Գլխավոր տեղեկություն
Номер
N 441
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.06.1999-04.11.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1999.07.16/19(85)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.06.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.06.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.06.1999
Дата вступления в силу
26.06.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.11.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

26 հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 1999 թվականի N 441
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 218 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 218 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում կապի բնագավառում գործունեություն ծավալելու վերաբերյալ N 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13-րդ կետով.

 «13. Հատուկ պայմաններ

1. «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հեռախոսային խոսակցությունների գաղտնիության ապահովումը լիցենզավորողի պատասխանատվությունն է, որի համար պետք է ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները:

2. Չնայած վերոհիշյալին, լիցենզավորվողը պետք է թույլատրի հեռահաղորդակցությունների լսումները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի և հեռահաղորդակցությունների լսումների հետ կապված այլ օրենսդրական ակտերի համաձայն: Նշված հեռահաղորդակցության լսումները կիրականացվեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների կողմից այն սարքավորումներով և միջոցներով, որոնք կտրամադրի լիցենզավորվողը և որոնց վերաբերյալ կողմերը ժամանակ առ ժամանակ գրավոր համաձայնություն ձեռք կբերեն: Նշված սարքավորումները և միջոցները սեփականության իրավունքով կպատկանեն լիցենզավորվողին, կվերահսկվեն նրա կողմից, և դրանց օգտագործումը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների համար կլինի անվճար:

3. Լիցենզավորվողի կողմից վերոհիշյալ սարքավորումների տրամադրման հետ կապված ծախսերը կհամարվեն բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի 6.6-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված` լիցենզավորվողի ներդրումային ծրագրի անբաժանելի մասը:

4. Սույն լիցենզիայի հատուկ պայմաններն ուժի մեջ կմտնեն միայն լիցենզավորվողի և Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության միջև գործող հաճախականությունների պայմանագրի պայմանների ու ժամկետների վերաբերյալ համատեղ համաձայնության գալուց հետո»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 26-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան