Գլխավոր տեղեկություն
Номер
N 21
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.03.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.02.20/2
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.02.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.02.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.02.1997
Дата вступления в силу
02.03.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
6 փետրվարի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 1997 թվականի N 21
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 374 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 15-ի «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքից օգտվելու կարգի մասին» N 374 որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5. Առանձին օտարերկրյա ձեռնարկությունների համար այդ ձեռնարկությունների և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմինների միջև օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նպատակով կնքվող պայմանագրերով կարող են սահմանվել ընդերքից օգտվելու այլ պայմաններ, քան սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված պայմանները: Դրանք կարող են կիրառվել միայն օտարերկրյա ձեռնարկությունների հետ կնքված պայմանագրերին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանություն տալուց հետո»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան