«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱն
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 1998 թվականի N 373
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության` գործող օրենսդրությամբ սահմանված խնդիրների և գործառույթների առանձնահատկությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմնի կարգավիճակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչություն ստեղծելու և անշարժ գույքի պետական միասնական կադաստրը վարելու մասին» N 234 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետից հանել «այն հանձնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ենթակայությանը» բառերը:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ` նախարարության և վարչության կանոնադրություններում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 17-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|