Գլխավոր տեղեկություն
Номер
N 59
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.05.1997-27.07.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.04.21/8
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.04.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.04.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.04.1997
Дата вступления в силу
01.05.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.07.2002

040.0059.010497

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
1 ապրիլի 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 1997 թվականի N 59
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 36 ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 188 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման մասին» N 36 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 11-րդ կետում «1997» թիվը փոխարինել «1998» թվով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 188 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Ժամկետային զինվորական ծառայության զորակոչված բժշկական և դեղագործական աշխատողները ծառայությունն անցկացնելու ժամկետում համարվում են լիցենզավորված ըստ իրենց բժշկական և դեղագործական մասնագիտության` որպես զինծառայող մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.06.2002, N 867 27.07.2002, N 59
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան