Գլխավոր տեղեկություն
Номер
N 527
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.11.1997-18.07.1998)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.12.03/27
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.11.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.11.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.11.1997
Дата вступления в силу
24.11.1997

040.0527.24.11.97

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
24 նոյեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 1997 թվականի N 527
քաղ. Երևան

 

ՇԵՆՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշմանդամների մասնագիտական ուսուցման, մարզական և հանգստի կենտրոն ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության «Հրազդան» մարզահամալիր» պետական ձեռնարկության երկհարկանի անավարտ շենքն անհատույց օգտագործման հանձնել հաշմանդամների «Փյունիկ» միությանը:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում հաշմանդամների «Փյունիկ» միության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր.

բ) երկամսյա ժամկետում Երևանի քաղաքապետարանի հետ ճշտել նշված շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմաններն ու տալ համապատասխան ձևակերպում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան