Գլխավոր տեղեկություն
Номер
N 284
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.05.1993-по сей день)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.05.1993
Подписан
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ
Дата подписания
31.05.1993
Дата вступления в силу
31.05.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մայիսի 1993 թվականի N 284

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի N 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 23-ի «Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման միջոցառումների մասին» N 63 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառության ակտիվացման և դրամաշրջանառության կայունացման մասին» N 2 որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Թույլատրել բոլոր ձեռնարկություններին, որոնք արտադրում և իրացնում են արտադրատեխնիկական նշանակության արտադրանք, անկախ գերատեսչական ենթակայությունից և սեփականության ձևից, սեփական արտադրանքի այն մասը, որը գերազանցում է պետական պատվերով (պետական կարիքների ապահովման համար) նախատեսված ծավալները, իրացնել սահմանված կարգով հանրապետությունում իրավաբանական անձանց անկանխիկ հաշվարկներով, ֆիզիկական անձանց` կանխիկ դրամով, իսկ հանրապետությունից դուրս գտնվող իրավաբանական և ֆիզիկական անձանց` ինչպես կանխիկ դրամով, այնպես էլ անկանխիկ հաշվարկներով»:

 

Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ

Վ. ՉԻՏԵՉյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ