Գլխավոր տեղեկություն
Номер
N 530
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.11.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.12.03/27
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.11.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.11.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.11.1997
Дата вступления в силу
25.11.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
25 նոյեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 1997 թվականի N 530
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ, «ԱՐՄԱՎԵՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մինչև 1997 թվականի վերջը սեփականաշնորհման գործընթացի իրականացման ֆինանսավորումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության 1997 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում «փոքր» օբյեկտների չափագրման համար անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը (ներառելով 1997 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին կատարված աշխատանքները)` 7,5 մլն դրամի չափով: Ֆինանսավորումն իրականացնել կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական աջակցության առաջին վարկային ծրագրի միջոցների հաշվին.

բ) Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության աճուրդի կենտրոնի կողմից 1997 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում կատարված և կատարվելիք ծախսերի նախահաշիվը` 17,45 մլն դրամի չափով: Ֆինանսավորումն իրականացնել կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական աջակցության առաջին վարկային ծրագրի միջոցների հաշվին.

գ) «Արմավենի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 1997 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհմանը նախապատրաստման և տեղեկատվական ապահովման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը` 73,96 մլն դրամի չափով: Ֆինանսավորումն իրականացնել կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական աջակցության առաջին վարկային ծրագրի միջոցների հաշվին:

2. Ի գիտություն ընդունել, «Արմավենի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 1997 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհմանը նախապատրաստման և տեղեկատվական ապահովման աշխատանքների իրականացման ընթացքում կատարված ծախսերը` 41,65 մլն դրամի չափով: «Արմավենի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նշված ծախսերը փոխհատուցել`

ա) 40,42 մլն դրամ` կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական աջակցության առաջին վարկային ծրագրի միջոցներից.

բ) 1,23 մլն դրամ` ինստիտուցիոնալ բարեփոխումների վարկային ծրագրի նախկինում վճարված միջոցներից:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` իրականացնել սույն որոշմամբ սահմանված ֆինանսավորումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան