Գլխավոր տեղեկություն
Номер
N 517
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (31.10.1999-31.10.1999)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.09.03/24(90)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.08.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.08.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.08.1999
Дата вступления в силу
31.10.1999

040.0517.24.08.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
24 օգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 1999 թվականի N 517
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 182 ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 526 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների մասին» N 286 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններ:

Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների ցանկը և դրանց հաստիքային միավորները (կցվում է)».

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 6-ի N 286 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 182 և 1998 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 6-ի N 286 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 526 որոշումների 1-ին կետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 31-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թվականի
սեպտեմբերի 6-ի N 286 որոշմամբ

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների եվ դրանց հաստիքային միավորների

 

NN ը/կ Տարածքային բաժնի անվանումը, նստավայրը Տարածքային բաժնի հաստիքային միավորները Սպասարկման տարածքը
1 2 3 4
  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ    
I. Աջափնյակ և Դավթաշեն ընդամենը` 4 հաստիքային միավոր, որից 1 վարիչ և 3 մասնագետ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն թաղային համայնքներ
II. Ավան և Նոր Նորք ընդամենը` 4 հաստիքային միավոր, որից 1 վարիչ և 3 մասնագետ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք թաղային համայնքներ
III. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդամենը` 4 հաստիքային միավոր, որից՝ 1 վարիչ և 3 մասնագետ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքներ
IV. Էրեբունի և Նուբարաշեն ընդամենը` 4 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 3 մասնագետ Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն թաղային համայնքներ
V. Կենտրոն և Նորք-Մարաշ ընդամենը` 4 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 3 մասնագետ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ թաղային համայնքներ
VI. Մալաթիա-Սեբաստիա ընդամենը` 4 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 3 մասնագետ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնք
VII Շենգավիթ ընդամենը` 4 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 3 մասնագետ Երևան քաղաքի Շենգավիթ թաղային համայնք
VIII. Երևանի ամուսնության պալատ ընդամենը 2 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 1 մասնագետ քաղ. Երևան
IX. Երևանի հատուկ սպասարկում ընդամենը 3 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ քաղ. Երևան
X. ԱՐԱԳԱԾՈՏՆ ընդամենը 7 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ
1. Ապարան 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Ապարան և Ապարանի ու Արագածի նախկին վարչական շրջանների տարածքներ
2. Թալին 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ Թալինի նախկին վարչական շրջանի տարածք
XI. ԱՐԱՐԱՏ ընդամենը 9 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ Արարատի մարզ, քաղ. Արտաշատ և Արտաշատի նախկին վարչական շրջանի տարածք
1. Արարատ 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Արարատ
2. Մասիս 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ Մասիսի նախկին վարչական շրջանի տարածք
3. Վեդի 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ Արարատի նախկին վարչական շրջանի տարածք
XII. ԱՐՄԱՎԻՐ ընդամենը 6 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Արմավիրի և Բաղրամյանի նախկին վարչական շրջանների տարածքներ
1. Վաղարշապատ 1 վարիչի տեղակալ և 2 մասնագետ քաղ. Վաղարշապատ և Էջմիածնի նախկին վարչական շրջանի տարածք
XIII. ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ընդամենը 11 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ և Կամոյի նախկին վարչական շրջանի տարածք
1. Ճամբարակ 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածք
2. Մարտունի 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ Մարտունու նախկին վարչական շրջանի տարածք
3. Սևան 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Սևան և Սևանի նախկին վարչական շրջանի տարածք
4. Վարդենիս 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածք
XIV. ԼՈՌԻ ընդամենը` 12 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 3 մասնագետ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր և Գուգարքի նախկին վարչական շրջանի տարածք
1. Թումանյան 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Ալավերդի և Թումանյանի նախկին վարչական շրջանի տարածք
2. Ստեփանավան 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Ստեփանավան և Ստեփանավանի նախկին վարչական շրջանի տարածք
3. Սպիտակ 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Սպիտակ և Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածք
4. Տաշիր 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածք
XV. ԿՈՏԱՅՔ ընդամենը` 9 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան և Կոտայքի նախկին վարչական շրջանի տարածք
1. Եղվարդ 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ Նաիրիի նախկին վարչական շրջանի տարածք
2. Հրազդան   1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Հրազդան և Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածք
3. Չարենցավան 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Չարենցավան
XVI. ՇԻՐԱԿ ընդամենը` 11 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 3 մասնագետ Շիրակի մարզ. քաղ. Գյումրի I, Ախուրյանի նախկին վարչական շրջանի տարածք
1. Ամասիա վարիչի տեղակալ 0,5 դրույք, և մասնագետ` 0,5 դրույք Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածք
2. Աշոցք 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածք
3. Արթիկ 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Արթիկ և Արթիկի նախկին վարչական շրջանի տարածք
4. Մարալիկ 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ Անիի նախկին վարչական շրջանի տարածք
XVII. ՍՅՈՒՆԻՔ ընդամենը 10 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ Սյունիքի մարզ, քաղ. Կապան և Կապանի նախկին վարչական շրջանի տարածք
1. Գորիս 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Գորիս և Գորիսի նախկին վարչական շրջանի տարածք
2. Մեղրի 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Մեղրի և Մեղրու նախկին վարչական շրջանի տարածք
3. Սիսիան 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածք
4. Քաջարան ընդամենը` 1 հաստիքային միավոր, որից` վարիչի տեղակալ 0,5 դրույք, և մասնագետ 0,5 դրույք քաղ. Քաջարան  
XVIII. ՎԱՅՈՑ ՁՈՐ ընդամենը` 5 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ Վայոց ձորի մարզ, քաղ. Եղեգնաձոր և Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածք
1. Ջերմուկ վարիչի տեղակալ` 0,5 դրույք, և մասնագետ` 0,5 դրույք քաղ. Ջերմուկ
2. Վայք վարիչի տեղակալ 0,5 դրույք, և մասնագետ 0,5 դրույք Վայքի նախկին վարչական շրջանի տարածք
XIX. ՏԱՎՈՒՇ ընդամենը` 9 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 2 մասնագետ Տավուշի մարզ, քաղ. Իջևան և Իջևանի նախկին վարչական շրջանի տարածք
1. Դիլիջան 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Դիլիջան
2. Նոյեմբերյան 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի տարածք
3. Բերդ 1 վարիչի տեղակալ և 1 մասնագետ քաղ. Բերդ և Տավուշի նախկին վարչական շրջանի տարածք
XX. Գաղտնի