Գլխավոր տեղեկություն
Номер
N 28
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.03.1997-18.04.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.03.10/4
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.02.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.02.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.02.1997
Дата вступления в силу
20.03.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.04.2015

040.0028.250297

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
25 ՓԵՏՐՎԱՐԻ 1997 Թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 1997 թ. N 28
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՊԱՌՔՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային ապառքներ չունեցող, ինչպես նաև մինչև 1997 թվականի փետրվարի 1-ը այդ ապառքները մարած կամ դրանք գերազանցող չափի վճարումներ կատարած Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները և անհատ ձեռներեցներին ազատել հարկային օրենսդրության խախտումների համար հաշվարկված և չվճարված տույժերից:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված հարկային ապառքների պայմանագրային մարման կարգը (կցվում է):

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
փետրվարի 25-ի N 28 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՊԱՌՔՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՄԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային ապառքներ ունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից հարկային ապառքների աստիճանական մարման դեպքում «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 և 24 հոդվածներով նախատեսված տույժերից ազատման կարգը և այն խախտելու համար պատասխանատվությունը:

2. Հայաստանի Հանրապետության այն ձեռնարկությունները, որոնք 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեն շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, գույքահարկի և հողի հարկի (հարկային մարմինների կողմից մինչև 1997 թվականի հունվարի 1-ը արձանագրված լինելու դեպքում` նաև եկամտահարկի) ապառքներ և դրանց դիմաց հաշվարկված ու չվճարված տույժեր, կարող են մինչև 1997 թվականի մարտի 25-ը դիմել Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններ` սույն կարգին համապատասխան հարկային ապառքների մարման պայմանագրերի կնքման համար:

Սույն կարգի գործողությունն անհատ ձեռներեցների վրա տարածվում է ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և եկամտահարկի գծով:

3. Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները 10-օրյա ժամկետում ձեռնարկության (անհատ ձեռներեցի) դիմումի հիման վրա վերջինիս հետ կնքում է պայմանագիր (համաձայն սույն կարգի հավելվածի), որով ձեռնարկությունը (անհատ ձեռներեցը) պարտավորվում է ապահովել, որ 1997 թվականի ապրիլի 1-ի, հուլիսի 1-ի, հոկտեմբերի 1-ի և 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած հարկային ապառքները չգերազանցեն 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած հարկային ապառքների` համապատասխանաբար 85, 55, 25 և 0 տոկոսը:

4. Սույն կարգին համապատասխան պայմանագրեր կնքած ձեռնարկությունները (անհատ ձեռներեցները) ազատվում են հարկերի վճարման ուշացման համար հաշվարկված տույժերից` մարված հարկային ապառքների գումարին համամասնորեն:

5. Պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքում հարկային մարմինն օրենքով սահմանված կարգով դատարան է ներկայացնում հայց ձեռնարկությունը (անհատ ձեռներեցին) սնանկ ճանաչելու կամ գույքը բռնագանձելու վերաբերյալ, իսկ պետական կամ պետական մասնակցությամբ ձեռնարկության տնօրենը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. 1997 թվականի երկրորդ կիսամյակում պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքում 1997 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարված հարկային ապառքների գումարին համամասնորեն ազատված տույժերի գումարների վերահաշվարկ չի կատարվում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՊԱՌՔՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

____________________________________________________
(անվանումը)

տարածքային հարկային տեսչության

_____________________________________________________
(անվանումը) (անունը, հայրանունը, ազգանունը)

ձեռնարկության (անհատ ձեռներեցի) միջև:
 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից ապառքների մարման պայմանագրային կարգի սահմանման մասին» N 28 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված հարկային ապառքների պայմանագրային
մարման կարգի, _____________________
                                               (անվանումը)

տարածքային հարկային տեսչությունը, ի դեմս
տեսչության պետ ___________________________________________-ի, մի կողմից, և

            (անունը, հայրանունը, ազգանունը)

____________________________________________________
(անվանումը)

ձեռնարկության տնօրեն (անհատ ձեռներեց)

____________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

-ի, մյուս կողմից, կնքեցին սույն
 
պայմանագիրը հետևյալի մասին`

1. Ձեռնարկությունը (անհատ ձեռներեցը) պարտավորվում է ապահովել, որ 1997 թվականի ապրիլի 1-ի, հուլիսի 1-ի, հոկտեմբերի 1-ի և 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած հարկային ապառքները չգերազանցեն 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած ապառքների` համապատասխանաբար 85, 55, 25 և 0 տոկոսը:

2. Ձեռնարկությունը (անհատ ձեռներեցը) սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու դեպքում ազատվում է հարկերի վճարման ուշացման համար հաշվարկված տույժերից` մարված հարկային ապառքի գումարին համամասնորեն, որի վերաբերյալ հարկային տեսչության մարմինը ձեռնարկության (անհատ ձեռներեցի) անձնական հաշվի համապատասխան քարտերում կատարում է գրառումներ:

3. Պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքում հարկային մարմինն օրենքով սահմանված կարգով դատարան է ներկայացնում հայց ձեռնարկությունը (անհատ ձեռներեցին) սնանկ ճանաչելու կամ գույքը բռնագանձելու վերաբերյալ, իսկ պետական կամ պետական մասնակցությամբ ձեռնարկության տնօրենը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. 1997 թվականի երկրորդ կիսամյակում պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքում 1997 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարված հարկային ապառքների գումարին համամասնորեն ազատված տույժերի գումարների վերահաշվարկ չի կատարվում:

5. Սույն պայմանագիրը կնքված է 2 օրինակից:

 

________________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
         (անվանումը)


ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
_________________
   (ստորագրությունը)



Կ.Տ.


 ___ ___________ 1997 թ.

____________________________________
        (անվանումը) (անունը, հայրանունը, ազգանունը)


ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ (ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑ)
_________________
     (ստորագրությունը)



Կ.Տ.