Գլխավոր տեղեկություն
Номер
N 290
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.07.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.08.22/19
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.07.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.07.1997
Дата вступления в силу
24.07.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
24 հուլիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 1997 թվականի N 290
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 124 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման մասին» N 124 որոշման 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ:

«Առողջապահության բնագավառում օգտագործվող կարճ երաշխիքային ժամկետ ունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրների (սարքավորումներ, ռադիոակտիվ նյութեր, պատրաստուկներ) արտահանման և ներմուծման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` արտահանման ժամանակ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ»:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում հաստատել կարճ երաշխիքային ժամկետ ունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրների (սարքավորումներ, ռադիոակտիվ նյութեր, պատրաստուկներ) ցանկը.

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան