«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 1999 թվականի N 348
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 54 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով նախագծային, գիտահետազոտական ինստիտուտներին և բյուջետային հիմնարկներին պետական աջակցություն ցույց տալու և դրանց գործունեությունը խթանելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը լիազորություններ տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի նոյեմբերի 24-ի N 82 ու 1998 թվականի մայիսի 21-ի N 311 որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 54 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «գ» և «դ» ենթակետերով.
«գ) մինչև 2000 թվականի հունվարի 1-ը այն նախագծային, գիտահետազոտական ինստիտուտները, որոնք հանդիսանում են պետական փակ բաժնետիրական ընկերություններ, և բյուջետային հիմնարկներն ազատել վարձավճարներից.
դ) 2000 թվականի հունվարի 1-ից մինչև 2001 թվականի հունվարի 1-ը նախագծային և գիտահետազոտական ինստիտուտների համար սահմանված կարգով հաշվարկված վարձավճարների նկատմամբ կիրառել զեղչ 0,5 գործակցի չափով:»
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` բյուջետային հիմնարկների վարձավճարի գումարը համապատասխան չափով նախատեսել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի նախագծում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 25-ից:
|
Ա. Դարբինյան |