Գլխավոր տեղեկություն
Номер
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (03.08.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.08.15/20(229)
Принят
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Дата принятия
03.08.2006
Подписан
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Дата подписания
03.08.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

3 օգոստոսի 2006 թ.

 N 1

 

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» թիվ 1190-Ն որոշման 7-րդ կետով սահմանված է, որ մինչև այդ որոշումն ուժի մեջ մտնելն ընդունված ՀՀ կառավարության որոշումների համաձայն լուծարվող իրավաբանական անձանց լուծարումն իրականացվում է այդ որոշման 1-ին կետով հաստատված կարգով։ Նույն որոշման 3-րդ կետով սահմանվել է, որ իրավաբանական անձանց լուծարումը ՀՀ կառավարության որոշմամբ իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից ստեղծված հանձնաժողովը, եթե ՀՀ կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ։

ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարման մասին» թիվ 348-Ն որոշմամբ հաստատվել է լուծարման ենթակա կազմակերպությունների ցանկը, որում  ընդգրկված որոշ կազմակերպություններ արդեն իսկ ՀՀ կառավարության որոշումներով կամ համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հրամաններով գտնվում են լուծարման գործընթացում:

Ստեղծված իրավիճակում տարաբնույթ է ընկալվում նախկինում ՀՀ կառավարության որոշումներով կամ համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հրամաններով լուծարման ներկայացված իրավաբանական անձանց լուծարման գործընթացի որոշ դրույթներ:

Նկատի ունենալով վերոշարադրյալը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.

մինչև ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1190-Ն որոշումն ուժի մեջ մտնելը ՀՀ կառավարության որոշումներով կամ համապատասխան գերատեսչությունների ղեկավարների կողմից ընդունված իրավական ակտերով լուծարման ներկայացված իրավաբանական անձանց լուծարումը  պետք է իրականացվի ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» թիվ 1190-Ն որոշմամբ սահմանված կարգով: Տվյալ դեպքում իրավաբանական անձանց լուծարման վերաբերյալ ՀՀ կառավարության նոր որոշման անհրաժեշտություն չի առաջանում և իրավաբանական անձանց լուծարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից, եթե ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1190-Ն որոշման հիման վրա ընդունված իրավաբանական անձանց լուծարման մասին ՀՀ կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

 

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական
գույքի կառավարման վարչության պետ
Կ. Կիրակոսյան