Գլխավոր տեղեկություն
Номер
N 11
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.01.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.01.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.01.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.01.1996
Дата вступления в силу
15.01.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
15 հունվարի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 1996 թվականի N 11

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 165 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայողների որակավորման ստուգման կարգի մասին» N 165 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները`

ա) կարգի 2-րդ կետի «բ» ենթակետը «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության վարչապետի» բառերով.

բ) կարգի 5-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի» և 13-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչը» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի» և «Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան