Գլխավոր տեղեկություն
Номер
N 108
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.04.1997-24.09.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.05.08/10
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.04.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.04.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.04.1997
Дата вступления в силу
30.04.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.09.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
30 ԱՊՐԻԼԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 1997 թվականի N 108
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում թմրադեղերի, հոգեմետ դեղերի և բժշկական նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ միջոցների պատրաստման, ձեռքբերման և բացթողման հարաբերությունների կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) N 1 ցանկի 3-րդ կետում «պատրաստում» բառը փոխարինել «արտադրություն» բառով.

բ) N 2 ցանկի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն» տողը «դեղամիջոցների» բառից հետո լրացնել «և թմրադեղերի, հոգեմետ դեղերի ու բժշկական նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ միջոցների» բառերով, իսկ «վաճառք» բառը փոխարինել «առուծախ» բառով:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել`

ա) թմրադեղերի, հոգեմետ դեղերի ու բժշկական նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ միջոցների ցանկը.

բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ թմրադեղերի, հոգեմետ դեղերի ու բժշկական նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ միջոցների պատրաստման, ձեռքբերման և բացթողման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի ապրիլի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան