Գլխավոր տեղեկություն
Номер
N 501
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.09.1998-03.10.2002)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.09.03/19(52)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.08.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.08.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.08.1998
Дата вступления в силу
13.09.1998

041.0448.27.07.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13 օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 1998 թվականի N 501

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի մշտական պահպանությունն իրականացնող պետական արխիվների համակարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 536 որոշման 2-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998
ԹՎԱԿԱՆԻ
օգոստոսի 13-Ի N 501 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Հ Ա Մ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական պետական արխիվներ

 

Հայաստանի Հանրապետության պատմության կենտրոնական պետական արխիվ

 

Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության կենտրոնական պետական արխիվ

 

Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կազմակերպությունների փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ

 

Հայաստանի Հանրապետության արվեստի, գրականության և մամուլի փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ

 

Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ

 

Հայաստանի Հանրապետության կինո-, ֆոտո-, ֆոնոփաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ

 

2. Հայաստանի Հանրապետության մարզերի պետական արխիվներ եվ դրանց կառուցվածքը

 

Երևան քաղաքի պետական արխիվ

Արագածոտնի մարզի պետական արխիվ

 

մասնաճյուղերը`

 

ա) Աշտարակի արխիվբ) Ապարանի արխիվգ) Ծաղկահովտի արխիվդ) Թալինի արխիվ

 

Արարատի մարզի պետական արխիվ

 

մասնաճյուղերը`

 

ա) Արարատի արխիվ

բ) Արտաշատի արխիվգ) Մասիսի արխիվ

 

Արմավիրի մարզի պետական արխիվ

 

մասնաճյուղերը`

 

ա) Արմավիրի արխիվբ) Բաղրամյանի արխիվգ) Վաղարշապատի արխիվ

 

Գեղարքունիքի մարզի պետական արխիվ

 

մասնաճյուղերը`

 

ա) Գավառի արխիվբ) Ճամբարակի արխիվգ) Մարտունու արխիվդ) Սևանի արխիվե) Վարդենիսի արխիվ

 

Լոռու մարզի պետական արխիվ

 

մասնաճյուղերը`

 

ա) Վանաձորի արխիվբ) Գուգարքի արխիվգ) Ալավերդու արխիվդ) Սպիտակի արխիվե) Ստեփանավանի արխիվզ) Տաշիրի արխիվ

 

Կոտայքի մարզի պետական արխիվ

 

մասնաճյուղերը`

 

ա) Աբովյանի արխիվբ) Հրազդանի արխիվգ) Եղվարդի արխիվդ) Չարենցավանի արխիվ

 

Շիրակի մարզի պետական արխիվ

 

մասնաճյուղերը`

 

ա) Գյումրիի արխիվբ) Ախուրյանի արխիվգ) Ամասիայի արխիվդ) Մարալիկի արխիվե) Աշոցքի արխիվզ) Արթիկի արխիվ

 

Սյունիքի մարզի պետական արխիվ

 

մասնաճյուղերը`

 

ա) Գորիսի արխիվբ) Կապանի արխիվգ) Մեղրու արխիվդ) Սիսիանի արխիվ

 

Վայոց ձորի մարզի պետական արխիվ

 

մասնաճյուղերը`

 

ա) Եղեգնաձորի արխիվբ) Վայքի արխիվ

 

Տավուշի մարզի պետական արխիվ

 

մասնաճյուղերը`

 

ա) Իջևանի արխիվբ) Նոյեմբերյանի արխիվգ) Բերդի արխիվդ) Դիլիջանի արխիվ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.08.2002, N 1406-Ն 03.10.2002, N 501
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան