Գլխավոր տեղեկություն
Номер
N 113
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.05.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.05.20/11
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.05.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.05.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.05.1997
Дата вступления в силу
30.05.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
1 ՄԱՅԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մայիսի 1997 թվականի N 113
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 635 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 20-ի «Պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունները սեփականության իրավունքով քաղաքացիներին հատկացնելու կարգի հաստատման մասին» N 635 որոշմամբ հաստատված կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) 2-րդ կետում`

առաջին և երկրորդ պարբերություններում «պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործկոմ» բառերը փոխարինել «համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին» բառերով, իսկ երկրորդ պարբերությունը «միջնորդությունները»-բառից հետո լրացնել «անվանական կարգով» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ պարբերություն`

«Կոլեկտիվի ընդհանուր ժողովի և վերադաս կառավարման մարմնի կողմից համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարություն միջնորդություն ներկայացնելու ժամկետը չպետք է գերազանցի 6 ամիսը».

բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունների սեփականաշնորհման մասին միջնորդություններն իրենց եզրակացությունների և այդ բնակելի տարածքների հատկացման հիմնավորումների հետ 20-օրյա ժամկետում ներկայացնում են համապատասխան մարզպետներին (Երևանում` Երևանի քաղաքապետին), որոնք դրանց ստացման օրվանից 20-օրյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարություն».

գ) 4-րդ կետում «պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներն» բառերը փոխարինել «համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները, մարզպետները և Երևանի քաղաքապետն» բառերով:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան