Գլխավոր տեղեկություն
Номер
N 6
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (10.09.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.10.01/27(345)
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
10.09.2009
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
10.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 



_______________ Տ. Դավթյան

 

 

N 843-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀ

 

_____________Գ. Խաչատրյան

 

10 սեպտեմբերի 2009 թ. N 6

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Շահագործման ժամկետ ունեցող և արտադրական կամ այլ առևտրային նպատակներով փաստացի օգտագործված գույքի (մաշվածքի ենթակա հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) օտարման դեպքերում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի դրույթները կիրառելիս հաշվի են առնվում գույքը գործունեության մեջ օգտագործված լինելու հանգամանքը և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետներին համապատասխան հաշվարկված մաշվածքի մեծությունը:

Նշված մոտեցմանը համապատասխան`

1) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերում օրենքի համաձայն հաշվանցման ոչ ենթակա գումարը (հաշվանցվող գումարներից նվազեցման ենթակա գումարը) պետք է որոշվի հետևյալ բանաձևով.

 

ՀԳՆԵԳ= ՆՀԳx (ԱՆԺ - ԳՓՇԺ) / ԱՆԺ,

 

որտեղ`

ՀԳՆԵԳ-ն` հաշվանցվող գումարներից նվազեցման ենթակա գումարն է,

ՆՀԳ-ն` նախկինում հաշվանցված ԱԱՀ-ի գումարն է,

ԱՆԺ-ն` օրենքով սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետն է,

ԳՓՇԺ-ն` գույքի փաստացի շահագործման ժամկետն է:

Եթե տվյալ դեպքում գույքի փաստացի շահագործման ժամկետը գերազանցում է տվյալ տեսակի գույքի համար օրենքով սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետը, ապա հաշվանցվող գումարների նվազեցում չի կատարվում:

Վերը նշված բանաձևով հաշվարկվում է հաշվանցվող գումարներից նվազեցման ենթակա գումարը, մասնավորապես` նախկինում «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված, գործունեության իրականացման ընթացքում որոշակի ժամանակ օգտագործելուց հետո «վերաարտահանում» մաքսային ռեժիմով ապրանքների արտահանման դեպքերում: Նշված դեպքերում, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն գործարքը ԱԱՀ-ով չի հարկվում (հարկման օբյեկտ չի համարվում) և օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան այդ գործարքների գծով մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում՝ մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման (պակասեցման),

2) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքերում օրենքի համաձայն հաշվանցման ոչ ենթակա գումարը (հաշվանցվող գումարներից նվազեցման ենթակա գումարը) պետք է որոշվի հետևյալ բանաձևով.

 

ՀԳՆԵԳ= ՆՀԳx (ԱՆԺ - ԳՓՇԺ) / ԱՆԺ- ԳՕՀԱԱՀ

 

որտեղ`

ՀԳՆԵԳ-ն` հաշվանցվող գումարներից նվազեցման ենթակա գումարն է,

ՆՀԳ-ն` նախկինում հաշվանցված ԱԱՀ-ի գումարն է,

ԱՆԺ-ն` օրենքով սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետն է,

ԳՓՇԺ-ն` գույքի փաստացի շահագործման ժամկետն է,

ԳՕՀԱԱՀ-ն` գույքի օտարման գործարքի համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարն է:

Եթե տվյալ դեպքում գույքի փաստացի շահագործման ժամկետը գերազանցում է տվյալ տեսակի գույքի համար օրենքով սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետը, կամ եթե սույն բանաձևով հաշվարկվող գումարը բացասական մեծություն է, ապա հաշվանցվող գումարների նվազեցում չի կատարվում:

2. Շահագործման ժամկետ ունեցող և արտադրական կամ այլ առևտրային նպատակներով ձեռք բերված գույքը մինչև տվյալ տեսակի գույքի համար օրենքով սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետը դուրս գրվելու դեպքերում նախկինում հաշվանցված գումարը ճշգրտվում է հիմք ընդունելով գույքի փաստացի շահագործման ժամկետը: Այս դեպքում վերաձևակերպվող` հաշվանցվող գումարներից նվազեցման ենթակա գումարը որոշվում է սույն պարզաբանման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված բանաձևին համապատասխան:

3. Եթե սույն պարզաբանման 2-րդ կետում նշված կարգով հաշվանցվող գումարներից ԱԱՀ-ի գումարների նվազեցում կատարելուց հետո դուրս գրված գույքը, որպես նույն նպատակային նշանակություն ունեցող գույք, օտարվում է, ապա հաշվանցվող գումարները ավելացվում են սույն պարզաբանման 2-րդ կետին համապատասխան հաշվարկված` հաշվանցվող գումարներից նվազեցման ենթակա գումարի և գույքի օտարման ժամանակ հաշվարկվող` հաշվանցվող գումարներից, օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, նվազեցման ենթակա գումարի դրական տարբերության չափով: Ընդ որում` գույքի օտարման ժամանակ հաշվանցվող գումարներից նվազեցման ենթակա գումարը հաշվարկելիս սույն պարզաբանման 2-րդ կետում նշված կարգով կատարված նվազեցումը հաշվի չի առնվում:

 

Օրինակ.

Կազմակերպությունը դուրս է գրել հաստոց, որի ձեռքբերման պահին հաշվանցված գումարը կազմել է 1500.0 հազ. դրամ: Հաստոցը շահագործվել է 3 տարի: Հաստոցի ամորտիզացիոն նվազագույն ժամկետը 5 տարի է: Հաստոցը դուրս է գրվել և դուրսգրման պահին հաշվարկվել է, որ հաշվանցվող գումարից նվազեցման ենթակա գումարը պետք է կազմի 600.0 հազ. դրամ {1500 x ( 5-3) /5}: Հաշվանցվող գումարից նվազեցում կատարելուց (դուրս գրման հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկի «16.2 Բ» տողում արտացոլելուց) հետո, հաջորդ հաշվետու ժամանակաշրջանում, գույքը որպես հաստոց օտարվել է այլ կազմակերպության, որի մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը կազմել է 500,0 հազ. դրամ: Օտարման պահին հաշվարկվող` հաշվանցվող գումարից նվազեցման ենթակա գումարը կազմել է 100,0 հազ. դրամ {[1500 x ( 5-3) /5] -500}: Հաստոցի դուրսգրման պահին և գույքի օտարման պահին հաշվարկված` նվազեցման ենթակա գումարների դրական տարբերությունը կկազմի 500,0 հազ. դրամ (600,0 հազ. դրամ-100,0 հազ. դրամ), որը գույքի օտարման հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպությունը արտացոլում է ԱԱՀ-ի հաշվարկի «16.2 Ա» տողում` որպես հաշվանցվող գումարների ավելացում:

4. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռք բերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների) գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերություն չի հաշվարկվում արտադրության պրոցեսում առաջացած այն թափոնների կամ արտադրության համար ոչ պիտանի այլ նյութերի օտարման այն դեպքերում, որոնց մասով ԱԱՀ-ի գումարները հաշվի են առնվել (առնվելու են) արտադրանքի իրացման գործարքների մասով օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը կիրառելիս:

 

Օրինակ.

Կազմակերպությունը ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում ձեռք է բերել 3 տոննա հումք, որի համար բանկային փոխանցմամբ վճարել է 4.0 միլիոն դրամ ԱԱՀ: Այդ հումքից ստացված ամբողջ պատրաստի արտադրանքը ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում մեկ գործարքով օտարվել է մեկ այլ կազմակերպության: Այդ գործարքի ԱԱՀ-ով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը կազմել է 6.0 միլիոն դրամ: Այդ գործարքի իրականացման համար կատարված բոլոր ձեռքբերումներին (ներառյալ` հումքին) վերաբերվող ԱԱՀ-ի գումարը կազմել է.

տարբերակ 1` 5,6 միլիոն դրամ,

տարբերակ 2` 6,3 միլիոն դրամ:

Կազմակերպության մոտ երկրորդ տարբերակի դեպքում ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի (6,0 միլիոն դրամ) և այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռք բերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների) գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարի (6,3 միլիոն դրամ) միջև առաջանում է բացասական տարբերություն (0,3 միլիոն դրամ): Բացասական տարբերության այդ գումարը կազմակերպությունը հաշվանցվող գումարներից նվազեցնում է 3-րդ եռամսյակի ԱԱՀ-ի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով («Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան)` արտացոլելով այդ գումարը հաշվարկի «16.2Բ» տողում:

Կազմակերպությունը հետագայում օտարում է ձեռքբերված հումքի թափոնները: Այդ գործարքի համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարը կազմել է 0.2 միլիոն դրամ: Վերը նշված երկու տարբերակների դեպքում էլ կազմակերպությունը թափոնների մասով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բացասական տարբերությունը չի հաշվարկում, քանի որ հումքի մասով ԱԱՀ-ի գումարները հաշվի են առնվել արտադրանքի իրացման գործարքների մասով օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը կիրառելիս:

Նույն մոտեցումը կկիրառվեր, եթե թափոնները օտարվեին մինչև պատրաստի արտադրանքի օտարումը: