Գլխավոր տեղեկություն
Номер
N 285
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.08.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.08.11/18
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.07.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.07.1997
Дата вступления в силу
21.08.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
21 հուլիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հուլիսի 1997 թ. N 285
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 213 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ շրջանառությունների նկատմամբ հարկային հսկողությունն ուժեղացնելու նպատակով և ելնելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15, 22 և 28 հոդվածների պահանջներից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և անհատ ձեռներեցների մոտ Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների կողմից ստուգումների և ուսումնասիրությունների իրականացման կարգի հաստատման մասին» N 213 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված հաշվառման և (կամ) գրանցումների ձևերի կիրառում»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան