համարել որոշման 1-ին կետ և որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով.

«2. Ելնելով ճյուղային առանձնահատկություններից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, կարող է սահմանել տնտեսության առանձին ճյուղերի համար գործուղումների առավելագույն ծախսերի այլ չափ»:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 10-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 29-ի N 202 որոշման կիրարկման ապահովման կարգը:

 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ