Գլխավոր տեղեկություն
Номер
N 123
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.03.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.03.15/6(72)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.03.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.03.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.03.1999
Дата вступления в силу
03.03.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
3 մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 1999 թվականի N 123
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 599 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 22-ի «Հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների պետական պահպանության մասին» N 599 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) հանել որոշման 2-րդ կետը:

Այդ կապակցությամբ որոշման 3-8-րդ կետերը համապատասխանաբար համարել 2-7-րդ կետեր.

բ) որոշման 6-րդ կետում «համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած նորմատիվների» բառերը փոխարինել «համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության համատեղ հաստատած նորմատիվների` նախապես համաձայնեցնելով համապատասխան պետական կառավարման մարմնի հետ» բառերով.

գ) որոշմամբ հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).

դ) որոշմամբ հաստատված ցանկի N 7 հավելվածը լրացնել հետևյալ նոր տողով`

«ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչություն»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության վարչական շենքի պահպանության ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության համակարգի համապատասխան կազմակերպությունների գծով այդ նպատակի համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 3-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
սեպտեմբերի 22-ի N 599 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

1999 թվականի հունվարի 1-ից պետական պահպանության ենթակա հատուկ, կարեվորագույն եվ պատմամշակութային նշանակության օբյեկտների

 

NN ը/կ Նախարարության, գերատեսչության անվանումը Պահպանվող օբյեկտի անվանումը և ֆինանսավորման աղբյուրը
ՀՀ պետական բյուջեից սեփական միջոցների հաշվին
ՀՀ ներքին գործերի և ազգային  անվտանգության նախարարության ներքին գործերի ստորաբաժանումների միջոցով ՀՀ ներքին գործերի և  ազգային անվտանգության նախարարության ներքին զորքերի միջոցով ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ներքին գործերի ստորաբաժանումների միջոցով ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության
ներքին զորքերի միջոցով
  1 2 3 4 5
1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն   Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման և պահպանման ՀՆՊՁ

զենք ու զինամթերք արտադրող ձեռնարկություններ

պայթուցիկ և թունավոր նյութերի պահեստներ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի և Ողջու տնտեսություններն իրենց թունելային համակարգով

Նաիրիտ» ԳԱՓԲԸ

 
2. ՀՀ էներգետիկայի նախարարություն    

Հրազդանի ՋԷԿ

Երևանի ՋԷԿ

Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադ

Որոտանի ՀԷԿ-երի կասկադ

գազի ստորգետնյա պահեստարաններ և դրանց սպասարկման կառույցներ 

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ
3. ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն    

Երևանի «Ռադիոցանց» ՊՓԲԸ

«Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՊՓԲԸ-ի Երևանի կենտրոնական օբյեկտ

«Հայփոստ» ՊՓԲԸ-ի կենարոնական օբյեկտ

«Արմենթել» ՀՁ» ՓԲԸ-ի հանրապետական և միջազգային համակցման կենտրոն

«Օրբիտա-2» վերգետնյա արբանյակային կայան

«Արմենթել» ՀՁ» ՓԲԸ-ի Տաշիրի, Դիլիջանի և Գորիսի կապի տեղամասերի կենտրոնական օբյեկտներ

 
4. ՀՀ քաղաքաշինության նախարարություն     կապտաժային կառուցվածքներ, ջրհան կայաններ, մաքրման կայաններ, արտեզյան հորեր, օրվա կարգավորման ջրամբարներ (N 5 հավելված)
 
 
5. ՀՀ տրանսպորտի նախարարություն Քոբեր-Թումանյան կամուրջ

Այրում-Ախթալա հատվածի  թունելը` 2 ստորանցքերով

Վահագնաձոր-Փամբակ հատվածի երկուական կամուրջները և ուղանցույցները

«Երևանի մետրոպոլիտեն» ՊՓԲԸ  
6. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն պատմամշակութային օբյեկտներ (N 1 հավելված)      
7. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն Արփա-Սևան ջրային թունելի 3 տեղամասեր, ջրամբարներ (N 3 հավելված)   պայթուցիկ նյութերի պահեստներ, հացահատիկի Էլեվատորներ, ալրաղաց կոմբինատներ (N 6 հավելված)
 
 
8. Երևանի քաղաքապետարան Դավթաշենի կամուրջ Հրազդանի մեծ կամուրջ Հաղթանակի կամուրջ Մեծ եղեռնի հուշահամալիր   խմելու ջրի և օրվա կարգավորվող ջրամբարներ (N 4 հավելված)  
9. ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն     ձեռնարկություններ (N 8 հավելված) (գաղտնի), ձեռնարկություններ (N 9 հավելված) (գաղտնի)  
10. ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն վարչության համակարգի օբյեկտներ (N 2 հավելված)      
11. ՀՀ կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան) ՀՀ կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան)      
12. ՀՀ Նախագահի նստավայր շենքեր և կառույցներ      
13. ՀՀ Ազգային ժողով ՀՀ Ազգային ժողովի շենք      
14. ՀՀ սահմանադրական դատարան ՀՀ սահմանադրական դատարանի շենք      
15. ՀՀ դատարաններ ՀՀ վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների շենքեր      
16. ՀՀ դատախազություն ՀՀ գլխավոր դատախազության  և ՀՀ դատախազությունների շենքեր      
17. ՀՀ կառավարություն ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների, Երևանի քաղաքապետարանի շենքեր և մասնաշենքեր (N 7 հավելված)      
18. ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության  և գրահրատարակչության վարչություն    

«Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՊՓԲԸ

«Հայաստանի ազգային ռադիո» ՊՓԲԸ

«Ձայնագրությունների Տերյան ստուդիա» ՊՓԲԸ

«Գյումրիի Շիրակ հեռուստառադիո» ՊՓԲԸ

 
19. ՀՀ արտաքին գործերի նախարարություն դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների շենքեր      
20. ՀՀ կենտրոնական բանկ     ՀՀ կենտրոնական բանկի շենք  
21. ՀՀ առողջապահության նախարարություն

դեղատների կենտրոնական բազա

Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի ուժեղացված հսկողության և դատահոգեբուժական փորձաքննության բաժանմունքներ

     
22. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շենք

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

     

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան