Գլխավոր տեղեկություն
Номер
N 535
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.11.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.11.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.11.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.11.1997
Дата вступления в силу
26.11.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
26 նոյեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 1997 թվականի N 535

 

ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Տավուշի մարզային ենթակայության Դիլիջանի արվեստի մանկապատանեկան ակադեմիան հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությանը` սահմանված կարգով այն վերակազմավորելով միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 267 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 1 հավելվածի Դիլիջան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «արվեստի մանկապատանեկան ակադեմիա» բառերը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Տավուշի մարզպետին` մեկամսյա ժամկետում ավարտել Դիլիջանի արվեստի մանկապատանեկան ակադեմիայի շենքի և այլ գույքի հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 26-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ