Գլխավոր տեղեկություն
Номер
N 176
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.1996-13.09.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԿՈ 1996/6, հունիս 1996
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.06.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.06.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.1996
Дата вступления в силу
01.07.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.09.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-պետրոսյան
20 ՀՈՒՆԻՍԻ 1996 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 1996 թվականի N 176

քաղ. Երևան

 

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎԱԾՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» և «Երեխաների համար տրվող նպաստների միասնական համակարգ սահմանելու մասին» հրամանագրերի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 52 որոշման 6-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հուլիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 176 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ, ԳԻՏԱԿԱՆ և ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎԱԾՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ

 

1. Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձինք, այդ թվում` անհատ ձեռներեցները, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված անձինք ենթակա են սոցիալական ապահովագրության և պարտավոր են կատարել սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումներ (այսուհետև` վճարումներ):

2. Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձինք, ըստ իրենց գործունեության վայրի, պարտադիր կարգով գրանցվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի (այսուհետև` հիմնադրամ) տարածքային մարմիններում, որպես հիմնադրամի ապահովադիրներ, ներկայացնելով իրենց մասին համապատասխան տեղեկություններ` համաձայն սույն կարգի N 1 հավելվածի:

3. Հիմնադրամի տարածքային մարմինները յուրաքանչյուր ապահովադրի տալիս են գրանցման տարբերանիշ, հանձնելով ծանուցագրեր վճարումների չափի և կատարման ժամկետների վերաբերյալ` համաձայն սույն կարգի NN 2 և 3 հավելվածների:

4. Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձինք վճարումները կատարում են իրենց տարեկան եկամտից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տոկոսաչափերով և կարգով: Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձինք պարտավոր են հիմնադրամի տարածքային մարմնին ներկայացնել իրենց եկամտի չափի մասին սահմանված ձևի հայտարարագիր:

5. Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձինք, այդ թվում` անհատ ձեռներեցները, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածները վճարումները կատարում են տարեկան մեկ անգամ, եկամտի չափի մասին հայտարարագիր ներկայացնելիս, իսկ գյուղացիական տնտեսությամբ զբաղված անձինք վճարումները կատարում են գյուղացիական տնտեսությունների` ընտանիքի (ծխի) գլխավորի կողմից, իր ցանկությամբ յուրաքանչյուր ամիսը, եռամսյակը, կիսամյակը մեկ` մինչև հաշվետու ամսին, եռամսյակին, կիսամյակին հաջորդող առաջին ամսվա 15-ը կամ տարվա համար` միանվագ, մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 30-ը:

Վճարումները մուծվում են բանկերում կամ դրանց բաժանմունքներում` հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնի հաշվին կամ հիմնադրամի ներկայացուցչին, դրա համար ստանալով համապատասխան անդորրագիր` համաձայն սույն կարգի N 4 հավելվածի:

6. Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձինք, որոնք գործունեության իրականացման համար ունեն մշտական գտնվելու վայր և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության մարմիններում սահմանված կարգով գրանցված չեն, հիմնադրամի տարածքային մարմինների կողմից հայտնաբերման դեպքում գրանցվում են հիմնադրամում որպես ապահովադիրներ և վճարումները կատարում են սույն կարգին համապատասխան:

7. Գյուղացիական տնտեսությամբ զբաղված անձինք վճարումները կատարում են սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողատարածքների տվյալ տարվա համար հաշվարկված կադաստրային զուտ եկամտի նկատմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տոկոսաչափով:

8. Սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողատարածքի օտարման դեպքում գյուղացիական տնտեսությամբ զբաղված անձանց կողմից վճարումների կատարումը դադարեցվում է հիմնադրամի տարածքային մարմնին այդ մասին դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

9. Այն անձանց, որոնք դադարեցնում են վճարումների կատարումը կամ փոխում բնակության վայրը, հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնի կողմից տրվում է վճարումների կատարման վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կարգի N 5 հավելվածի:

10. Վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ապահովադիրներից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տոկոսաչափով գանձվում է տույժ:

11. Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձինք հիմնադրամի տարածքային մարմիններում հաշվառման կանգնելուց խուսափելու և վճարումները ժամանակին չկատարելու դեպքում կրում են վարչական պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Վճարումների ժամանակին և ամբողջական կատարման վերահսկողությունն իրականացնում է հիմնադրամը:

 

Հավելված N 1
Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների կարգի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ և ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

 

_____________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, հեռախոսահամարը)

 

Անձնագրի սերիան___________ համարը_________

Տրված է_____________________________________

(երբ և ում կողմից)

____________________________________________________________________________

 

Արտոնագրի կամ գրանցման վկայականի տվյալները ______________________________________

(սերիան, համարը)

___________________________________________________________________________________

(ում կողմից է տրված և ինչ ժամկետով)

 

Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր Ա Գ Ի Ր

 

Պարտավորվում եմ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները կատարել սահմանված կարգով և ժամանակին։

 

_______________________________________________

(ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

«    » __________________________199 թ.

 

Հավելված N 2
Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների կարգի

 

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր  N _____

Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցների, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների կատարման ժամկետի և տոկոսաչափի մասին

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն)

 

1. Որպես ապահովագիր, գրանցման Ձեր համարն է ________, որն անհրաժեշտ է արտացոլել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների վերաբերյալ բոլոր փաստաթղթերում։

2. Ապահովադիր գրանցվելու ժամկետը՝ ________:

3. Սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների տոկոսաչափը 199  թվականի համար սահմանված է տարեկան եկամտի ________:

4. Սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները պետք է փոխանցել Ձեզ սպասարկող բանկ՝ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի տարածքային մարմնի N 807 հաշվարկային հաշվին։

5. Սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների փոխանցման ժամկետը սահմանված է տարեկան մեկ անգամ՝ եկամտի չափի մասին հայտարարագիր ներկայացնելու օրը։

 

ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի___________

 տարածքային մարմնի պետ ________________________

 

Կ.Տ.                     ______________________________________________________________

(ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

«    » _____________________________199  թ.

 

Հավելված N 3
Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների կարգի

 

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

 

գյուղացիական տնտեսությամբ զբաղվածների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների կատարման ժամկետների և տոկոսաչափի մասին

 

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն)

 

1. Որպես ապահովադիր, գրանցման Ձեր համարն է ___________, որն անհրաժեշտ է արտացոլել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների վերաբերյալ բոլոր փաստաթղթերում։

2. Ապահովադիր գրանցվելու ժամկետը՝ _________:

3. Սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների տոկոսաչափը 199  թվականի համար սահմանված է սեփականություն հանդիսացող հողատարածության կադաստրային տարեկան զուտ եկամտի նկատմամբ։

4. Սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները պետք է փոխանցել Ձեզ սպասարկող բանկ՝ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի տարածքային մարմնի N 807 ____________ հաշվարկային հաշվին։

5. Սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների եռամսյակային փոխանցման ժամկետները սահմանված են մինչև ապրիլի 15-ը, հուլիսի 15-ը, հոկտեմբերի 15-ը, հունվարի 15-ը, յուրաքանչյուր ամիս փոխանցելու դեպքում՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը, տարվա միանվագ կարգով փոխանցելու դեպքում` մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 30-ը։

 

ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի___________

 տարածքային մարմնի պետ ________________________

 

Կ.Տ.      ____________________________________________________________

(ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը, հեռախոսահամարը)

 

«    » _____________________________199  թ.

 

Հավելված N 4
Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների կարգի

 

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ

_____________________________________

գյուղ___________քաղաք__________

 

Սոցիալական ապահովագրության պարտադիր
վճարումների ընդունման
ԱՆԴՈՐՐԱԳԻՐ
կրկնօրինակ

 

Հասցեն _____

 

Սոցիալական ապահովագրության պարտադիր վճարման գումարը

Ստացվել է դրամ

ամիս

( )

եռամսյակ

( )

կիսամյակ

( )

տարի

 

Ա., Ա., Հ.

 

Ապահովադիր

գրանցման N ____

 Ընթացիկ տարվա

համար

       

Նախորդ ժամանակի

պարտքը

       
 

Տույժ

       

Ընդամենը վճարվող

գումարը

       

 

___________________________

(գումարը` տառերով)

Վճարեց __________________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

«______» ____________199  թ.

 

Ստացավ ___________________________________________________________

 (ազգանունը, անունը, հայրանունը, ստորագրությունը)

 

Հավելված N 4
Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների կարգի

 

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ

_____________________________________

գյուղ___________քաղաք__________

 

Սոցիալական ապահովագրության պարտադիր
վճարումների ընդունման
ԱՆԴՈՐՐԱԳԻՐ
կրկնօրինակ

 

Հասցեն _____

 

Սոցիալական ապահովագրության պարտադիր վճարման գումարը

Ստացվել է դրամ

ամիս

( )

եռամսյակ

( )

կիսամյակ

( )

տարի

 

Ա., Ա., Հ.

 

Ապահովադիր

գրանցման N ____

 Ընթացիկ տարվա

համար

       

Նախորդ ժամանակի

պարտքը

       
 

Տույժ

       

Ընդամենը վճարվող

գումարը

       

 

___________________________

(գումարը` տառերով)

Վճարեց __________________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

«______» ____________199  թ.

 

Ստացավ ___________________________________________________________

 (ազգանունը, անունը, հայրանունը, ստորագրությունը)

 

Հավելված N 5
Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումներ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ

 

 

«   » ___________________199   թ.

Տրվում է___________________________________________________________________

 (ազգանունը, անունը, հայրանունը, փոստային հասցեն և

__________________________________________________________________________,

գործունեության վայրը)

որ նա 199  թ. __________ ամսից մինչև 199  թ. _____________ամիսը Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումներ է կատարել

 

_______________________________________________________________________

(գումարը՝ տառերով, ապահովագրական ստաժը՝ տարիներով)

 

 

Կ.Տ.

 ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության

հիմնադրամի _______________________

տարածքային մարմնի պետ _____________________

____________________________________________________

(ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

«       » __________________199  թ.