Գլխավոր տեղեկություն
Номер
N 167
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.06.21/14
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.06.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.06.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.06.1997
Дата вступления в силу
01.07.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
6 հունիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 1997 թվականի N 167
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 444 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 20-ի «Բնակելի շենքերի հարդարման ու սարքավորման աշխատանքների տեսակների և ծավալների մասնակի կրճատման ժամանակավոր թույլտվության մասին» N 444 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) «Սենյակների, խոհանոցների և միջանցքների պատերի և առաստաղների հարդարում» աշխատանքի տեսակների 2-րդ սյունակում «միաշերտ» բառը փոխարինել «բարելավված» բառով.

բ) «Պատուհանների տեղադրում» աշխատանքի տեսակների 2-րդ սյունակից հանել «միաշերտ» բառը.

գ) «Պատշգամբների հատակների պատրաստում» աշխատանքի տեսակներից հետո հավելվածը լրացնել հետևյալ նոր տողով`

«Յուղաներկում

դռների և պատուհանների հասարակ յուղաներկում»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան