Գլխավոր տեղեկություն
Номер
N 552
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.12.15/28
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.12.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.12.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.12.1997
Дата вступления в силу
25.12.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
2 դեկտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 1997 թվականի N 552
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» N 183 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 26-ի N 270 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կարգի III բաժնի «Հիմնական միջոցների գնահատման կարգը» ենթաբաժնի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Էներգետիկայի բնագավառի արտադրող, փոխադրող և բաշխող ձեռնարկությունների հիմնական միջոցների գնահատման կարգը մշակում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան