Գլխավոր տեղեկություն
Номер
N 12
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Ինկորպորացիա (-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.10.15/23(375)
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
05.10.2010
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
05.10.2010

Համաձայնեցված է

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 



_______________ Տ. Դավթյան

 

 1 հոկտեմբերի 2010 թ.

 N 648-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀ

 

_____________Գ. Խաչատրյան


 5 հոկտեմբերի 2010 թ.

 N 12

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՉ ՃԻՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՈՒԳԱՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Առևտրային կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 25-ը իր հաշվառման հարկային մարմին ներկայացրել է հայտարարագիր` 2007 թվականի պարզեցված հարկ վճարող համարվելու համար: Նշվածը կատարվել է այն դեպքում, երբ 2006 թվականի իրացման շրջանառությունը (այդ թվում` հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով) գերազանցել է 50,0 մլն դրամը: Այնուհետև` 2007 թվականի 1-ին եռամսյակում առևտրային կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ներկայացվել է դիմում պարզեցված հարկով գործունեության դադարեցման մասին և փոխարենը ներկայացվել են ԱԱՀ-ի հաշվարկներ հունվար-փետրվար ամիսների համար: Համաձայն դիմումի` 2007 թվականի մարտից առևտրային կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) զբաղվում է միայն հաստատագրված վճարով հարկվող գործունեությամբ:

«Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 հունիսի 2000 թվական, ՀՕ-61, այսուհետ` Օրենք) համաձայն (2007 թվականի գործող խմբագրությամբ)`

1) պարզեցված հարկ վճարողներ կարող են համարվել անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 50,0 մլն դրամը (հոդված 4, կետ 2).

2) Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմաններին բավարարող պարզեցված հարկ վճարողներն այդպիսիք համարվելու համար իրենց հաշվառման հարկային մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով հայտարարագիր` այդ դեպքում հարկ վճարողը համարվում է պարզեցված հարկ վճարող ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ այն տեսակների, որոնք հարկվում են հաստատագրված վճարներով (հոդված 5, կետ 1).

3) պարզեցված հարկ վճարողները Օրենքի 5 հոդվածի 1-ին կետով նախատեսվող հայտարարագրի մեջ Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվող սահմանաչափի վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` սահմանաչափը գերազանցող մասի 20%-ի չափով (հոդված 16, կետ 3, ենթակետ «ա»), ընդ որում` նշված խախտումը թույլ տված հարկ վճարողները պարզեցված հարկ վճարող համարվելու համար oրենքով սահմանված այլ պահանջները բավարարելու դեպքում շարունակում են մնալ պարզեցված հարկ վճարող` մինչև տվյալ տարվա վերջը (հոդված 16, կետ 3.1).

4) պարզեցված հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին, եթե նա գրավոր դիմում է ներկայացրել իր հաշվառման վայրի հարկային մարմին` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգի անցնելու վերաբերյալ (հոդված 6, կետ 1, ենթակետ «ա»)` այս դեպքում պարզեցված հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին նշված ենթակետերով սահմանված փաստը տեղի ունենալու եռամսյակին հաջորդող ամսվա 1-ից (հոդված 6, կետ 2):

Ստեղծված իրավիճակում Օրենքի նշված դրույթների կիրառման և «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1-րդ հոդվածով սահմանված նորմի («հարկային oրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող 3 տարին լրացնելուց հետո») համադրման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Տվյալ դեպքում` հարկման կարգերի փոփոխությունը (պարզեցված հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին), Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, տեղի է ունենում 2007 թվականի ապրիլի 1-ից և Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված տուգանքը կիրառելի է, եթե խախտումը հայտնաբերվել (արձանագրվել) է մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը: