Գլխավոր տեղեկություն
Номер
N 293
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.09.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.08.22/19
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.07.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.07.1997
Дата вступления в силу
01.09.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
24 հուլիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 1997 թվականի N 293
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1997 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 25-ի «Հայբիոտեխնոլոգիա» ԳԱՄ-ի կողմից կատարվող գիտահետազոտական աշխատանքներն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» N 447 որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի գիտությունների ակադեմիայի հրատարակչության հրատարակած «Լեռնային Ղարաբաղը 1918-1923 թթ.» փաստաթղթերի և նյութերի ժողովածուի իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» N 12 որոշումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 3-ի «Ադամանդ արտադրող ձեռնարկություններն ադամանդի իրացման շրջանառության ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» N 293 որոշումը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 7-ի «Անհատ ձեռներեցի տարեկան եկամտից (հասույթից) ավելացված արժեքի հարկ սահմանելու մասին» N 513 որոշումը.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին գույքահարկի և ավելացված արժեքի հարկի գծով արտոնություններ սահմանելու մասին» N 316 որոշման 2-րդ կետը.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում տպագրվող թերթերի համար հարկային արտոնություն սահմանելու մասին» N 66 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան