Գլխավոր տեղեկություն
Номер
N 544
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.1997-01.01.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.12.15/28
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.11.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.11.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.11.1997
Дата вступления в силу
25.12.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.02.2002

040.0544.29.11.97

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

29 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 1997 թ. N 544

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 Թ.

ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 544 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ եվ ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվություն և քանդման թույլտվություն (այսուհետև` թույլտվություն) ստանալու պայմանները, թույլտվության տեսակները և կարգը:

2. Շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի` ինչպես նոր կառուցապատվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում որևէ շինարարական գործունեություն իրականացնելու իրավունքը:

3. Քանդման թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է սեփականատիրոջ շենքերի և շինությունների քանդումն իրականացնելու իրավունքը:

4. Առանց թույլտվության կարող են կատարվել միայն ընթացիկ նորոգման աշխատանքներ, որոնց հետևանքով չի փոփոխվում շենքերի և շինությունների արտաքին տեսքը, ինչպես նաև բարեկարգման աշխատանքներ, եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործմանը և (կամ) չեն հակասում սահմանված օգտակալություններին (սերվիտուտներ):

5. Թույլտվության հիման վրա ցանկացած շինարարական և համընթաց աշխատանք կարող է իրականացվել բացառապես նախագծով որոշված տարածքի սահմաններում:

6. Կառուցապատողը պարտավոր է նախքան շինարարություն սկսելը, ինչպես նաև դրա ընթացքում համաձայնության գալ կառուցապատման կամ քանդման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ:

Փոխհատուցման ձևերի և չափի մասին անհամաձայնության դեպքում վեճը լուծվում է դատական կարգով:

7. Հայաստանի Հանրապետության համայնքների տարածքներում թույլտվությունները տալիս են համայնքների ղեկավարները, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` Հայաստանի Հանրապետության մարզպետները:

Համայնքների ղեկավարները թույլտվության մասին 7-օրյա ժամկետում իրազեկում են մարզպետներին` ներկայացնելով թույլտվության պատճենը:

Մարզպետները և Երևանի քաղաքապետը 7-օրյա ժամկետում իրազեկում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությանը և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան մարմնին` ներկայացնելով թույլտվության պատճենը:

 

II. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

8. Թույլտվության տեսակներն են`

ա) նոր կառուցվող օբյեկտների` շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր) շինարարական-մոնտաժային աշխատանքների կատարման թույլտվությունը.

բ) գոյություն ունեցող օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, արդիականացման, վերականգնման աշխատանքների կատարման թույլտվությունը.

գ) գոյություն ունեցող օբյեկտների քանդման թույլտվությունը:

 

III. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

9. Շինարարության թույլտվություն ստանալու համար կառուցապատողը թույլտվություն տվող իրավասու մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում (N 1 ձևը կցվում է).

բ) նախագծային փաստաթղթերի մշակման համար նախնական թույլտվություն հանդիսացող` իրավասու մարմնի կողմից հաստատված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, որտեղ նշվում են օբյեկտի համար անհրաժեշտ տեխնիկական, քաղաքաշինական և այլ պայմաններ.

գ) օբյեկտի շինարարության համար սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթեր:

Դիմումում նշվում են`

ա) օբյեկտի նշանակությունը (բնույթը) և հասցեն.

բ) օբյեկտի նախագծային փաստաթղթերը մշակած և փորձաքննություն անցկացրած տնտեսավարող սուբյեկտները` համապատասխան գործունեության իրականացման լիցենզիաների համարներով.

գ) կառուցապատողի հետ կնքված պայմանագրի համաձայն օբյեկտի շինարարությունն իրականացնող կապալառուն, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները` համապատասխան գործունեության իրականացման լիցենզիաների համարներով:

10. Քանդման թույլտվություն ստանալու համար սեփականատերը թույլտվություն տվող իրավասու մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում (N 2 ձևը կցվում է).

բ) անշարժ գույքը փոփոխության ենթարկելու իրավազորությունը հաստատող փաստաթղթի պատճենը:

Դիմումում նշվում են`

ա) քանդվող օբյեկտի նշանակությունը (բնույթը) և հասցեն.

բ) քանդման նպատակը.

գ) քանդվող օբյեկտի հիմնական ցուցանիշները:

11. Թույլտվություն տվող իրավասու մարմինը կառուցապատողի (սեփականատիրոջ) ներկայացրած փաստաթղթերը քննարկում է և ընդունում որոշում թույլտվության կամ մերժման մասին` դիմում տալու օրվանից ոչ ավելի, քան երկու շաբաթվա ընթացքում:

12. Շինարարության թույլտվությունը ձևակերպվում է համաձայն N 3 ձևի (կցվում է), քանդման թույլտվությունը` համաձայն N 4 ձևի (կցվում է):

13. Եթե նոր կառուցվող օբյեկտի շինարարության իրականացումը հնարավոր չէ առանց գոյություն ունեցող օբյեկտի (օբյեկտների) քանդման, ապա սեփականատիրոջը տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը` համապատասխան նշումով, հանդիսանում է նաև քանդման թույլտվություն:

Օբյեկտի փաստացի քանդումը և նոր շինարարությունն իրականացվում են շինարարության թույլտվություն ստանալուց հետո` ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված հերթականությամբ:

Այն դեպքում, երբ տեղանքի ճարտարագիտական ուսումնասիրություններն առանց քանդման անհնարին են, օբյեկտի քանդումը կարող է իրականացվել ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն` մինչև շինարարության թույլտվություն ստանալը:

14. Եթե օբյեկտի քանդումը չի նախատեսում նոր օբյեկտի կառուցում և (կամ) հաջորդող աշխատանքների իրականացման համար չի պահանջվում շինարարության թույլտվություն` համաձայն սույն կարգի 4-րդ կետի, ապա սեփականատիրոջը տրվում է քանդման թույլտվություն:

15. Թույլտվության մերժման դեպքում իրավասու մարմինը կառուցապատողին (սեփականատիրոջը) գրավոր իրազեկում է մերժման շարժառիթների մասին:

Կրկնակի դիմելու և իրավասու մարմնի ներկայացրած պահանջները դիմողի կողմից կատարման դեպքում թույլտվության կամ մերժման մասին հարցը քննարկվում է ոչ ավելի, քան յոթ օրվա ընթացքում:

16. Թույլտվության ձևակերպման օրվանից մեկ տարվա ընթացքում թույլտվությամբ նախատեսված աշխատանքները չսկսելու դեպքում կառուցապատողը պարտավոր է դիմել թույլտվություն տվող իրավասու մարմին կառուցապատման տեխնիկական պայմանների հնարավոր փոփոխությունների մասին լրացուցիչ տվյալներ և սույն կարգի համաձայն նոր թույլտվություն ստանալու համար:

17. Կառուցապատողը շինարարության ընթացքում պարտավոր է 7-օրյա ժամկետում իրավասու մարմնին տեղեկացնել թույլտվության պայմանների փոփոխման մասին (աշխատանքները կատարողների, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների փոխարինման, նախագծային լուծումների փոփոխման դեպքերում):

18. Նախագծային լուծումների սահմանված կարգով փոփոխման դեպքում շինարարության թույլտվությունը ենթակա է վերաձևակերպման` համաձայն սույն կարգի դրույթների:

 

IV. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

19. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գոտիներում, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անհրաժեշտություն առաջանալիս, բնապահպանական, քաղաքաշինական և այլ հատուկ կարգավորման օբյեկտներում թույլտվությունները ձևակերպվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան ակտերով սահմանված պահանջների պահպանմամբ:

 

V. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Թույլտվություն տվող իրավասու մարմնի գործողությունները կարող են գանգատարկվել դատական կարգով:

21. Եթե կառուցապատողը շինարարության ընթացքում թույլտվության պայմանների փոփոխման մասին իրավասու մարմնին չի իրազեկում և (կամ) կեղծ տեղեկություններ է տրամադրում, ապա խախտումը բացահայտելու պահից թույլտվության գործողությունը համարվում է կասեցված` մինչև կասեցման պատճառների վերացումը:

22. Առանց թույլտվության օբյեկտի քանդումը և շինարարական-մոնտաժային աշխատանքների կատարումը (բացի սույն կարգի 4-րդ կետում նշվածներից) հանդիսանում է ինքնակամ և առաջ է բերում գործող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

 

VI. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

 

23. Սույն կարգին կից NN 1 և 3 ձևերում տնտեսավարող սուբյեկտների լիցենզիաների համարները պարտադիր նշվում են 1998 թվականի հունվարի 1-ից:

 

Ձև N 1

 

_______________________________________________________________ ին

(մարզը, տեղական ինքնակառավարման մարմինը)

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ`

__________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, անհատ անձի

__________________________________________________________________

անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսը)

   

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ տալ շինարարության թույլտվություն _________________________________

(նոր կառուցվող օբյեկտի

__________________________________________________________________

շինմոնտաժային աշխատանքներ, վերակառուցման, ուժեղացման, արդիականացման,

__________________________________________________________________

վերականգնման աշխատանքներ, անհրաժեշտ է նշել օբյեկտի անվանումը)

կատարման համար, ____________________________________________________

(մարզը, համայնքը, փողոցը, շենքը, հողամասի ծածկագիրը)

 

հասցեով հողամասի վրա:

Հայտնում եմ`

1. Օբյեկտի նախագծային փաստաթղթերը`

1.1. մշակվել են ______________________________________________________

(նախագծային կազմակերպության անվանումը, լիցենզիա ունեցող

___________________________________________________________ կողմից.

մասնագետի անունը, ազգանունը և լիցենզիայի N-ը)

 

1.2. ընդունված կարգով համաձայնեցվել են շահագրգիռ կազմակերպությունների, ճարտարապետության և քաղաքաշինության մարմինների հետ.

 

1.3. ստացել են N _____________ «_____»_______________________ թ.
փորձաքննության դրական եզրակացություն _______________________________________

(փորձաքննության մարմնի

__________________________________________________________կողմից.

անվանումը, մասնագետի անունը, ազգանունը, լիցենզիայի N-ը)

2. N _______________ «______»___________________________թ. պայմանագրի
համաձայն հեղինակային հսկողությունն իրականացվելու է ______________________________

(կազմակերպության անվանումը,

____________________________________________________________ կողմից.

մասնագետի պաշտոնը, անունը, ազգանունը, հեռախոսը, լիցենզիայի N-ը)

3. N ______________ «_____»_______________________________թ. պայմանագրի
համաձայն տեխնիկական հսկողությունն իրականացվելու է ______________________________

(կազմակերպության անվանումը,

____________________________________________________________ կողմից:

մասնագետի պաշտոնը, անունը, ազգանունը, հեռախոսը, լիցենզիայի N-ը)

4. N __________________ «______» _____________________ թ. պայմանագրի
համաձայն շինարարական աշխատանքներն իրականացվելու են ___________________________

(կազմակերպության

________________________________________________________ միջոցով:

անվանումը, անհատ ձեռներեցի անունը, ազգանունը, լիցենզիայի N-ը)

 

Օբյեկտի հիմնական ցուցանիշներն են`

________________________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________

 

Պարտավորվում են շինմոնտաժային աշխատանքներն իրականացնել գործող կարգին խիստ համապատասխան և ներկա դիմումում նշված տեղեկությունների հետ կապված բոլոր փոփոխությունների մասին

հայտնել _____________________________________________

(թույլտվություն տվող մարմնի անվանումը)

 

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ`

 

___________________ ________________ ________________________

(պաշտոնը)

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

(ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ)

«____» ______________ 199 թ.

 

Ձև N 2

 

_______________________________________________________________ ին

(մարզը, տեղական ինքնակառավարման մարմինը)

 

ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ`

 

__________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, անձի

__________________________________________________________________

անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ տալ ____________________________________ քանդման թույլտվություն

(շենքերը, շինությունները)

__________________________________________________________________

(մարզը, համայնքը, փողոցը, շենքը, հողամասի ծածկագիրը)

հասցեով հողամասի վրա __________________________________________ նպատակով:

(նշվում է քանդման նպատակը)

 

Հայտնում եմ.

 

1. Անշարժ գույքը փոփոխության ենթարկելու իրավազորությունն ամրագրված է N __________

«____» _______________________ թ. վկայականով` գրանցված ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնի կողմից:

 

2. Քանդվող օբյեկտների հիմնական ցուցանիշները`

 

___________________________________________________________________

(ընդհանուր, բնակելի, օգտակար մակերեսը, հարկայնությունը, շինանյութերը և այլն)

____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________

   

Պարտավորվում են օբյեկտի քանդման աշխատանքները կատարել գործող կարգին համապատասխան:

 

ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ`

 

___________________ ________________ ________________________

(պաշտոնը)

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

(ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ)

«____» ______________ 199 թ.

 

Ձև N 3

Ներմուծեք նկարագրությունը_951

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

____________________________________________________________________

(մարզը, համայնքը)

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

«____» ____________________ թ. N ________

 

Տրված է _____________________________________________________________

(կառուցապատողի անվանումը, ազգանունը, անունը, հողամասի հասցեն)

___________________________________________________________________

(ամբողջ օբյեկտի շինմոնտաժային կամ վերակառուցման, ուժեղացման,

______________________________________________________ կատարման համար,

արդիականացման, վերականգնման աշխատանքները)

այդ թվում` գլխավոր հատակագծի վրա նշված ______________________________________

(օժանդակ և ժամանակավոր

_________________________________________________________________

կառույցների անվանումները)

Նախագծային փաստաթղթերը մշակված են ________________________________________

(նախագծային

____________________________________________________________ կողմից:

կազմակերպության անվանումը, մասնագետի անունը, ազգանունը, լիցենզիայի N-ը)

Տեխնիկական հսկողությունը հանձնարարված է _________________________________
________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, մասնագետի անունը, ազգանունը, լիցենզիայի N-ը)

Հեղինակային հսկողությունը հանձնարարված է ________________________________
________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, մասնագետի անունը, ազգանունը, լիցենզիայի N-ը)

Շինարարությունն իրականացվելու է _______________________________________
______________________________________________________________ միջոցով:

(կազմակերպության անվանումը, անհատ ձեռներեցի անունը, ազգանունը, լիցենզիայի N-ը)


Շինարարության վարման մատյանը բաղկացած է ___________________ էջից, կարված և
դրոշմակնքված է ________________________________________________ կողմից:

(թույլտվություն տվող իրավասու մարմնի անվանումը)

 

Հատուկ պայմաններ.

 

1. Կառուցապատողը նախքան շինարարությունն սկսելը պարտավոր է փոխհատուցել այն անձանց հասցված վնասները, որոնց իրավունքները սահմանափակվում են շինարարության ընթացքում:

 

2. ____________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
_________________________ _____________________________________

 

 

_______________________ _________________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

Ձև N 4

Ներմուծեք նկարագրությունը_951

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

____________________________________________________________________

(մարզը, համայնքը)

 

ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

«____» ____________________ թ. N ________

 

Տրված է _____________________________________________________________

(դիմողի անվանումը, անունը, ազգանունը, հողամասի հասցեն)

___________________________________________________________________

 

գլխավոր հատակագծի վրա հետևյալ համարների տակ նշված շենքերի, շինությունների և կառույցների քանդումն իրականացնելու համար.

 

___________________________________________________________________

(նշվում են ամբողջությամբ կամ մասամբ քանդման ենթակա օբյեկտները,

___________________________________________________________________

դրանց հիմնական բնութագրերը)

Քանդումն իրականացվում է _________________________________________________

(նշվում է քանդման նպատակը)

___________________________________________________________________

 

Քանդման ենթակա են միայն թույլտվության մեջ նշված օբյեկտները:

Քանդման աշխատանքները կատարվում են սույն թույլտվության հիման վրա:

 

______________________ ______________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան